27/10/2026

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հիվանդության նպաստը հաշվելիս քանի՞ օր պետք է հաշվել աշխատողի հաշվին, գործատուի հաշվին և պետ. բյուջեի հաշվին։ Խնդրում եմ` նաև նշեք օրենքի հոդվածը։ Կանխավ շնորհակալություն:

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, ռեստորանում միջոցառումների ժամանակ քաղիրավական պայմանագրով աշխատող մատուցողների համար 165 ձևը /տեղեկություններ ֆիզ. անձի եկամուտների մասին/ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. վաճառվել է ապառիկ ոչ նյութական ակտիվ, որի սկզբնական արժեքը կազմել է 1100.0 դրամ, կուտակված ամորտիզացիան 800.0 դրամ, իսկ վաճառքի գինը 400.0 դրամ: Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:

Արամ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ “ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ”։

Սույն որոշմամբ սահմանվում է, որ “այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս”:

Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։

Նախապես շնորհակալություն։

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը բերում է աշխատանքի վայր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ բյուլետեն գնում է 2022 թվականի հունվարի մեկից: Կարո՞ղ եմ հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին և հրամանի մեջ հղումը կատարեմ 2022 թվականի հունվարի 01-ից, իսկ գումարը ստանա 2022թվականի հաշվարկի մեջ:

Ընկերություն` Անհատ Ձեռնարկատեր Արմեն Նահապետյան
Հասցե` Ք. Երևան, Դրոյի 8 շենք, բն. 4
Հեռախոս` 093302157
Էլ. փոստ` tiknah շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է ՀԾ-ի լավ իմացությամբ հաշվապահ:
Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձառություն, E-invoicing և taxservice իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի:
Պահանջներ`
Զբաղվածության տեսակը՝ մշտական
Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք
Պահանջվող փորձ՝ 1-3 տարի
Գրաֆիկը` շաբաթը 5 օր, 9.00 – 18.00:
Աշխատավարձ` սկսած 150 000 դրամից (աճող)
Այլ նշումներ` Ռեզյումեները ուղարկել tiknah շնիկ mail.ru էլ. հասցեին:

Սերյոժա.

Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։

Նարինե.

Բարև ձեզ, հարգելիներս: Արտասահմանի կազմակերպությունը հայաստանում ցանկանում է ֆիլիալ բացել: Ի՞նչ է հարկավոր դրա համար, եթե ունեք ձևաթղթեր` խնդրում եմ ուղարկեք հետևյալ մեյլին` xizrael76 շնիկ mail.ru: Շնորհակալություն:

Արուս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Աննա.

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում արձակման նպաստը, ինչու՞ են գործատուները տրամադրում արձակման նպաստ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողին նշանակում են ուրիշ պաշտոնի, կարո՞ղ ենք հրամանում ձևակերպումը կատարել 2022թ. հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել աշխատանքային օրով: Աշխատանքային տարին սկսվում է 2022թ. հունվարի 3-ից, կարո՞ղ եմ ես հրամանի մեջի հղումը կատարել հունվարի 1-ից, իսկ հրամանը գրանցել հունվարի 3-ին:
Եվ նույն կարգավիճակով կարո՞ղ եմ կատարել աշխատանքի ընդունվելու համար` հրամանում հղում կատարեմ` ընդունել աշխատանքի, իսկ դիմումը հունվարի 3-ին վերցնեմ:
Շնորհակալություն:

Արմի.

Բարև Ձեզ: Երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը ուզում է աշխատանքային ծառայությունների ծավալը մեծացնել և երեխաների մնալու ժամը երկարացնել (մինի մանկապարտեզ): Հետևաբար պետք է նաև սնունդ տանք: Խորհուրդ կտա՞ք ինչ-որ կազմակերպության հետ սննդի մատակարարման պայմանագիր կնքել, թե՞ խոհարարի հետ քաղիրավական պայմանագիր կնքել ծառայությունների մատուցման: Քանի որ տարածքը փոքր է և խոհանոցի հնարավորություն չկա, պետք է ոչ մեր տարածքում պատրաստեն և մատակարարեն:

Արփինե.

Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։