25/10/2026

Մարինե․

Հարգելի հաշվապահներ,

1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը:

2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: 2017թ. 4 եռամսյակի ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է, օրինակ, 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ հարկային տեղեկանքում 20.01.2018թ. երևում է 180 000 դրամ, այսինքն՝ 40 000-ը տույժն է: Կատարել եմ ճշգրտում, որից ընդհանուր հարկը կազմել է 570 000 դրամ: Ինչպե՞ս վարվեմ:

Մարգարիտա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

Արփինե.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն օգտագործում է իր անձնական բանկային հաշիվը, ի՞նչ խնդիրներ դա կարող է առաջացնել: Արդյո՞ք կա արգելք աշխատելու անձնական հաշվի միջոցով, եթե բոլոր հարկերը պատշաճ վճարվում ու հայտարարագրվում են: Շնորհակալություն:

Սաթեն.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՇՏԱՊ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ: Կատարել եմ նախորդ տարվա շրջ. հարկի հաշվետվության ճշգրտում: Ի՞նչ պետք է անեմ: Խնդրում եմ, մանրամասն բացատրեք՝ արդյո՞ք նախորդ տարվա տվյալները պետք է վերանայեմ…

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հագուստի խանութը (12 մլն շրջ.) Երևան քաղաքում կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

Ալբերտ.

Բարև ձեզ: Իրավաբանական անձը (նոր գրանցված Ա/Ձ) ցանկանում է հագուստ ներմուծել 3-րդ երկրից (Թուրքիայից): Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործում և գործելու 2020թ.-ից:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:

Ընկերություն՝ Գինու-Կոնյակի տուն ՍՊԸ
Հասցե՝ ք.Եղվարդ
Էլ. փոստ՝ ynaira շնիկ yandex.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի): Պարտականություններ՝
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում
• Արտահանման և ներմուծման գործարքների հետ կապված թղթաբանության կազմում
• Դրամարկղային գործառույթների գրառում
• Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր
• Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում
• Բանկային հաշիվների կառավարում և քաղվածքների մուտքագրում
• Կատարել դեբիտորական և կրեդիտորական հաշիվների վերլուծություն
• Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում:
Պահանջներ՝
• Կին՝ 25-45 տարեկան
• Բարձրագույն կրթություն
• Ռուսերեն լեզվի իմացություն
• ՀԾ և e-Invoicing ծրագրերի տիրապետում:
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:00-18:00: Ընկերությունը գտնվում է ք.Եղվարդում: Երևանաբնակ աշխատակիցների համար գործում է անվճար տրանսպորտ:

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Մելինե.

Շրջանառության հարկով հարկվելու դեպքում բացի եռամսյակային հաշվետվություններից տարին ամփոփելիս էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, նույնը ԱԱՀ-ի մասով (բացի ամսական հաշվետվություններից):

Կանխավ շնորհակալություն:

Լուսինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ շտապ պետք է գտնել հարցիս պատասխանը, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ։
Ուզում եմ իմանալ՝ ուսուցիչների աշխատաժամանակի հաշվարկն ինչպես է կատարվում, արդյոք կա՞ որևէ հիմք հանդիսացող աղյուսակ (կողմնորոշիչ աղյուսակ)։ Օրինակ՝ եթե ուսուցիչն ունի շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածություն և նաև դասղեկ է, որքա՞ն է նրա շաբաթական աշխատաժամանակը։

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք՝ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը արտասահմանյան կազմակերպությանը 600 $ գումար է փոխանցել (ինվոյսի հիման վրա) նրանց ինտերնետային կայքում կազմակերպության գործունեության վերաբերյալ հայտարարություն տեղադրելու իրավունք ունենալու համար: Ոչ ռեզիդենտի հարկ առաջանու՞մ է: Ինչպե՞ս ձևակերպեմ՝ ծառայությու՞ն, թե՞…:

Մարինե.

Կազմակերպության շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այսինքն՝ շրջանառության չափը թույլ է տալիս լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն քանի որ գործունեությունը առք ու վաճառքն է, ուստի չի կարող այդ մասով հանդիսանալ միկրոձեռնարկատիրություն: Հարցս այսպիսին է՝ իսկ կարո՞ղ է արդյոք մանկական կարուսելների ծառայության գործունեության համար համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (կարուսելների աշխատանքը բացօթյա է, այսինքն՝ սեզոնային է):

Արփի.

Բարև ձեզ:

Եթե կազմակերպությունը հոգում է օտարերկրյա հյուրերի հյուրանոցային ծախսերը, արդյո՞ք սա դիտվում է որպես մյուս կողմից տրված եկամուտ և հարկվում է եկամտային հարկի դրույքաչափերին համապատասխան:

Կանխավ շնորհակալություն:

Վարդան.

Բարև ձեզ:

Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել… փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է:

Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:

Շուշան.

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է տալու հարկային մարմնին՝ տարեկան կամ եռամսյակային, եթե չունի գրանցված աշխատող: Կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար:

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կարեն.

Բարև ձեզ: ՀՀ կառավարության 711-Ն որոշման համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղաշարժման աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը նվազեցվում են: Հարցս հետևյալն է՝ նշված ծախսերը ո՞ր փաստաթղթերում պետք է արտացոլվեն:

Մագա.

Բարև ձեզ: Տեղեկացել եմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարման մասին օրենքը, որը վերաբերելու է միայն Երևան քաղաքին: Գիտեմ նաև, որ աշխատողը կարող է հրաժարվել վճարման նման եղանակից և ընտրել կանխիկով վճարումը: Խնդրում եմ, պարզաբանեք՝ ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են, թե՞ համատարած բոլորը:

Ցանկացած կոլեկցիոների հաշվապահի կհետաքրքրի սրճաղացի նման այս զարմանալի մեխանիկական հաշվիչը, որը մինչև անցած դարի 70-ական թվականներին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ի հայտ գալը համարվում էր ամենահարմար գրպանի հաշվիչը: Սարքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին մեխանիկական է և որևէ սնուցման կարիք չունի:

Մանրամասն

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով: