27/10/2026

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը

Հայկ.

Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան:
Նախապես շնորհակալություն:

ԼԻԼԻԹ.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:

Աստղիկ․

Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։

Գևորգ․

Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Խնդրում եմ պատասխանել․

1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։
2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել
3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։

Լուսինե.

Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։

Սարիբեկ․

Բարև ձեզ, շնորհավոր Ամանոր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատավարձին ավելացվող գումարները ընկերության ո՞ր աշխատակիցները չեն կարող ստանալ։ Արդյո՞ք ընկերությունում աշխատելու ժամանակահատվածը կապ ունի։ Կանխավ շնորհակալություն։

Նարինե․

Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:

Արմինե.

Բարի Ձեզ: Ունեմ հիմնական աշխատանք լրիվ դրույքաչափով, աշխատավարձի ցածր լինելու պատճառով ուզում եմ գրանցվել մեկ ուրիշ ձեռնարկությունում լրիվ դրույքաչափով, քանի որ աշխատաժամերը տարբեր են և ես կկարողանամ համատեղել: Ունե՞մ արդյոք երկու տեղ լրիվ դրույքաչափով աշխատելու իրավունքը:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Մարինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ եթե ՍՊԸ-ն Թելսելի ապարատ է գնել և պայմանագիր կնքել ԹելՍել օպերատորի հետ։ Աշխատելու ենք հետևյալ կերպ՝ եկամուտից 50 տոկոսի համար հաշիվ ենք դուրս գրելու, որ օպերատորը հետ վճարում անի ՍՊԸ-ին։ ՀԱՐՑ․ ՍՊԸ ի՞նչ հարկման տեսակով պիտի աշխատի․ միկրո, շրջհարկ։ Ո՞վ ունի նման փորձ, կարո՞ղ եք խորհուրդներ տալ։

Բարև Ձեզ։ Ինձ խորհուրդ կտա՞ք․ եթե ես ՍՊԸ-ով տրակտոր եմ ներմուծելու և շահագործելու եմ որպես ծառայություն տարբեր ֆիրմաների հետ, կամ մեկ ֆիրմայի հետ եմ աշխատելու։ Հայտը միկրոյով ճի՞շտ է չէ ձևակերպումը, և կասե՞ք՝ ի՞նչ հարկային պարտավորություններ պիտի վճարեմ ամսեկան և/կամ եռամսակային / տարեկան։

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին: