26/10/2026

Ալինա.

Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Ժենյա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։

Նունե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, գրեք, թե ինչ բովանդակությամբ նամակ գրեմ հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ և ի՞նչ հասցեով ուղարկեմ: Նախապես շնորհակալություն:

Արփինե․

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատանքային պայմանագիր չկա կնքված։

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։

Աննա․

Բարև ձեզ: Ես ունեմ միկրոձեռնարկություն զբոսաշրջության ոլորտում, սակայն հաշիվ դուրս գրելուց նշվել է զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների կազմակերպման փոխարեն, ինչպե՞ս կարող եմ այդ հաշիվները ճշգրտել։

Նառա․

Բարև ձեզ։ Եթե փորձնակով (գրանցված փորձնակ) եմ գնում ֆիզ. արձակուրդ, ժամկետիս ավարտից հետո իրավունք ունե՞ն ինձ հետ չընդունելու աշխատանքի։

Հաշվապահ․

Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Կարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:

Արտո.

Տոնական օրերին արդյո՞ք հերթափոխով աշխատողներին կրկնակի վարձատրություն հասնում է, թե՞ ոչ (համայնքային ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասին է խոսքը, որոնք իրականացնում են բնակչության սպասարկում):

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Պետրոս․

Ողջույն։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Շրջանառության հարկի հաշվետվության համար հաշվետվություն ներկայացնելիս նվազման դաշտում բացի արտերկրից ձեռք բերված ապրանքի մաքսային ընդհանուր արժեքից արդյո՞ք պետք է մուտք անել ՀՀ տարածքում ձեռք բերված ծառայությունների գումարներ, թե՞ ոչ: Օրինակ՝ ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն: Այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ հադիսանու՞մ են շրջ. հարկից նվազեցնող: Անցած երկու տարիներին ես աշխատել եմ ԱԱՀ դաշտում, այնտեղ հարկային հաշիվները նվազեցնում էին ԱԱՀ-ն: Ո՞վ կարող է ասել՝ շրջ. հարկի դեպքում ի՞նչն է նվազեցնում շրջ. հարկը: Կանխավ շնորհակալություն:

Կարեն․

Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:

Նառա․

Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։

Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել հետևյալ ձևը՝ Ձև 4:

Յուրաքանչյուր լրացված դիմում պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգտնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր ռեսպոնդենտի համար դիմումը պետք է ուղարկվի առանձին էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:

Ձեր գործունեության տեսակին համապատասխան փաստաթղթեը ներբեռնեք «Վիճակագրական փաստաթղթերի ձևեր» բաժնից:
Յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթ պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը (օրինակ՝ ԱԱԱ ՍՊԸ, XXXXXXXX, Ձև թիվ 1-արտ ամսական):

Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել՝ օգտվելով վիճակագրական փաստաթղթերի փնտրման համակարգից :
Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով (ֆորմատով): Ձևաչափի փոփոխություն կատարել չի թույլատրվում:

Աղբյուր՝ Armstat.am

Ընկերություն՝ Tax Idea
Էլ․ փոստ՝ info շնիկ taxidea.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Tax Idea հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ:
Այլ նշումներ՝
Աշխատանքային Պարտականություններ.
-Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման գործընթացին
-Հաշվապահական խմբի ղեկավարի կողմից տրվող հանձնարարությունների կատարում
-Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին մասնակցություն
-Կառավարչական հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցություն
Անհրաժեշտ Հմտություններ.
-Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
-Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը առնվազն 1-2 տարի
-ՀՀ հարկային օրենսդրության նորմալ իմացություն
-ՀԾ հաշվապահ ծրագրի նորմալ իմացություն
-MS Office-ի նորմալ իմացություն (Word, Excel)
-Պատասխանատվության բարձր զգացում
-Սթրեսակայունություն
-Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
-Նոր գիտելիքներ և փորձ ձեռքբերելու ցանկություն