Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս

Կարինե.

Բարև ձեզ: Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս՝ 12 ամիս հետ հաշվարկելիս արդյո՞ք այդ 12 ամիսների ընթացքում արձակուրդայինը և պարգևատրումը հաշվարկվում է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս

Էլեկտրոնային առևտրի հետ կապված

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել… ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Էլեկտրոնային առևտուրը վերաբերու՞մ է ավտոմեքենաներին, թե՞ առհասարակ առևտրին:

Կարդալ ավելին Էլեկտրոնային առևտրի հետ կապված

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Ո՞ր հաստիքով պետք է հաշվել արձակուրդայինը

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը նույն ՊՈԱԿ-ում ունի երկու հաստիք՝ օպերատոր և ուսուցչի օգնական: Խնդրում եմ ասեք, ո՞ր հաստիքով եմ արձակուրդայինը հաշվելու՝ օպերատոր/20օր/, թե՞ ուսուցչի օգնական /35օր/: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր հաստիքով պետք է հաշվել արձակուրդայինը

ՀԾ-ում գնորդից վերադարձ է ձևակերպվել

Աստղիկ.

Եթե ՀԾ-ում գնորդից վերադարձ ենք ձևակերպում, բայց նախքան այդ դեբիտորական պարտքը մարված է լինում, ի՞նչ պետք է արվի։ Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԾ-ում գնորդից վերադարձ է ձևակերպվել

ՌԴ-ից ներմուծվել է մազերի խնամքի միջոցներ

Լուսինե.

Բարև Ձեզ: ՌԴ-ից ներմուծել եմ մազերի խնամքի միջոցներ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ներմուծման ժամանակ արդյո՞ք պիտի 5% շրջհարկ վճարեմ, թե՞ ոչ: Ասեմ, որ վաճառք չեմ իրականացնելու ներմուծված ապրանքը:

Կարդալ ավելին ՌԴ-ից ներմուծվել է մազերի խնամքի միջոցներ

Մայրության նպաստի հետ կապված

Մանյա.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ փարոսը ազդու՞մ է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի վրա: Չեմ աշխատում, բայց գյուղի գրանցում ունեմ:

Կարդալ ավելին Մայրության նպաստի հետ կապված

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար

Գոհար.

Բարև Ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՁ-ից ԱՁ-ն ստացել Է Բ սերիայի հաշիվ՝ ապրիլ ամսից սկսած, սակայն ստացողը չունի հաշվեհամար և չի ստորագրել ոչ մի հաշիվ: Ի՞նչ քայլեր պետք է անել, որ խնդիրներ չառաջանա և կարողանամ նվազեցում կատարել: ԱՁ-ն գործում է շրջհարկով և բանջարեղենի խանութ է:

Կարդալ ավելին Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար

Մանկապարտեզում վարձավճարների վերաբերյալ

Արմինե.

Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել:
Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։

Կարդալ ավելին Մանկապարտեզում վարձավճարների վերաբերյալ

Ըստ գործունեությունների անհրաժեշտ հաշվետվությունների ցանկ

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ներկայացնել հետևյալ գործունեությունների համար անհրաժեշտ հաշվետվությունների ցանկը` ըստ ձևերի և տարվա կտրվածքով: 1. Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով: 2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում: 3. Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում: 4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ըստ գործունեությունների անհրաժեշտ հաշվետվությունների ցանկ

Տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես աշխատող

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին և գործել միկրոյի դաշտում: 2020 թվականի ընթացքում գործել է և ներկայումս էլ շարունակում է գործել, բայց մինչ այժմ հիմնադիր տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես տնօրեն, եթե հիմա կատարեմ տնօրենի գրանցում, ինչպիսի՞ խնդիրների առաջ կկանգնեմ:

Կարդալ ավելին Տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես աշխատող

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կամո.

Բարև ձեզ: ՊՈԱԿ-ին հեռավար ուսուցման համար նվիրաբերվել է պլանշետներ և սմարթֆոններ, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ու՞մ դիմել, եթե մայրության նպաստը չի վճարվել

Աննա.

Բարև ձեզ: Ու՞մ կարող ենք դիմել, եթե 5 ամիս է արդեն ֆիզ. արձակուրդի մեջ եմ, բայց գումարը գործատուն չի վճարել:

Կարդալ ավելին Ու՞մ դիմել, եթե մայրության նպաստը չի վճարվել

Ուսուցիչների ամառային արձակուրդի վերաբերյալ

Դիանա.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերից աշխատում եմ դպրոցում որոշակի ժամկետով: Հայտարարված է մրցույթ, սակայն չեմ կարող մասնակցել, քանի որ չունեմ մանկավարժի կոչում: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ինձ հասնում է ամառային արձակուրդ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ուսուցիչների ամառային արձակուրդի վերաբերյալ

Արդյո՞ք ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը պետք է նշել որպես տարանցիկ հաշիվ

Աստղիկ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդին։ Դիցուք՝ մայիսի 28-ին հաշվարկվում և վճարվում է արձակուրդային վճար հունիսի համար, մայիսի 30-ին կատարվում է մայիսի աշխատավարձի հաշվարկ։ Արդյո՞ք այս դեպքում անհրաժեքշտ է ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը նշել տարանցիկ հաշիվ: Ե՛վ նշելիս, և՛ չնշելիս դրոշմանիշային վճարը հաշվարկվու՞մ է կրկնակի արձակուրդայինի համար և աշխատավարձի համար։ Ի՞նչ պետք է անել այդ պարագայում: Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը պետք է նշել որպես տարանցիկ հաշիվ

ՀԴՄ ձեռքբերում

Ինչպե՞ս է իրականացվում ՀԴՄ-ի ձեռքբերումը։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՀԴՄ ձեռքբերում

Մայրության նպաստ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք:
Աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, աշխատավարձը 73 900 դրամ, հուլիսի 10-ից հղ. և մայրության արձակուրդ պետք է գնա։ Այս դեպքում ինչպե՞ս պետք է հաշվել, եթե ընդամենը 1 ամիս է աշխատում և մի քանի օր մյուս ամիս։ Ե՞րբ վճարել, և որքա՞ն կկազմի գումարը։ Նպաստն առանձին վճարե՞լ, հուլիսի աշխատավարձն առանձի՞ն։ Նշեմ, որ հունիսի աշխատավարձը մինչև ամսի ավարտն է վճարվում աշխատողներին։
Խնդրում եմ մանրակրկիտ գրել՝ ինչպես վարվել, երբ վճարել, որքան և հաշվետվությունը որ ամսով։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիքի ձեռքբերման համար

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիքի ձեռքբերման համար

Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը

Մելինե.

Բարև ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը, եթե Ա/Ձ-ն բացվել է 2021թ.-ի մարտ ամսին և աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում: Ֆիզ. արձակուրդի սկիզբը՝ 2021թ. մայիսի 30:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը

Ո՞ր հոդվածներն են վերաբերում ոչ ռեզիդենտի շահութահարկին

Էլինա.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ո՞ր հոդվածներն են վերաբերում ոչ ռեզիդենտի շահութահարկին

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար

Պարսկաստանից ներմուծում կատարելու հետ կապված

Ռուբեն.

Բարև Ձեզ: Պարսկաստանից ուզում եմ ներմուծել արհեստական խոտ և ռետինե սալիկներ մանկական խաղադաշտերի համար։ Խնդրում եմ օգնեք՝ ներմուծման գործընթացը հասկանալ (մաքսազերծման արժեք և այլն):

Կարդալ ավելին Պարսկաստանից ներմուծում կատարելու հետ կապված