Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում 140 օրով:
Բարև Ձեզ, Մանե: Մայրության նպաստը հաշվարկելու համար նախ անհրաժեշտ է ստանալ աշխատակցի միջին ամսական աշխատավարձը, որի համար պետք է գումարել պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում նրան վճարած բոլոր տեսակի վճարումները՝ աշխատավարձերը, հավելումները, հավելավճարները, արձակուրդային վճարները, անաշխատունակության նպաստները, պարգևավճարները (1/12 չափով), և բաժանել 12-ի: Միջին ամսական աշխատավարձն էլ պետք է բաժանել 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկել 140 օրացուցային օրերով: Ստացված գումարից էլ անհրաժեշտ է հանել եկամտային հարկը, և կստանանք վճարման ենթական գումարը:
Արմինե
Հյուր
2 տարի առաջ
Մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամուտը (աշխատավարձ, պարգևատրում, հավելավճար, հավելում) բաժանելով 30.4-ի և բազմապատկվում է 140 օրով (70 օր նախածննդյան և 70 օր հետծննդյան):
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Tigran on Վարձակալած գույքի վերանորոգում: “կարող էք կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել, եթե պայմանագրով ամրագրվի ու աշխատանքների ընդունման ակտով կամ համաձայնագրով դա ընդունվի վարձատուի կողմից,” May 3, 13:48
Tigran on ՍՊԸ լուծարում: “անհրաժեշտ է լուծարման փաստաթղթերը ներկայացնել պետռեգիստր, վճարումները անել դրա համար, իսկ պարտքեր կան որևէ,” May 3, 13:31
Արթուր on Ավտոպահեստամասերի խանութ: “Բարև Ձեզ։ Կարող եք առայժմ ընտրել շրջանառության հարկով աշխատելու տարբերակը՝ գրանցվելուց հետո 20-օրյա ժամկետում ներկայացնելով համապատասխան դիմումը։” May 3, 11:00
Անի on POS տերմինալի ակտիվացում: “Հարգելի Տիգրան, իսկ ինչպես ընտրեմ Ակբա բանկը եթե ծրագրային բերում է Ամերիաբանկ և չի թողնում փոփոխել:” May 3, 10:03
Կայքի մասին
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։