25/10/2026

Հասմիկ.

Որ խնդրեմ, կօգնե՞ք տալ այս ձևակերպումները՝
1. Ֆիրմային անվանման գրանցման համար հաշվետու անձի միջոցով վճարվել է 10 000 դրամ:
2. Նոր տեխնոլոգիայի ստացման ուղղությամբ ծախսումները հետևյալն են՝ նյութական՝ 500.0, աշխատանքային՝ 800.0, առհաշիվ տրված՝ 150.0:
3. Հետազոտության փուլին մասնակից այլ կազմակերպության մասնագիտական խմբի ներկայացրած հաշիվ վավերագրի հիման վրա (ԱԱՀ վճարող չէ)՝ 250.0:
4. Հետազոտության ծախսումները դուրս են գրվել:
5. Նոր տեխնոլոգիայի մշակման փուլի ծախսումների կապիտալացումը:
6. Նոր արտադրատեսակի ներստեղծման անավարտ աշխատանքների գծով ծախսումները տարեվերջին տեղափոխվել են հաշվեկշռային հաշիվ:
7. Գործառնական վարձակալությամբ ստացած արտադրական մասնաշենքի վարձակալական վճարի գումարով:
8. Կազմակերպությունում առկա է խոշոր եղջերավոր կենդանիների ծին՝ 20 գլուխ, պահվելու է 12 ամսից ավել:

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Աշխատակիցը դրամական օգնություն է խնդրել վիրահատության համար: Արդյո՞ք կարող եմ 400 000 միանվագ գումար հատկացնել կանխիկ դրամարկղից և դրա համար ի՞նչ պահումներ պետք է կատարեմ:

Ծովինար.

Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ԱՁ և արտադրել չիպսեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ, արդյո՞ք պետք է դիմել սննդամթերքի անվտանգության ծառայություն, և որտե՞ղ է այն գտնվում: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարապետ.

1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով:

2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։

Հասմիկ.

Բարև ձեզ: Ունեմ ընտանեկան ԱՁ, այս պահին գործունեությանս սեզոնը ավարտվել է, և ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել ԱՁ-ն, կասե՞ք՝ ինչպես դա անել։

Ռուզան.

Ողջույն:
ՍՊԸ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:

Լյուսի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկատեսակներով է հարկվում և ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում ԱՁ-ն, որը հանդիսանում է պարարվեստի դպրոց։

Հայկ.

Հարգելի գործընկերներ, լիազորի գրանցումից հետո մուտք եմ գործում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, սակայն այնտեղ բացակայում է «հաշվետվություններ» պատուհանը: Վերջին պատուհանը «օգնություն» պատուհանն է: Ի՞նչ անել: Խնդրում եմ օգնել:

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Սամվել.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ և դարձել եմ Ա/Ձ: Սակայն, հանգամանքներից ելնելով, ոչ մի գործունեություն չեմ ծավալել և ոչ մի պայմանագիր չեմ կնքել: Եվ հիմա ցանկանում եմ կասեցնել: Խնդրում եմ, ինձ ասեք՝ ես կասեցման դեպքում պարտավորություն ունե՞մ ինչ-որ մուծումներ կատարել, և եթե այո, խնդրում եմ ասել՝ որտեղ և ինչ չափով: Իմ անունով Ա/Ձ հանելուց հետո չի անցել 20 օր, սակայն ամիս է փոխվել:

Մարիամ.

Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
եթե հանրային սննդի օբյեկտում (ռեստորանում) թխվում է հաց միայն տվյալ ռեստորանում մատուցելու համար, դա արդյո՞ք համարվում է այլ գործունեություն և հարկվում 20 % շրջ. հարկով, թե՞ հանրային սննդի գործունեություն է։

Հասմիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Անուշ.

Եթե աշխատանքային գրաֆիկը հերթափոխով է, ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը։

Ըստ ԱՕ 195-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։

Արմեն.

Բարև ձեզ: Ես և ընկերս ցանկանում ենք շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել օրինական դաշտում: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչ պետք է անենք, քայլերի հաջորդականությունը:

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում ՍՊԸ-ի միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել: Եվ եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, վճարումը նախապես է կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Հերմինե.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել կրպակ և սուրճ վաճառել, նաև այն տալ խանութներին։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս բացել ԱՁ, և եթե աշխատող ունենամ, հարկային դաշտում ինչքա՞ն պետք Է վճարեմ։ Կամ եթե գնել եմ սուրճը և ցանկանում եմ այն նոր անուն դնել և հասցե, ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ պետք է վճարեմ։ Եվ ինչպե՞ս կարող եմ ֆակտուրա հանել և տալ խանութներին։

Նախապես շնորհակալություն։