26/10/2026

Սամսոն.

Հարգելի հաշվապահներ,

Ա/Ձ-ն (ծրագրավորմամբ զբաղվող և այլ աշխատող չունեցող) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ: Հաշվապահության հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի նաև Ձեր կարծիքն իմանալ:

Վճարումներ՝
1․ Շրջանառության հարկ՝ ամսական (կամ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին:
2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին: Մանրամասն

Հայկ.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:

Կանխավ շնորհակալություն:

Շավարշ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն մատուցում է համակարգիչների և տպող սարքերի լիցքավորման ծառայություններ՝ յուրաքանչյուր ամիս հաշիվ դուրս գրելով, կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արամ.

Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ, այժմ ցանկանում է զբաղվել նաև սոց. փաթեթների սպասարկմամբ: Խնդրում եմ նշել քայլերի հաջորդականությունը, ի՞նչ պետք է անեմ, դրա համար լիցենզիա պե՞տք է:

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:

Անուշ.

Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվում է բեռնափոխադրումներով, 24 մլն-ն չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Լիլի.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ, հուշեք. ԱՁ-ն գործում էր որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, զբաղվում էր կահույքի արտադրությամբ և իրացմամբ, այժմ կարո՞ղ է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնելու է շրջ. հարկի դաշտ:

Կանխավ շնորհակալ եմ:

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ԱՁ եմ, այս տարվա սկզբից հարկային ծառայություն եմ ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու հայտ, բայց իմ առևտրի շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարո՞ղ եմ այն փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտով:

Անի.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:

Լիանա Գալոյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, եթե չունի վարձու աշխատող, ի՞նչ վճարումներ պետք է արվեն ամսական, եռամսյակային:

Հասմիկ.

Բարև ձեզ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ երկինք: Խնդրում եմ, շտապ է. եթե ՍՊԸ-ն հանրային սննդով է զբաղվում և մի քանի՝ 5 սենյակ հյուրանոց ունի, շեմը չի անցնում, ՀԴՄ 3 անգամ չի գրվել, շրջ. հարկով աշխատելու դեպքում կասե՞ք՝ որ գործունեությունը քանի % է հարկվում:

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ, լեզուների և մենթալ թվաբանության ուսուցմամբ: Կանխավ շնորհակալություն:

Հակոբ.

Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!!

Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։

Կանխավ շնորհակալություն:

Արուս.

Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

Նաիրա.

Բարև ձեզ: Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է նստել, գումարը հետ եմ վերադարձրել: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ: Մեր ընկերությունը պետական մրցույթին մասնակցել է ԱԱՀ-ով և հաղթել, այնուհետև փոխվել ենք շրջանառության հարկի, կարո՞ղ ենք ապրանքը հանձնել շրջ. հարկով:

Մելինե.

Հյուրատնային ծառայությունը աշխատելու է սոց. փաթեթներով նույնպես, հետևաբար միկրոձեռնարկատիրության հայտ չի կարող ներկայացնել, այսինքն՝ շրջ. հարկի 201 ձևը լրացնի՞, իսկ եթե սնունդ էլ է ուզում մատուցել, ապա ի՞նչ հարկով պետք է հարկվի:

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է մի հարց, խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը վթարի է ենթարկվել, արդեն մեկ ամիս է հիվանդանոցում է, եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու: