25/10/2026

Սերգեյ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներին: Կարո՞ղ եք ասել, թե որտեղից ստանամ տեղեկատվություն այն տուրքերի վերաբերյալ, որոնք 2020 թվականից պետք է փոխարինեն արտոնագրային հարկին (տուրքի չափը, վճարման ժամանակահատվածը):

Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:

Հասմիկ.

Բարև ձեզ: ԱՄԷ-ից ներմուծել եմ գյուղտեխնիկայի պահեստամասեր, բայց դրանք հայտարարագրում ձևակերպված են որպես ավտոմեքենայի: Երրորդ երկրից ներմուծման դեպքում նման պարագայում ինչպե՞ս հաշվեմ ԱԱՀ-ն:

Աննա.

Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Անահիտ.

Բարև։ Ես նոր ԱՁ եմ բացել, գրանցել եմ, նշել հաշվետվության տեսակները, որոնցով պետք է աշխատեմ, լրացրել լիազորի տվյալները, հետո համակարգը թարմացնում եմ, բայց հաշվետվությունների պատուհանը չի բերում։ Ո՞վ կարող է օգնել։

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Սարգիս.

Ո՞վ կարող է մեկնաբանել կուտակայինի հաշվարկը հուլիսի 1-ից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ, օրինակ, 800 000 դրամ ստացողի դեպքում հաշվարկը կլինի՝

800000*10%-32500=47500 դրամ

կամ

2 000 000 դրամի դեպքում՝

2000000*10%-32500=167500 դրամ:

2020թ. հուլիսի 1-ից՝ մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %, 500 000 դրամից ավել՝ 10 % – 32 500 դրամի տարբերության չափով: Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը:

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2017թ. ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ ՀԱՔ-ում մնացորդը առ 16.01.18թ. կազմում է 180 000 դրամ: Այսինքն՝ 40 000 դրամ տույժ: Կատարել եմ ճշգրտում, որից 2017թ. հարկային պարտավորությունը կազմել է 570 000 դրամ: 71-52423-700 000, 52423-2521-560 000, 714-52423-40000՝ տույժ: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ ճշգրտումից հետո:

Դավիթ.

Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:

Էմմա.

Խնդրում եմ, ասացեք՝ եթե գեղեցկության սրահի շրջանառությունը չի հասնում 24 մլն-ի, ապա 2020թ.-ից կհամարվի միկրոբիզնես, հարցս՝ արդյո՞ք իրավունք ունի ներկի վաճառք իրականացնելու, թե՞ ծառայության մատուցում է միայն:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ կարելի՞ է արդյոք ապրանքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով կամ տրամադրել անհատույց, եթե այն վնասված է, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ կատարել այն հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, Մանրամասն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ինչպես գիտեք՝ արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Խնդրում եմ պատասխանել՝ արդյոք ի՞նչ անելիքներ ունի արտոնագրային հարկով աշխատող ԱՁ/ՍՊԸ-ն մինչև տարեվերջ: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն՝ Իվենթսենթր ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Գրիբոեդովի 60
Հեռախոս՝ 041705037
Էլ. փոստ՝ info շնիկ expoert.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հարկային հաշիվների դուրսգրում, ֆինանսական հաշվառման վարում, ապրանքների ձեռքբերումների ձևակերպում, ապրանքների գների գնագոյացում, դրամական հոսքերի հաշվառում, այլ հանձնարարություններ՝ կապված ֆինանսական հաշվառման հետ
Աշխատավարձ՝ 120 000 – 150 000 դրամ

Ընկերություն՝ Հաշվապահական գրասենյակ
Հասցե՝ Խանջյան 47/2
Հեռախոս՝ 093545627
Էլ. փոստ՝ newsun.llc շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակում պահանջվում է 27-45 տարեկան գլխավոր հաշվապահ՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, ՀԾ-ի իմացությամբ, ԱԱՀ-ով հարկվող կազմակերպություններում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով: Ժամերը՝ 10:00-18:00, 5-օրյա գրաֆիկ:
Աշխատավարձ՝ 250 000 դրամ
Այլ նշումներ՝ Ռեզյումեն ուղարկել նշված էլ. փոստին կամ զանգել:

Լիլիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոց. վճարը, որը կազմում է 3 000 դրամ:

Ամալյա.

Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:

Կանխավ շնորհակալություն:

Մհեր․

Ինչպե՞ս հասանելի ձևով քաղաքացին հաշվի ապրանքի մաքսային արժեքը՝ մաքսազերծման արժեքը հասկանալու համար։ Ենթադրենք՝ տվյալ ապրանքը մաքսազերծվում է ըստ մաքսային արժեքի 10-13 %-ով, ինչպե՞ս որոշել մաքսային արժեքը։

Վահե.

Ընկերությունը զբաղվելու է ներմուծմամբ:

Ներմուծման քանակների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար կարող եմ ասել, որ ապրանքը կապված է շինանյութի հետ, իսկ ՀՀ է մտնելու մեծ բեռնատարներով (+20 տոննա):

Ընկերությունը գրանցել ՍՊԸ՞, թե՞ ԱՁ, և ինչու՞։

Շնորհակալ եմ: