29/10/2026

Հենրի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե 2020թ-ին անձի հաստիքը բարձրացել է նվազագույն աշխատավարձի չափով 68 000դրամով, արձակուրդայինի հաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում: Հետ են գնում 12 ամիսներն են ձևավորում, թե՞ մի անգամից հիմք են վերցնում նվազագույն աշխատավարձը։

Լիանա․

Բարև ձեզ ես հարցրել էի, որ եթե ԱՁ-ն 1989թ ծնված է՝ ինչքա՞ն սոցիալական վճար պետք է վճարի միկրոձեռնարկատիրության դեպքում, պատասխանել էիք 5%։ Խնդրում եմ ասել՝ այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Եվ գրել էիք, որ կամավոր վճար է, այսինքն՝ դա պարտադիր վճար չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:

Նաիրա.

Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Մերի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

Մարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք ձեր փորձով օգնեք: Կազմակերպությունը գնել է 43 միլիոն արժողությամբ Էկենգ կազմակերպության link-ը, որպեսզի այդ ծրագրով ավիատոմս ամրագրի, և անմիջապես ծախս է ճանաչել, իմ կարծիքով՝ ոչ նյութական ակտիվ պետք է ճանաչեր և մաշվածություն հաշվեր։ Խնդրում եմ, արձագանքեք, շնորհակալություն։

Անի Կ.

Մինչև 2020թ. հունվար ամիսը «Լվա ինքդ» ավտոլվացման կետը հարկվում էր արտոնագրային հարկով, կասե՞ք՝ այժմ ի՞նչ հարկատեսակով է հարկվում, եթե պետական տուրքով, ո՞նց գրանցեմ:

Քրիստինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները վերաբերում են քաղաքացիաիրավական պայմանագրով վճարվող գումարներին:

Արմինե.

Ասացեք, խնդրեմ, եթե գնում եմ հայելի մեծ կտորներով, կտրտում, ավելացնում դետալներ, կարո՞ղ է համարվել արտադրություն և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:

Գոռ.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, միկրոձեռնարկատիրություն է ձևակերպված, բանջարեղենի խանութ է, ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է տամ:

Լիլիթ.

Բարև ձեզ։
Ուզում եմ իմանալ կա՞ արդյոք որևէ եղանակ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում որոշ ժամանակով աշխատելու միևնույն գործատուի մոտ, թեկուզ որևէ այլ պայմանագրի հիման վրա, թե՞ արձակուրդ և աշխատանք միաժամանակ չեն կարող լինել։ Մյուս կողմից, կա՞ տարբերակ հղիության արձակուրդը գոնե մինչև ծննդաբերություն հետաձգելու։

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Հարցս վերաբերում է մասնավորապես երեխայի ծնողական վճարին, որ փոխանցումը մեկ այլ կազմակերպություն կատարի:

Աննա․

Բարև ձեզ: Մի կարևոր հարց ունեմ, խնդրում եմ, արագ արձագանքեք: Եթե չեմ ներկայացրել շրջանառության հարկի հայտարարությունը, սակայն ներկայացրել եմ ներմուծման վերաբերյալ փաստաթղթերն, ի՞նչ կարող եմ անել, որ ԱԱՀ դաշտից դուրս գա։ Ինչ-որ տարբերակ կա՞, թե՞ ոչ։

Հասմիկ․

Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։

Անդրանիկ․

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Ընկերություն՝ Standard Oil LLC
Հասցե՝ Ֆուչիկի 27/41
Հեռախոս՝ +37477461666
Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերության ընդլայնվող թիմին անհրաժեշտ է #ոչՍտանդարդ #հաշվետար:
Պարտականություններ`
• Հաճախորդներից պատվերի ստացում
• Հ/Ա դուրսգրում
• Փաստաթղթերի ծրագրային մուտք
Որակավորումներ և Հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում
• 1С 8.3 ծրագրի իմացություն
• e-Invoicing ծրագրի իմացություն
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (պարտադիր է)
• Համակարգչային գիտելիքներ` MS Office
• Հարկային օրենսդրության և հաշվապահական իմացության բավարար մակարդակ
Ինչպես դիմել՝ Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական փուլում ընտրված թեկնածուները: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:

Հայկ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ: Ասացեք խնդրեմ ՆՊԱ-ի աշխատավարձից գումարը պահելու ձևակերպումները և ՀՄ-ի դուրս գրման ձևակերպումները: Շնորհակալություն։

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

Վահե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանեք․
Աշխատողի հաստիքը 90 000 է, աշխատում է 18:00 ից մինչև հաջորդ օրվա 10:00։ Ժամային դրույքաչափը 90 000 / 168 = 535.71, գիշերային ժամվա համար 535.71 * 30% = 160.71։ 535.71+160.71= 696.42 Նոր հետո սա էլ բազմապատկեմ գիշերային (8 ժամ) փաստացի աշխատած ժամերով, ճի՞շտ է։

Հասմիկ․

Բարև Ձեզ, աշխատողը գտնվել է հարկադիր պարապուրդում 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 12։ Մինչև դեկտեմբերի 31-ը վճարվել է 2020 թվականի հերթական արձակուրդից։ Խնդրում եմ ասել՝ ինչքա՞ն պետք է վճարենք աշխատողին, եթե վարձատրվում է ժամավճարով և իրեն 40 ժամյա գրաֆիկի համար աշխատավարձը 116 000 ՀՀ դրամ է ժամավճարով: Ինչպե՞ս է այդ արժեքը որոշվում:
Հարգանքով, Հասմիկ։

Ռուզան․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ – ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:

Տաթև․

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)