25/10/2026

Արմ. Հայրումյան.

Խնդրում եմ ձեզ պարզաբանել` որքա՞ն պետք է լինի հանրակրթական դպրոցի վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակը:

Կանխավ շնորհակալություն,
Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` Արմ. Հայրումյան:

Ար.Գալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել՝ ինչպես պետք է գրանցել տնօրենին:

Սեդա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Արամայիս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ցանկանում եմ դեղատուն բացել Երևանում, ինչպե՞ս պետք է աշխատեմ, որտեղի՞ց սկսեմ, արդյո՞ք պետք է աշխատող պահեմ, քանի որ ինքս դեղագետ չեմ: Խնդրում եմ մանրամասն գրել, նապապես շնորհակալություն:

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար (պահեստի)
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (28-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք); -Արագամաշ առարկաների հաշվառում ըստ ստորաբաժանումների; -Ներմուծումների ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ` 120.000 դրամ
Աշխատանքի տևողությունը` երկարաժամկետ
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

206

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար (արտադրամասի)
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (28-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ`100.000-120.000 դրամ
Աշխատանքի տևողությունը` երկարաժամկետ
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Միհրան.

Բարև ձեզ:
Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի գործընկերներ, որքանով տեղյակ եմ, 2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից:

Հարց. արդյո՞ք դա վերբերում է միայն ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին:

Եթե այո, արդյո՞ք չի ստացվի, որ ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողի կողմից ներկայացված նույն տուրիստական փաթեթը ԱԱՀ մասով ավելին կարժենա, քան հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողինը:

Խնդրում եմ, պարզաբանեք:

Շնորհակալություն,

Արամ

265

Ռոզա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել:
1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը
2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս

Կանխավ շնորհակալ եմ:

ԱրԳալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով:

Վերգի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

264

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:

1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:

2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ

3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Sona.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, տուրիստական գործակալությունը վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մի հարց է անհանգստացնում, թե աշխատողը տարեկան քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ: Եթե նման օրենք կա, խնդրում եմ օրենքի կետն ասել:

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Ես հիմնարկության տնօրեն եմ։ Հիմնարկություն բերել եմ շատ կահույք և այլ անհրաժեշտ գույք, քանի որ անգամ աթոռներ չկային։ Գործադիր մարմնի աուդիտը ասում է, որ անհրաժեշտ է անհատույց օգտագործման պայմանագիր կնքել հիմնարկի հետ։ Հարցս ինչում է. ես տնօրեն լինելով կարո՞ղ եմ իմ հետ պայմանագիր կնքել անհատույց օգտագործման: Եվ եթե կարող եք` անհատույց օգտագործման պայմանագրի այդպիսի մի տիպային օրինակ ինձ ուղարկեք։ Կանխավ շնորհակալություն։

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Կարինե.

Բարև ձեզ:

Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:

Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

100

Ընկերություն` Պանդոկ Երևան
Էլ. փոստ` hr.tavernyerevan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ – Իրականացնում է ապրանքանյութական պաշարների հաշվառում – Իրականացնում է ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր – Վերահսկում է Մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը – Իրականացնում է տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները – Կատարում է նյութածախսի հաշվարկ / վերահսկում է հումքի ծախսը – Մասնակցում է գույքագրման աշխատանքներին Պահանջվող Հմտություններ – Բարձրագույն կրթություն – Աշխատանքային փորձ՝ 1-3 տ. – Հաշվապահական ծրագրերի իմացություն – MS Office փաթեթի (մասնավորապես Excel) իմացություն – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն – Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք – Հետևողականություն Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr.tavernyerevan շնիկ gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Աննա.

Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն: