25/10/2026

Ընկերություն՝ Ալֆա-Ֆարմ ՓԲԸ
Հասցե՝ Շիրակի 1/68
Հեռախոս՝ 060 700 500, ներքին՝ 116
Էլ. փոստ՝ hr շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հիմնական աշխատանքային պարտականություններ՝
• Աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկում և վճարաթերթիկների ստեղծում
• Եկամտային հարկի հաշվետվության կազմում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում
• Դրամարկղային գործառնությունների վերահսկում, դրամարկղային փաստաթղթերի կազմում և ներկայացում հաստատման
• Առհաշիվ գործարքներին առնչվող փաստաթղթերի կազմում և վերահսկում, համապատասխան ծրագրային ձևակերպումների կատարում
• Հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերի ներկայացում հաստատման համար
Այլ աշխատանքային պարտականություններ՝
• Ներմուծման փաթեթների պարունակության ստուգում ծրագրային գործառնությունների հետ
• Գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում ծրագրային բազաներում
• Գործընկերների կողմից դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերի ձևակերպում ծրագրային բազաներում և համապատասխանության ստուգում
• Կատարած աշխատանքների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմում և մասնակցություն աշխատավարձի տարեկան բյուջեի կազմմանը:
Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Յան.

Բարև ձեզ:
Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝

1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար,
2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել,
3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:

Ալլա.

ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 – կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Ընկերություն՝ Հարդ Փաուեր Սիստեմս
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 40, 0005
Էլ. փոստ՝ hr շնիկ hps.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականություններ՝
• Հաշվապահական հաշվառման վարում
• Կադրային հաշվառում
• Փաստաթղթաշրջանառության վարում
• Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում
Պահանջվող որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հաշվապահական
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
• Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• ՀԾ-Հաշվապահ, e-Invoicing, MS Word, Excel, Outlook, Online banking, համակարգչային, գրասենյակային սարքավորումների, ՀԴՄ հմուտ տիրապետում
Աշխատավարձ՝ 80 000 – 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 11։00-19։00, հանգստյան օր՝ կիրակի (շաբաթ օրերը՝ աշխատանքային ըստ անհրաժեշտության): Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ hps.am էլ. փոստի հասցեին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք («Հաշվապահ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Ընկերություն՝ Ջի Ջի Գրուպ ՍՊԸ
Հասցե՝ Շենգավիթ համայնք, Սևանի 116/8
Հեռախոս՝ 098 57 35 07
Էլ. փոստ՝ businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Պահանջվում է հաշվապահ 1C-ի իմացությամբ:
Աշխատավարձ՝ 80 000 – 100 000 դրամ

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե Հայաստանի կազմակերպությունը պայմանագիր է կնքում Ղազախստանի կազմակերպության հետ, և ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետությունում, պայմանագրում նշվում է, որ մեր կողմից կնքած պայմանագրում ԱԱՀ-ի գումարը վճարվում է, ի՞նչ հարկեր են վճարվում, եթե մեր ֆիրման աշխատում է ԱԱՀ-ով:

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն արևային մարտկոցներ է ձեռք բերել լիզինգով 5 տ. ժամկետով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս այդ լիզինգի մարման տարեկան գումարը (մայր գումար+տոկոս) ծա՞խս ենք համարում, թե՞ միայն լիզինգի տոկոսագումարներն են ծախս ճանաչվում:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է:

Կանխավ շնորհակալ եմ:

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի այսպիսի վիճելի հարց է առաջացել. ՍՊԸ-ն նախարարությունից ստացել է, ասենք թե, 5 000 000 գումար ՀԿ-ի համար՝ գիրք տպագրելու նպատակով: Այդ գումարից ՍՊԸ-ն ծախսել է տպագրության վրա, իսկ ստացած գումարի 60 տոկոսը՝ 3 մլն, կազմում է հոնորարը: Հոնորարը ստացել է ՀԿ-ի նախագահը՝ գիրքը գրելու համար: Ես կցանկանայի իմանալ՝ ինչ կարգի վճարումներ են արվում: Ես գիտեմ, որ հոնորարի 10 տոկոսը պետք է փոխանցվի պետ. բյուջե: Եթե այլ պատասխաններ կլինեն, ես երախտապարտ կլինեմ ձեզ:

Գարեգին.

Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Խորեն.

Բարև ձեզ:

Պատրաստվում եմ քաղցրավենիք/խմորեղենի արտադրություն սկսել և վաճառքը կազմակերպել։ Կասե՞ք՝ ինչից/որտեղից պետք է սկսել իրավական մասը կազմակերպելու համար: Ա/Ձ ունեմ արդեն բացված, իսկ հետո՞ (սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն):

Ընկերություն՝ Job fair
Հասցե՝ Գ.Նժդեհ 14
Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077
Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող ընկերությունում պահանջվում է մինչև 35 տ. 1C, ՀԾ ծրագրերի իմացությամբ հաշվետար: Գրաֆիկը՝ 11:30-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1432
Աշխատավարձ՝ 130 000 դրամ
Այլ նշումներ՝ Job fair

Ընկերություն՝ Job fair
Հասցե՝ Գ.Նժդեհ 14
Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077
Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է մինչև 35 տ. 1C 8:3 ծրագրի իմացությամբ հաշվապահի օգնական: Գրաֆիկը՝ 10:00-18:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1431
Աշխատավարձ՝ 180 000 դրամ
Այլ նշումներ՝ Job fair

Գոռ․

Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Գարեգին.

Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:

Հասմիկ.

Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։