Անի.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անի.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:
Լիաննա․
Բարեւ Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ առաքիչը, գրանցվելով որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Արեգակ․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ / կազմակերպությունը առցանց տարբերակով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք անժամկետ մնալ դադարեցված կարգավիճակով։ Շնորհակալություն։
Էդգար․
Բարև ձեզ։ Խնդրում եմ հղում տալ օրենքի այն կետին, որտեղ նշված է, թե գործատուն մաքսիմում ի՞նչ ժամկետում է պարտավոր վճարել կնոջ ֆիզարձակուրդը։ Քանի որ աշխատավայրից ասել են, որ կարող են վճարել անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Արմեն.
Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Արփինե.
Բարև ձեզ: Կօգնե՞ք՝ հասկանամ՝ եթե աշխատողը, հանգամանքներից ելնելով, որոշում է իր հաշվին արձակուրդ գնալ, ես քանի՞ օրյա ժամկետում կարող եմ չվճարվող արձակուրդի հայտ տալ։ Օրենքում նշվում է չվճարվող արձակուրդ և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, բայց օր չի նշվում, իմ հասկանալով՝ երեք օրվա ընթացքում:
Վարդուհի.
Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։
Սերգեյ.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ, հաշվապահներ ջան։ 2019 թվին աշխատել եմ ընտանեկանով և մինչև 2020թ. փետրվարի 1-ը չեմ ուղարկել տարեկան հաշվետվությունը, այդ իսկ պատճառով վարչական ծանուցագիր եմ ստացել․․․ Նման իրավիճակում չեմ հայտնվել, կցանկանայի խորհուրդ ստանայի, թե ինչպես ճիշտ վարվեմ:
Նախապես շնորհակալություն:
Սյուզաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:
Գարիկ.
Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:
Մելինե.
Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:
Լիլիթ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՀՈԱԿ-ի համար 240 ձևը լրացնելիս ո՞ր կետերին ուշադրություն դարձնեմ: Լրացնում եմ առաջին անգամ: Կամ էլ գուցե որևէ տեղ նշվա՞ծ է լրացնելու ձևը: Շնորհակալություն:
Կարեն.
Բարև բոլորին: Հարցս վերաբերում է սոցիալական փաթեթով նախատեսված գումարներին: 2018 և 2019 թվականների համար նախատեսված գումարները աշխատակցին անհիմն պատճառով չի փոխանցվել, հնարավո՞ր է այդ դեպքում վերահաշվարկ կատարվի, և 2020 թվականին փոխանցվի նախորդ տարիների գումարները:
Արև.
Բարև ձեզ։
Եթե ես բացեմ ԱՁ, կարո՞ղ եմ աշխատել տանից և վաճառել արծաթյա զարդեր:

Ընկերություն՝ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան փող․, 14/1-3
Հեռախոս՝ 096 234 500, 011707807
Էլ․ փոստ՝ hr շնիկ iloft.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու Հաշվապահի՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Պարտականությունները՝ -Իրականացնել հաշվապահական հաշվառում, – Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ), – Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում, – Բանկային հաշիվների շարժի մուտքագրում, -Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով , – Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, -Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն, -Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Հմտություններ: ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն, -աշխատանքային փորձը պարտադիր է, -ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է, -ՀԾ վաճառքի իմացությունը պարտադիր է, -Excel-ի գերազանց իմացություն, -Ռուսերենի իմացությունը պարտադիր է: – Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ: Աշխատանքային ժամեր: 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09.00-18.00, կիրակի՝ հանգիստ:
Աշխատավարձ՝ սկսած 120 000
Այլ նշումներ՝ Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ iloft.am էլ.փոստի հասցեին:
Թեհմինա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Բենիամին․
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:
Մերի․
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվելու է միջազգային բեռնափոխադրումներով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Նինա․
Բարև Ձեզ, կկցանկանայի իմանալ՝ լոգոյի պետականորեն գրանցումը ինչպե՞ս է արվում։
Արման․
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:
Սիմոն․
Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։
Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։
Ֆելիքս.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:
Աննա․
Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։
Արմեն․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա “Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական
տվյալների գրանցման հայտ”: Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:
Ֆելիքս․
Բարև ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցը, եթե 30 տարեկան է, ի՞նչ հարկ պիտի վճարվի։
Ալլա․
Բարև Ձեզ։ Որքա՞ն գումար է ստանում անհատ ձեռնարկատերը դեկրետի դեպքում։ Նախապես շնորհակալություն։
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Սուսաննա.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի ավարտին մնացել է 2 էջ, նոր գրքի համար ե՞րբ պետք է դիմել հարկային, գլխավոր հաշվապա՞հը պետք է զբաղվի այդ հարցով, թե՞ գանձապահը: