28/10/2026

Էլեն.

Եթե հունվար ամսից նոր աշխատող ենք ընդունել, ապա այդ աշխատողի հայտում աշխատանքի ընդունման ամսաթիվ կարո՞ղ եմ գրել 01.01.2015թ., թե՞ հունվար ամսվա առաջին աշխատանքային օրով պետք է գրեմ, այսինքն՝ 12.01.2015թ.:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:

Կանխավ շնորհակալություն:

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Astghik.

Բարև ձեզ:
Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ –/–/– – –/–/– թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի:
Ինչպե՞ս ստանալ այդ գումարը:

Tereza.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Արփի.

Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:

Գոհար.

Խնդրում եմ ասեք` ԱԱՀ-ի հաշվետվություն կազմելիս հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, այդ տողում գումարը գրում եմ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ:
Կանխավ շնորհակալ եմ:

Լևոն.

Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):

225

Վարդան.

Հարգելի հաշվապահներ,
մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով:
Հարգանքով` Վարդան
vxanumyan շնիկ mail.ru

Armine.

Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահության մագիստրոս եմ, սակայն պրակտիկայում երբեք չեմ զբաղվել հաշվապահությամբ: Շուտով ուզում եմ սկսեմ աշխատել: Խնդրում եմ խորհուրդ տալ` ինչի՞ց սկսեմ կարդալ:

Taron.

Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:

Նարե.

Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ:

Շնորհակալություն:

Հասմիկ.

Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:

Վահե.

Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:

222

Սյուզաննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր` yerkir.am

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այսպես, “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

“Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:”:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Ալինա.

Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարինե.

Եթե աշխատակիցը աշխատում է ոչ պետական հաստատությունում, նա իրավունք ունի՞ համատեղության կարգով աշխատել ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն: