Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Էլլա․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գործարքներ չի արել մի քանի ամիս, դրամարկղի գիրքը 0 գրե՞մ, անցնեմ հաջորդ էջի՞ն, թե՞ երբ լինի, տվյալ ամսով լրացնեմ։

Կարդալ ավելին Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքների վաճառքը քանի՞ տոկոսով է հարկվում

Արմինե․

Բարև ձեզ։
Կասե՞ք՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները քանի՞ տոկոսով են հարկվում: Եվ եվս մեկ հարց. 3 % շրջանառության հարկի նվազեցումների մեջ կարո՞ղ են ներառվել՝
1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները,
2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է),
3. աշխատողի աշխատավարձը:

Կարդալ ավելին Հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքների վաճառքը քանի՞ տոկոսով է հարկվում

Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

Հարութ․

Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Եվ որտե՞ղ պետք է դիմել։

Կարդալ ավելին Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

ՀՎՀՀ թերթիկը փակցնելու համար

Աննա․

Բարև ձեզ: Մենք նոր բացվող խանութ ենք ԱՁ-ով, ուզում եմ իմանալ՝ խանութում որ ամրացնում են թուղթը ՀՎՀՀ-ի համարով, որտեղի՞ց պետք է վերցնեմ դա։

Կարդալ ավելին ՀՎՀՀ թերթիկը փակցնելու համար

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

Հենրիխ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Առինջ Մոլլ տոնավաճառի մեջ հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում։

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

Sort.

Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil
Հասցե՝ Ֆուչիկի 27/41
Հեռախոս՝ +37441110888
Էլ․ փոստ՝ hr շնիկ standardoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-oպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար-օպերատորի: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար-օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու։
Պարտականություններ՝
• 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում
• Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում
• Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում
Որակավորումներ և hմտություններ՝
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
• 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel)
• e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է
• Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
• Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
• Մինչև 35 տ.
Այլ նշումներ՝ Ինչպես դիմել՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:

Կարդալ ավելին #գործկա Standard Oil ընկերությունում

Նպաստների հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի են առնվում բոլոր ամիսները

Անուշ.

Բարև ձեզ: Նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվում բոլոր ամիսները (անկախ նրանից՝ այդ ամսին աշխատողը եղել է արձակուրդում, թե ոչ), և արձակուրդայինի ստացած գումարը գումարվու՞մ է ԱՎՈՒՄ-ին։

Կարդալ ավելին Նպաստների հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի են առնվում բոլոր ամիսները

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Արմեն․

Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել

Հայկ․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է լեդ լուսատուների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե ՝ ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1 ), հայտարարում է Բանկի կարիքների համար լեդ լուսատուների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթ և հրավիրում է իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց ներկայացնելու լեդ լուսատուների համար իրենց լավագույն գնառաջարկները:

Կից փաստաթղթեր․

Կարդալ ավելին Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է լեդ լուսատուների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթ

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Արման․

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

Աբուլ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

ԱՁ մայրության նպաստի հաշվարկ

Իննա․

Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն գործել է 2019թ. ապրիլից – 2020թ. հունվարի 31-ը։ 12.05.2020թ.-ից ֆիզ. արձակուրդի մեջ եմ։ Ինչպե՞ս եմ հաշվելու մայրության նպաստը։

Կարդալ ավելին ԱՁ մայրության նպաստի հաշվարկ

Քանի՞ աշխատանքային օր արձակուրդ պետք է ձևակերպել

Լիաննա․

Բարև ձեզ։ Եթե փոխտնօրենը, գրադարանավարը, օպերատորը, տնօրենը նաև դասավանդում են, ունեն ժամեր, ինչպե՞ս եք ձևակերպում և վճարում նրա ամենամյա արձակուրդը՝ 25, 20 աշխ. օր, թե՞ 35։

Կարդալ ավելին Քանի՞ աշխատանքային օր արձակուրդ պետք է ձևակերպել

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․

Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

Նառա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ
Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ և հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 կամ ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:

Կարդալ ավելին #գործկա ԹՄՀ ընկերությունում

Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ

Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Կարդալ ավելին 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ

Ամենամյա արձակուրդ

Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:

Կարդալ ավելին Ամենամյա արձակուրդ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։

Կարդալ ավելին Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով

Արդյո՞ք ճիշտ են վճարել աշխատակցին

Արթուր.

Բարև ձեզ: Մայիս ամսին աշխատել եմ 21 օր, կեղտոտ աշխատավարձս 216 107 դրամ է: Կասկածում եմ ինձ տրամադրված գումարի չափի համար. տրամադրել են 153 597 դրամ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ճիշտ են վճարել աշխատակցին

Որքա՞ն է վճարվում մայրության նպաստ պայմանագրային զինծառայողին

Տան.

Բարև: Ես պայմանագրային զինծառայող եմ: Ստանում եմ 165 000 դրամ: Կասե՞ք՝ որ ամսից կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ, և ինչքա՞ն գումար է տրամադրվում ամսական և ինչքա՞ն ժամանակով:

Կարդալ ավելին Որքա՞ն է վճարվում մայրության նպաստ պայմանագրային զինծառայողին

Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի.

Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը