28/10/2026

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։

Մանե․

Բարև Ձեզ։ Աշխատողի հիմնական աշխատավարձը 0,5 դրույք է, կազմում է 45 638 ՀՀ դրամ։ Այժմ պետք է հաշվարկել ամենամյա արձակուրդ։ Միջին հաշվելու համար 12 նախորդ ամիսների ընթացքում ստացել է պարգևատրում ընդամենը 78 456 ՀՀ դրամ (երեք ամսվա ընթացքում)։ Խնդրում եմ օգնեք կատարել արձակուրդային հաշվարկը։

Հասմիկ․

Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։

Արման.

Բարև Ձեզ: Պատվիրել եմ նոր հագուստ Ռուսաստանից, քանակը 19 հատ, ընդհանուր 13կգ: Հիմա գտնվում է կարգոյում, չունեմ ԱՁ: Որպես ֆիզիկական անձ ինչքա՞ն պետք է մաքսավճար վճարեմ, որպեսզի կարողանամ վերցնել իմ ծանրոցը: Հագուստը գնվել է շուկայից, չկա ոչ մի օրինական փաստաթուղթ գնի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև ձեզ: Օնլայն խանութի վճարումները արտասահմանից ստանալու համար վճարային տերմինալ պետք է միացնեմ, որը պարտադիր աշխատում է գրանցված ֆիրմայի հետ (ֆիզ.անձ չի գրանցում): Ասեք խնդրեմ` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ, և որքա՞ն են հարկերը:

Թամարա.

Բարև ձեզ: Եթե սեպտեմբերին ընդունվել ես աշխատանքի, որպես գրանցված աշխատող, և հունվարին իմանում ես, որ հղի ես, ինչպե՞ս է իրականացվում դեկրետը, և արդյո՞ք վճարվում է ֆիզ. գումար:

Մերի.

Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, դրամարկղային գրքերի լրացման հետ կապված պարտադի՞ր է ամսվա մնացորդը գրելը: Որտե՞ղ կարող եմ ուղղորդող որևէ բան գտնել: Ստուգումների ժամանակ դրամարկղային գիրքն ստուգու՞մ են, ինչի՞ն են ուշադրություն դարձնում: Կանխավ շնորհակալ եմ:

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ 10 ամիս համատեղությամբ աշխատող աշխատակիցը ցանկանում է վերցնել ամբողջ արձակուրդը, այնուհետև հնարավոր է ազատվի աշխատանքից, արդյո՞ք կարող ենք ամբողջը տրամադրել, թե՞ միայն իր 10 ամիս աշխատած ամիսների համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Դիաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք՝ հարցս կապված է տարիֆիկացիա լրացնելուն: Եթե աշխատողն ունի 12 տարի, 10 ամիս, 21 օր աշխատանքային ստաժ, ապա տարիֆիկացիայում նույն ձև էլ պետք է լրացնե՞լ՝ տարի, ամիս, օր:

Հեղինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ և կադրային ոլորտի մասնագետներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. եթե թեկնածուն աշխատանքի ընդունվելու համար ներկայացնում է միայն կենսաչափական անձնագիր, որտեղ հաշվառման հասցե չկա նշված, իսկ աշխատանքի ընդունվելու համար դա պարտադիր է, ապա ինչպե՞ս ընդունել աշխատանքի: Թեկնածուն 20 տարի գտնվել է արտերկրում, հիմա բնակվում է ՀՀ շրջաններից մեկում` վարձակալությամբ, և սեփականատերը չի ցանկանում նույնիսկ ժամանակավոր իրեն գրանցել տվյալ բնակելի տանը կամ բնակարանում, իսկ անձնագրային բաժինը ժամանակավոր գրանցման փաստն է պահանջում, որպեսզի նրան տրամադրի նույնականացման քարտ կամ ՀԾՀ, ուստի տվյալ պարագայում ի՞նչ հիմքով նրան ընդունել աշխատանքի, որքանո՞վ է իրավաչափ առանց հաշվառման հասցեի աշխատանքային պայմանագիր կնքել:
Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. կազմակերպության լուծարման դեպքում, երբ տեղի է ունենում նաև հաստիքների կրճատում, բոլոր աշխատողները ստանու՞մ են արձակման նպաստ, թե՞ միայն նրանք, ովքեր կրճատվում են: Կանխավ շնորհակալություն:

Նարեկ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության համար շրջակա միջավայրի նախարարությունից գործարար ծրագիր են ուզել։ Ո՞վ կարող է օգնել կամ օրինակ ուղարկել։

Gegham Bagrazyan․

ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։