29/10/2026

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:

Ընկերություն` Ակյուղանտ ՍՊԸ
Էլ՚ փոստ՝ hr շնիկ acquerant.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները
– Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը
– Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում
– Ապահովել համապատասխան ՀՀ օրենսդրության պահանջները(հարկային օրենսգիրք, աշխատանքային օրենսգիրք և այլն)
– Կազմել և ստուգել բոլոր հաշիվ ապրանքագրերը
– Ստուգել բանկի քաղվածքները և ժամանակին ապահովել բանկային վճարումները
– Աջակցել բոլոր անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը (ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով)
– Մասնակցել ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
– Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականները:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում
– ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
– Գերազանց հայերեն, ռուսերեն և անգլերերենի լեզուների իմացություն
– MS Office փաթեթի լավ իմացություն
– ՀԾ և e-invoicing հաշվապահական ծրագրերի տիրապետում
– Արագ կողմնորոշվելու, հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն:
Այլ նշումներ՝ Բաց մի թող մեր թիմին միանալու այս հնարավորությունը. շտապիր ուղարկել ինքնակենսագրականդ hr շնիկ acquerant.com էլ. հասցեին:

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ ուղղություն ցուց տալ, ինչպե՞ս սկսեմ ԵՏՄ ներմուծման հայտարարությունը տալ, հայտարարագիրը տալուց հետո։ Կանխավ շնորհակալություն։

Լուսինե.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:

Nora.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ:
ՀՀ ռեզիդենտ ընկերությունը կնքում է Կիպրոսում գտնվող ընկերության հետ ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր (ծառայությունը Կիպրոսի կազմակերպություն է մատուցելու): Ի՞նչ պետք է ներառվի պայմանագրում, ի՞նչ նրբություններ կարող են լինել (հարկային դրույթ):

Սյուզաննա.

Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։

Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:

Անուշ.

Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է շահութահարկի հաշվարկի աղյուսակ 8-ին: Կրեդիտորական պարտք բյուջեին բաժնում ԱԱՀ-ի գծով պարտքի թիվը պետք է գրել դեկտեմբեր ամիսը ներառյալ, թե՞ ոչ: Փաստացի հաշվարկը ներկայացվել է 2021թ. հունվարի 2-ին:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Ընկերություն՝ Լ.Ա. Պլաստ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան,համայնք Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի 15/1
Հեռախոս՝ +37496404008 +37495504008
Էլ․ փոստ՝ varduhi4008 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ՝ արտադրության և առևտրի ոլորտներում։
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը փնտրում է փորձառու Գլխավոր Հաշվապաի, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական հաշվառման գործընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների ասոցիացիայի կողմից շնորհված հաշվապահների որակավորման (լիցենզիայի) առկայությունը պարտադիր է։
Պահանջներ՝
• Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների ասոցիացիայի կողմից շնորհված հաշվապահների որակավորման (լիցենզիայի) առկայությունը պարտադիր է։
• ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
• ՀԾ ծրագրի իմացություն
• E-invoicing
• Тaxsservice.am
• MS offise իմացություն
• Բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
• Դրամարկղի գրքի վարում
• Պահեստի շարժի ձևակերպումների իրականացում
• ԱԱՀ –ի հաշվարկի կազմանը մասնակցություն
• Գործընկերների մնացորդների ճշտում
• Տնտեսական գործառնությունների գրանցում,հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում

• Աշխատավարձերի, նպաստների և այլ հատուցումների հաշվարկի իրականացում և փաստաթղթերի կազմում
• Հարկերի, տուրքերի և այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված գործառույթների իրականացում
• Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծությունների իրականացման աշխատանքաներին մասնակցություն
• Հաշվարկների,հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում, գլխավոր հաշվապահի հաստատմանը, վերջիններիս հանձնում է համապատասխան մարմիններ
• Լեզուների իմացությունը ցանկալի է (ռուսերեն)

• Պաշտոնեական պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։

Հեղինե.

Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ “ուղարկելու” դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:

Կիմա.

1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում:
2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում:
3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում:
4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09.1.1, 23.2, 23.18, 23.23, 25, 26, 28, 44.1, 44.8, 46.9։ Կանխավ շնորհակալություն։