25/10/2026

Anahit.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն
8a.asatryan շնիկ gmail.com

Armen.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է պատասխանել` եթե ես ցանկանում եմ տարբեր տեսակի ապրանքներ բերեմ Հայաստան, ապա պարտադի՞ր է արդյոք, որ ես դառնամ ԱՁ: Շատ շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: Նախապես շնորհակալություն:

Զառա.

Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:

Լիանա.

Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. “Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է”: Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:

Լուսի.

Հարգելի հայեր, ո՞վ կցանկանա տրամադրել իր Ա/Ձ-ն ծառայությունների համար, բիզնեսը կա, ԱՁ բացելու հնարավորություն չունենք, թիմի անդամները բոլորը գրանցված, սակայն խնդիրներով ՍՊԸ-ներ ունեն: Եթե որևէ մեկը ցանկանա համագործակցել, շնորհակալ կլինենք՝ շոշափելի և առարկայական:

Պողոսյան Թամարա.

Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Lucie.

Ի՞նչ տարբերակ կա անհատի համար, ով ունի քիչ շահույթ, և դրա համար Ա/Ձ բացել չի ցանկանում, սակայն ուզում է, որ իր գործունեությունը օրինական լինի:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:

Ընկերություն` Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ
Էլ. փոստ` info շնիկ wrcorg.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կանանց Իրավունքների Կենտրոն հասարակական կազմակերպությունը փնտրում է փորձառու և բանիմաց հաշվապահ, ցանկալի է հասարակական կազմակերպություններում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով: Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից – 18:30: Խնդրում ենք չզանգահարել: Ուղարկել CV-ները անպայման և info շնիկ wrcorg.am և assistant_2 շնիկ wrcorg.am հասցեներով` նամակի վերնագրում նշելով հաստիքը:

Lucie.

Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք` եթե Ա/Ձ-ն (մատուցում է ծառայություննր) գրանցված է Գյումրիում, սակայն ուզում է գործունեություն սկսել նաև Երևանում, ի՞նչ է դրա համար հարկավոր անել:

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը “Շահութահարկի մասին” օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:

Աննա.

Բարև ձեզ: Արտահանման դեպքում հարկման բազան որոշվում է` Ապրանքի գինը + տրանսպորտային ծախսեր (ՀՀ սահմանից մինչև ք.Երևան), ուրիշ ծախսեր չե՞ն ներառվում, օրինակ` մաքսավճար, ՄՀ գնահատում, ՀՀ սահմանից մինչև Ռուսաստան: Եվս մեկ հարց` տրանզիտնի դեկլարացիան, CMR և Ինվոյսը կազմվել են 10/11/2016թ, իսկ ՀՀ սահմանը անցել է և մաքսայինի կողմից կնքված է 11/11/2016թ, ապա Արտահանման հարկային հայտարարագրում հարկման բազան ո՞ր ամսաթիվն է հիմք ընդունում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք:
Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

213

Ընկերություն՝ Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե՝ ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս՝ 52-24-90(206)
Էլ. փոստ՝ accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահի (25-ից մինչև 38տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպում (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք) և վերահսկում; -Աշխատավարձի հաշվարկում; -e-Invoicing ծրագրով աշխատելու ունակություն; -Հիմնական միջոցների հաշվառում; -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում; -Ներմուծումների ձևակերպում; -Գույքագրումներին մասնակցություն և արդյուքների հաշվապահական ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում: Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6, e-Invoicing ; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում – Կրթությունը՝ բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական); -Թիմում աշխատելու ունակություն, աշխատասիրություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ՝ Աշխատավարձը՝ պայմանագրային: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ:
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Քնարիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն: