25/10/2026

Ժաննա.

ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Արդեն հաշվարկված աշխատավարձի փաստաթուղթը երկրորդ անգամ բացելիս ինչու՞ է հայտնվում նշում՝ «Անհրաժեշտ է վերահաշվարկ» (“Требуется перерасчёт”):

Արձակուրդային հաշվարկի և վերջնահաշվարկի կատարման ժամանակ որտե՞ղ տեսնել, թե որքան արձակուրդային օր է կուտակել աշխատակիցը և քանի օր է օգտագործել:

Ընկերություն՝ Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ
Էլ. փոստ՝ hr շնիկ premierfoods.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Իրականացնել հաշվապահական հաշվառում, փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում, ստուգել բոլոր փաստաթղթերի ճշտությունը՝ համաձայն ՀՀ օրենքների, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների, հարկային-ֆինանսական հաշվետվությունների կազմում, ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի, գործուղման ծախսերի հաշվարկում ու ձևակերպում և այլն:
Պահանջվող որակներ՝ Բարձրագույն կրթություն, համակարգչային ծրագրերի իմացություն (MS Excel, ՀԾ, 1C), Հարկային օրենսգրքի լավ իմացություն, փորձի առկայություն տվյալ ոլորտում, թիմային աշխատելու կարողություն, ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն, ակտիվ, պատասխանատու անձնավորություն, դժվար իրավիճակները հաղթահարելու ունակություն:
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ premierfoods.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Ընկերություն՝ Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ
Էլ. փոստ՝ hr շնիկ premierfoods.am
Թափուր աշխատատեղ՝ Կրեդիտային վերահսկիչ
Աշխատանքի նկարագրություն՝ Հետևել դեբիտորական պարտքերին, պարտքերի նվազեցման նպատակով աշխատանքներ տանել վաճառքի կետերի հետ գրասենյակից, վերահսկել զեղչերի հատկացման գործընթացը և այլն:
Պահանջվող որակներ՝
-բարձրագույն կրթություն
-համակարգչային գիտելիքներ (Excel-ի իմացություն)
-ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
-ակտիվ, արագաշարժ, եռանդուն
-արագ սովորելու, յուրացնելու ունակություն և պատրաստակամություն
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք իրենց ռեզյումեն կարող են ուղարկել hr շնիկ premierfoods.am էլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք նշված պահանջներին:

Մելինե.

Բարև ձեզ։
ԱՄՆ-ից և Անգլիայից ներկրում ենք մանկական հագուստ և կոսմետիկա։ 2020թ.-ից ցանկանում ենք բացել փոքրիկ կրպակ։ Որպես ի՞նչ է ճիշտ գրանցել՝ ԱՁ՞, թե՞ ընտանեկան ձեռնարկատիրություն։ Շատ փոքր բիզնես է։ Մեկի և մյուսի դեպքում ի՞նչ հարկեր են կիրառվում։

Ընկերություն՝ ACCEPT Employment Center
Հասցե՝ Կորյուն 19ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ(ERP)
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին՝ Հագուստի խանութների ցանց: Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, կադրային հաշվառում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճ. վարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում: Պահանջներ՝ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, նմանատիպ աշխատանքային փորձ առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի 1С (տարբերակ 8.3), (ՀԾ) իմացություն, ERP-ի ծրագրի իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, MS Excel, ցանկալի է՝ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Աշխատանքային փորձ՝ 2-3 տարի, տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր 10:00 – 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հավելյալ տեղեկություններ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, կազմակերպության գրասենյակը գտնվում է կենտրոնում:
Աշխատավարձ՝ 200 000 – 250 000 դրամ

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:

Անի.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։

Անուշ.

Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:

Գեղամ.

Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն: