28/10/2026

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։

Էմիլի․

Մեր հիմնարկին փետրվար ամսին ծանուցում են տվել, որ պետք է ապրիլի 10-ին լուծարվի, հիմա ես կարո՞ղ եմ սեզոնային աշխատակից ընդունել այսօրվանից մինչև ապրիլի 10-ը այգում աշխատանքներ կատարելու համար։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակից ունենք, որ երկար տարիներ աշխատել է Հադրութում, սակայն հիմա տեղափոխվել է Հայաստան ու աշխատում է այստեղ, սոց. փաթեթի շահառու արդեն իսկ համարվում է չէ՞, էլ չենք սպասում, որպեսզի 6 ամիսը լրանա:

Քրիստինե․

Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Արման․

Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։

Արա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե կազմակերպությունը հիմնադրի տվել է փոխառություն, հիմնադիրը կարո՞ղ է կազմակերպության անունից մարել վերջինիս կրեդիտորական պարտքերը, թե՞ ոչ։

Արա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե կազմակերպության ընթացիկ գործունեությունը մինչ այժմ վարել է հիմնադիր տնօրենը, սակայն հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել և լինել միայն հիմնադիր, դա ինչպիսի՞ քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվի։

Հասմիկ․

Բարև բոլորին։ Խնդրում եմ պարզաբանել, թե 16 տարի անընդմեջ աշխատողին գործատուի նախաձեռնությամբ (խոշորացված համայնքի ձևավորմամբ) ազատվածին հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն, ասեմ, որ ունի նաև 2 տարվա վերջնակաշվարկ (44 – պատի՞կը)։

Գրիգոր․

Բարև Ձեզ: Հարցս շատ շտապ է: Աշխատողը, որի պայմանագիրը վերջանում է հուլիսի 20-ին, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում մինչև հուլիսի 27-ը, կազմակերպության կողմից վճարվում է մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած յոթ օրը չի՞, վճարվում արդյոք, եթե այո, ապա ո՞վ է վճարում:

Արմինե․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։

Ռոման․

Բարև ձեզ:

1․ Եթե կազմակերպության բանկային հաշվից կանխիկացում է կատարում լիազոր անձ, բայց կազմակերպությունում որպես աշխատող գրանցված չէ: Ի՞նչ խնդիրներ և հետևանքներ կարող է ունենալ համալիր ստուգման ժամանակ։

2․ Եթե կազմակերպությունը ունի ռուբլու հաշիվ և դրամարկղ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները լրացնելիս կարո՞ղ է ռուսերեն լրացվել։

3․ Եթե շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ բանկի դոլլարային հաշվից կանխիկացում է կատարում դոլլարով, ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։

Վարդուհի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Մարգարիտ․

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվառում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։ Նախապես շնորհակալություն։

“Սոֆիստ” ՍՊԸ-ն սկսել է գործունեությունը 2019 թվականի ապրիլի 1-ին: Հետևյալ գործարքները վերաբերում են առաջին ամսվա բիզնեսի գործառնություններին:
1) Ապրիլի 1. Ստանում 500 000 ԱՄՆ դոլար $ 100 անվանական արժեքով 5 000 բաժնետոմս թողարկելու համար: 2) Ապրիլի 2. Գնում ապրանքներ $ 20 000-ով: Գումարը ենթակա է 2% զեղչի, եթե վճարվում 10 օրվա ընթացքում: 3) 3) Ապրիլ 5. Հիփոթեկային վարկի միջոցով 150 000 ԱՄՆ դոլարով գնում է գրասենյակային շենք և պահեստ:
4) Ապրիլի 11. “Սոֆիստ” ՍՊԸ վճարում է պահուստների համար (Տող 2) զեղչվող ժամանակահատվածում, այդպիսով ստանում 2% զեղչ: 5) Ապրիլի 15. Գնում է արտոնագիր 1 000 դոլարով:
6) Ապրիլի 15. Արտոնագիրը գրանցելու համար վճարում $ 100:
7) Ապրիլի 20. Ապահովագրական ընկերությանը գույքի ապահովագրության համար վճարում է 600: Ծածկույթի շրջանը սկսվում է մայիսի 1-ից: 8) Ապրիլի 29. Պատվիրում է դիսփլեյներ $ 10 000-ով: Պատվերի պահին վճարում չի կատարվում:

Նունե․

Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։

Angela.

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․

Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։

Նունե․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալ եմ։

Գայանե․

Բարև Ձեզ։ Հարգելիներս,

1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։

2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։

3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։

Զանուշ Հայրապետյան.

Բարև Ձեզ։ Մանկապարտեզին անհրաժեշտ է միայն սննդամթեքի գնման գործընթացը կազմակերպելու համար ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն: Հարցը հետևյալն է․ ծառայության ձեռք բերումը իրականացվում է մեկ անձ գնման ընթացակարգով, որի արդյունքում կնքվում է ծառայությունների գնման պայմանագիր, թե՞ համապատասխան մասնագետի հետ կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ ո՞րն է տարբերությունը: Խնդրում եմ ուղղորդել: Կանխավ շնորհակալություն: