29/10/2026

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ
Հասցե՝ Ջրվեժ և Արցախի փող.
Հեռախոս՝ +37499200283
Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (Գլխավոր հաշվապահի տեղակալ)
Աշխատանքային պարտականություններ՝
– Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները
– Իրականացնել հումք նյութերի հաշվառում
– Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները, աշխատավարձերի հաշվառում
– Բանկերի և դրամարկղի վարում
– Վաճառքների և ձեռքբերումների ձևակերպում
– Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները
– Գնորդների և մատակարարների հետ փոխհաշվարկների վարում
– Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ
– Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի այլ հանձնարարություններ
Պահանջվող որակավորում՝
– Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն
– Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
– 1C 8.3 ծրագրի իմացություն
– e-Invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում
– MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն
– Հաշվապահական հաշվառման ստանդարտների լավ տիրապետում
– Հարկային օրենսդրության իմացություն
Աշխատանքային փորձը շինարարական ընկերություններում կդիտվի որպես առավելություն:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Այլ պահանջներ՝
– Ճշտապահություն
– Ինքնակազմակերպվածություն
– Տրամաբանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
– Թիմային աշխատանք
Աշխատավարձ՝ Մրցակցային

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Գուրգեն Նիկոյան.

Բարև ձեզ։ Մոռացել եմ (կորցրել եմ) նույնականացման քարտի պին և պուկ կոդերը։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։

Գագիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը արձակուրդ է գնում հունիսի 1-ից, արձակուրդայինը վճարվել է մայիսի 27-ին, եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնելիս արձակուրդայինի գումարը մայիսի եկամուտների մեջ ներառե՞մ:

Վահրամ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի չշշալցված 55-65 % թնդությամբ մրգային օղիների վաճառքով զբաղվելը: Ակցիզային հարկին վերաբերու՞մ է արդյոք:

Եվա.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, եթե ԱՁ-ն գործունեություն է ծավալում որպես խանութ և որպես վարսավիրանոց, ի՞նչ դասակարգիչ պետք է լինի:

Աստղիկ.

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Հայկուհի.

Բարև ձեզ։ Առաջացել է անհրաժեշտություն ընդունել պահակ, որը պետք է աշխատի 24 ժամ և հանգստանա 48 ժամ։ Խնդրում եմ, օգնեք հաշվել աշխատավարձը մայիս ամսվա համար, աշխատավարձի չափը՝ 92 592 դրամ։

Ռուզան.

Բարև ձեզ։
Հարցս հետևյալն է՝ գործող ռեստորանը (հանդիսությունների սրահ) ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն։ Արդյո՞ք գործում է այլ հարկման համակարգ, թե՞ գործող օրենսդրությամբ բացօթյա հանրային սնունդն այլևս չի առանձնացվում փակօթյայից։
Եթե հարկման համակարգերի տարբերություն կա, խնդրում եմ ուղարկել հղումը։
Նախապես շնորհակալություն։

Վաչե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, ասեք՝ ԱՁ-ն, ինչպես օրինակ ՍՊԸ-ն, կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում, թե՞ ԱՁ-ի դեպքում որպես ձեռնարկատիրություն ընդունվում է միայն ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Ես տեղյակ եմ, որ ԱՁ-ի դեպքում կարելի է ունենալ ֆիրմային նշան՝ լոգո, բայց բացի լոգոն կարելի՞ է ապրանքի փաթեթավորման վրա տեղակայել ԱՁ-ի անուն-ազգանունի փոխարեն կազմակերպության ֆիրմային անվանում:

Արման Մանուկյան.

Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Հերմինե.

Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Աննա.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: 2020թ. մայիսին աշխատակիցը գնում է արձակուրդ: 2019թ. նա աշխատել է 0.75 դրույքով, իսկ 2020թ. հունվարից՝ 1 դրույքով: Արձակուրդայինի միջին ամսականը (որի մեջ ներառված են արձակուրդի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների լրիվ աշխատավարձը, իսկ պարգևատրումները՝ 1/12 մասով) կազմել է այս պահին գործող նվազագույն աշխատավարձից ցածր: Արդյո՞ք պետք է հիմք ընդունել այս պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:

Գայանե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Արփինե.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:

Ընկերություն՝ ԱՁ Համլետ Հովսեփյան, “OMK” պահածոների գործարան
Հասցե՝ Բագրևանդ 46 փողոց, 42 շինություն
Հեռախոս՝ 095641818
Էլ․ փոստ՝ director շնիկ omk.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահի բոլոր պարտականությունները
Աշխատավարձ՝ Սկսած 300 000 դրամից
Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը և 1C 8.3 ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է։

Ամալյա.

Բարև ձեզ: Ինձ օգնեցեք հետևյալ հարցում. 1․ Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից, բայց գործատուն մոռացել է ազատման հրաման գրի, ինչպե՞ս կարող է գործատուն ուղղել այդ սխալը։ 2․ Իսկ եթե գործատուն աշխատողին 1996թ․ ընդունել է որպես լաբորանտ, իսկ 2011թ․-ից որպես պահակ է աշխատել, նույնպես հրաման չկա որպես պահակ, խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս հրամանագրել, որ օրենքով ճիշտ լինի։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1. հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախսերի դուրսգրման արտացոլում,
2. մաքսային մարմիններում վճարումներ կատարելու համար հաշվետու անձին տրված գումարների արտացոլում,
3. բանկային փոխանցմամբ գնումների գծով պարտքի մարում:
Կանխավ շնորհակալություն:

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

Սիրանուշ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, հիմա ֆիզ. արձակուրդում եմ, երեխաս 1 տարեկան է, ցանկանում եմ վերադառնալ աշխատանքիս, ուզում եմ իմանալ որպես դայակ կարո՞ղ եմ մայրիկիս գրանցել, որքա՞ն է վճարվում, և դպրո՞ցն է վճարում դայակին, թե՞ պետությունը: Նախապես շնորհակալություն:

Գագիկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Մարի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ հիմնական կենսաթոշակի չափը 2020 թվականի դրությամբ 18 000 դրա՞մ է: Խնդրում եմ նաև հաշվարկել 46 տարվա աշխատանքային ստաժով կենսաթոշակառուի կենսաթոշակի ամսական գումարը, ինչպես նաև նշեք՝ արդյո՞ք ազդում է հաշվարկի վրա նրա մասնագիտությունը (բժիշկ՝ թերապևտ):

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ` Մանրամասն