28/10/2026

221

Լուսինե.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:

104

Արթուր.

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:

Ջուլիետտա.

Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը:

Նախապես շնորհակալ եմ:

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, հղիության ու ծննդաբերության անաշխատունակության թերթիկն ավարտվել է 19.12.2014թ., երեխան ծնվել է 05.10.2014թ.: Մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդի հրամանում 20.12.2014թ. – 20.12.16թ. գրե՞մ, թե՞ 20.12.2014թ. – 05.10.2016թ.: Թիվ 79 գրանցման հայտում, ավելացնել չվճարվող արձակուրդ բաժնում, սկիզբը գրանցել եմ 20.12.2014թ., ավարտը՝ 05.10.2016թ.: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Արևիկ.

Երևանի դպրոցներից մեկում աշխատում եմ որպես օպերատոր 1 դրույքով, քանի որ մյուս օպերատորը գտնվում է ֆիզարձակուրդում արդեն 2 տարի է, փոխարինում եմ նաև նրան և ունեմ 1,5 դրույք: Չգիտեմ` որ օրենքի համաձայն հունվարի 1-ից ինձնից վերցրել են կես դրույք օպերատորի պարտականություն պատճառաբանելով, որ այլևս թույլ չի տրվում աշխատողին տալ 1 ու կես դրույք: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կա նման օրենք, որ արգելում է աշխատել 1 ու կես դրույքով, անգամ եթե այդ կես դրույքը գրանցված է միայն փոխարինում: Կանխավ շնորհակալ եմ:

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.

  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

250

Artur.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:

Ani.

Բարև ձեզ:
Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ …
Նախապես շնորհակալ եմ:

Hamest.

Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:

Անյուտա.

Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև:

Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:

Shushan.

Բարև ձեզ,
Խնդրում եմ օգնեք հասկանալ, ՍՊԸ-ում 8,5 տարի աշխատելու ընթացքում, երբ տարեկան 10 օր է արձակուրդ ունեցել աշխատողը, և միայն երկու անգամ 20 օր , հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի: Աշխատանքից դուրս գալուց առաջ աշխատողն իր հաշվին արձակուրդ է վերցրել արտերկրում որակավորման կուրսերի մասնակցելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

229

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ, ինչի՞ց պետք է սկսի, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են նախատեսված այսպիսի ծառայություններ մատուցող կառույցների համար: Հնարավո՞ր է արդյոք ավտոպահեստամասերի առք ու վաճառք նույն կառույցի ներքո:
Հարգանքներով` Հասմիկ

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:

Ալինա.

Հարգելի կոլեգա,

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում “գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով”, այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:

Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ կայքի հասցե, որի միջոցով կարելի է հաշվարկել աշխատավարձի և արձակուրդայինի գումարները: Կանխավ շնորհակալություն: