28/10/2026

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

241

Sargis.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.

1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:

Շնորհակալություն:

Սեդա.

Հարգելի հաշվապահներ, 27․03․2015թ․ պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեության ոլորտը` հանրային սնունդ: Հարցս այսպիսին է` արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված, ասեմ, որ դեռ չեմ աշխատում, քանի որ դեռ վարձակալության պայմանագիրը չեմ կնքել:

Արուսյակ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել` աշխատանքային պայմանագրերի հետ կապված մի քանի հարց ունեմ: Ունեմ կնքած աշխատանքային պայմանագիր, որն 4 ամիս ժամկետով է կնքվում և վերակնքվում է լրանալուց հետո: Չե՞ք ասի` ինձ հասնու՞մ է արդյոք ամենամյա արձակուրդ և արդյո՞ք վճարվում է այն, թե ոչ, շնորհակալություն:

Tsaghik.

Բարև ձեզ: Ես բեռնել եմ ՀԾ հաշվետար ծրագիրը, սակայն չեմ կարողանում օգտվել “Աստղիկ” ՍՊԸ տվյալներից, այսինքն` փաստաթղթերի մատյանը դատարկ է, տվյաներ չկան: Խնդրում եմ օգնեք: Շնորհակալություն:

Tatev.

Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ:
Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ:

Hasmik.

Խնդրում եմ ասացեք` Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունե՞լ է “Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, թե՞ ոչ, և եթե կազմակերպությունը ստանում է փաստաթղթերով հիմնավորված և առանց փաստաթղթի վաճառքի ապրանքներ, ապա ինչպե՞ս պետք է հարկվի՝ ամբողջ վաճառքի 5%-ը, թե՞ պետք է առանձնացվի փաստաթղթովը առանց փաստաթղթովից: Խնդրում եմ մանրամասն գրել: Կանխավ շնորհակալություն:

239

Angela.

2014թ. կազմակերպությունը հանդիսացել է շրջանառության հարկ վճարող: 3 ամիս ունեցել է նաև արտոնագրային գործունեություն: 2014թ.-ի համար Շահութահարկի հաշվարկ պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Gayane.

Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:

Աննա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:

Իրինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Աշխատողը աշխատում է շաբաթական 3 օր, 8 ժամյա գրաֆիկով: Արձակուրդ ուղարկելիս հաշվի են առնվում իր աշխատա՞ծ օրերը, այսինքն նա հանգստանում է իր աշխատանքայի՞ն օրերին, թե՞ շաբաթվա բոլոր օրերին: Դրանից է կախված արձակուրդայինի հաշվարկը, խնդրում եմ օգնել:

Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված “Անտիկիտերայի Մեխանիզմը” 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:

Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:

Մանրամասն

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,

հետաքրքրում է մի հարց.
Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ):
Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝
1.Որպես ծառայություն և հարկվի 5 %
թե՞
2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %

226

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը:

Կանխավ շնորհակալություն:

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով:
Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը:

Շնորհակալություն:

Մարիամ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնեք գտնել ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:

Nana.

Ուզում եմ իմանալ` եթե մարդը իր մատուցած ծառայությունների համար ստանում է վճարներ ամբողջ տարվա կտրվածքով, ոչ ստաբիլ աշխատավարձ, ապա այդ աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու նրա արձակուրդային վճարները: Նախապես շնորհակալություն:

Lusine.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ ես, երբ ընդունվել եմ աշխատանքի 19.02.1999թ պայմանագրային, 03.09.1999-ից դարձել հաստիքային աշխատող: Աշխատանքից ազատվել եմ (իմ դիմումի համաձայն) 06.03.2015թ.: Վերջին 6 ամիսներին ստացել եմ 35.000 դրամ աշխատավարձ և 89.000 (մաքուր, սոցն էլ ներառված) դրամ պարգևատրում։ 2015թ. արձակուրդ չեմ գնացել: 2014 արձակուրդն էլ մարտին եմ օգտագործել: Շնորհակալություն:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

Ընդունվե՞լ է / գործու՞մ է արդյոք “Շրջանառության հարկի” մասին փոփոխված օրենքը, համաձայն որի ԱԱՀ շեմ է համարվում 113.4 մլն դրամը: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ:

Շնորհակալություն: