25/10/2026

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Պետ. ռեգիստրով ՍՊԸ -ի տնօրենն է ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ունի 1 աշխատող՝ գրանցված որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է կատարում հաշվապահի և գանձապահի պարտականությունները:

Աննա.

Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն՝ արտարժութային դրամարկղից 2512 – դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:

Արմեն.

Գործընկերներ, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և դրանք պետք է հանձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Սամվել.

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!

Ընկերություն` ՆԴՖ ոչ առևտրային հասարակական կազմակերպություն (սպորտային ֆեդերացիա)
Հասցե` Ավան
Հեռախոս` 093-13-55-19, 043-07-76-67
Էլ. փոստ` vovadashyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ (գլխավոր հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում:
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` Կարող են զանգահարել նաև սկսնակ հաշվապահները (աշխատանքային փորձը պարտադիր չէ):

Վարդուշ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով` ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ վճարումններ պետք է կատարի և ի՞նչ կտրվածքով, որ մարմիններին պետք է տա հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք:

Դավիթ.

Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ:
Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ):
1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու:
2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում:
3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից “Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ” դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա
Հեռախոս` 010, 099, 094 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` կազմակերպությունը ներկայացնում է եվրոպական հագուստի և ակսեսուարների խանութների ցանց: Պարտականություններ` ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, աշխատավարձի և արձակուրդայինների փոխանցում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում), համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel, 1C ծրագիր (8.3), հաշվապահի/գլխավոր հաշվապահի օգնականի փորձ 1-2 տարի: Տարիք` 23-40 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 10.00 – 18.00 Աշխատավարձ` 150 000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ներկայացնել ռեզյումե աշխատանքային պարտականությունների մանրամասն նկարագրով: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջան` 3 ամիս, աշխատանքի վարձատրությունը փորձաշրջանի ընթացքում ` 120.000 ՀՀ դրամ:
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45

Աննա Պլուզյան.

Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:

Իննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝
1. հիվանդության նպաստ,
2. պրոթեզավորման նպաստ,
3. առողջարանային բուժման նպաստ,
4. հղիության և ծննդաբերության նպաստ,
5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

Էլինա.

Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ
Հասցե` Երևան, Թբիլիսյան 25
Էլ. փոստ` Careers շնիկ imexgroup.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` 1. Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին, 2. Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում համապատասխան ծրագրերում և համակարգերում, 3.Վճարման հանձնարարագրերի պատրաստում: 4. Ներմուծվող և արտահանվող ապրանքների ինքնարժեքի հաշվառում: 5. Մատակարար ընկերությունների և տեղական կազմակերպությունների քարտերի (դրամով և արտարժույթով) վարում: 6. Ըստ կատեգորիաների ծախսերի հաշվառում:
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Կարող եք ուղարկել Ձեր տվյալները careers շնիկ imexgroup.am էլ.հասցեին` նշելով հաստիքը, կամ այցելել գրասենյակ Թբիլիսյան խճուղի 25 հասցեով ամեն աշխատանքային օր ժ.10.00-16.00-ը:

Նազելի.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:

Նորայր.

Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:

Սիլվա.

Բարև ձեզ, կխնդրեի ինձ մի հարցով օգնել, եթե կարող եք շտապ: Նոր ԱՁ եմ բացել, ես հաշվապահ չունեմ, այն նորմալ ճիշտ հասցեով գրանցել ենք, շրջանառության հարկի դիմումը ճիշտ հասցեով գրել ենք, բայց ՀԴՄ ձեռքբերելու 100 կետը լրացնելուց սխալմամբ բնակարանի և շենքի համարների տեղերը շփոթել եմ և հայտը ուղարկել եմ, այն դեռ բավարարված չէ, այլ ընթացքի մեջ է, ուզում եմ հասկանալ, որ դա լուրջ պրոբլեմ է ՀԴՄ ձեռք բերելու համար, արդյոք կարող եմ այդ հայտը անվավեր ճանաչեմ, եթե այո, ով կարող է օգնել ինձ: Կանխավ շնորհակալություն:

Նելլի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2014թ. շրջանառությունը եղել է 11.300.000 դր., 2015թ-ին` 9.787.000 դր, 2016թ-ին` 9.800.000 դր: Խնդրում եմ ասեք` նոր սերնդի ՀԴՄ պե՞տք է ձեռք բերի կազմակերպությունը, և եթե չունի, ի՞նչ տույժ է կիրառվում:

Mary.

Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով կազմակերպության համար գնել ապրանքներ առևտրական գործունեության նպատակով, իսկ կազմակերպությունը հետագայում այդ գումարը փոխանցի տնօրենի անձնական հաշվեհամարին:

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս “7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” կետը թողնել առանց լրացնելու։ Շնորհակալություն։