28/10/2026

245

Կարեն.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:

Nonna.

Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:

Վալյա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել:

Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ “դրսից” գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ “դրսից” գնորդների համար` շրջանառության հարկ:

hamrich

Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից:

Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Մանրամասն

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը:

Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից – ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:

Սեդա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, կխնդրեի՝ պատասխանեք:

Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալ և հղիության նպաստ ստանալ:

Աննա Մարգարյան.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել:

Կանխավ շնորհակալություն:
Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:

Նունե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:

Narek.

Եթե 2014 թ. ծրագիր եմ իրականացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի դրամաշնորհով, արդյո՞ք պետք է վճարեմ նաև ԱԱՀ և ինչքա՞ն: Հարկային ծառայությունում ասում են, որ ստացած դրամաշնորհից պետք է ԱԱՀ վճարվի:

Կանխավ շնորհակալություն,
Նարեկ

Ani.

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի քրեակատարողական հիմնարկին (բանտ) ապրանք մատակարարել և դուրս գրել հարկային հաշիվ:

Կանխավ շնորհակալություն:

Armine.

Բարև ձեզ: Ես 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այդ ընթացքում ունեցել եմ երեխա: Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, լուծարվել է: Ես ումի՞ց պահամջեմ իմ նպաստը: Նախապես շնորհակալություն:

Թամարա.

Խնդրում եմ օգնել, ես գիտեմ, որ նվազագույն աշխատավարձը 50 000 դրամ է:
1. Արդյո՞ք իրավունք ունեն դրանից ցածր վճարել բուժքրոջ աշխատանք կատարելիս
2. Ի՞նչ գործակից է կիրառվում իմունականխարգելման կաբինետի բուժքրոջ աշխատավարձը հաշվարկելիս, և որտեղի՞ց կարող եմ գնտել այդ չափորոշիչների ցանկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը նոր է գրանցվել, ապա ինչպե՞ս պետք է վարվի, որ ունենա դրամարկղային գիրք, ինչպե՞ս է այդ գործընթացը իրականացվում հիմա: Նախապես շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար: