Չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ վճարվու՞մ է
Ժաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Որպես ԱՁ գրանցվելու համար
Անահիտ.
Բարև ձեզ:
Կխնդրեի օգնել ինձ:
ԱՁ բացելու առաջնային քայլն ո՞րն է, և լիցենզիան որտեղի՞ց պետք է ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:
ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ
Երանուհի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե Ա/Ձ-ն զբաղվում է հանրային սննդի գործունեության կազմակերպմամբ, ապա ի՞նչ հարկեր պիտի վճարի: Կանխավ շնորհակալություն:
Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ” ՍՊԸ կողմից:
Փոխառության հաշվապահական ձևակերպումներ
Արամ Ռաֆիկի Հայրապետյան.
Հարգելի հաշվապահներ,
Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, խնդրեմ հաշվապահական ձևակերպումը կասեք` ինչ հաշվով եմ տնօրենին գումար տրամադրելու:
Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել
Nare.
Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:
Պարտադի՞ր են արդյոք եռամսյակային զրոյական հաշվետվությունները
Mari.
Պարտադի՞ր են արդյոք եռամսյակային զրոյական հաշվետվությունները, երբ չի աշխատում Ա/Ձ-ն և հարկվում է շրջհարկով:
Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա
Շուշան.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է հաշվարկել ԱԱՀ օտարերկրյա կազմակերպության համար
Արամ.
Արտերկրում գտնվող կազմակերպությունը խորհրդատվական ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը: Արդյո՞ք պետք է հաշվարկել ԱԱՀ օտարերկրյա կազմակերպության համար:
Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Եվրոստան-Ույուտ ՍՊԸ կողմից:
Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Սիլվա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:
Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
Գնումների համակարգողի որակավորման քննություններ
Naira.
Խնդրում եմ ասեք, թե որ իրավական ակտով է սահմանվում Գնումների համակարգողի որակավորման քննություններին դիմելու կարգը: Կանխավ շնորհակալություն:
Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին.
Ներմուծման դեպքում (ԱԱՀ – օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը
Կարեն.
Խնդրում եմ պատասխանել.
Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով և գործակալական պայմանագրերով աշխատում է սոց. փաթեթ սպասարկող տուրիստական ընկերությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես գործակալ և ստանում որոշակի միջնորդավճար, օրինակ 10%: Հյուրանոցը գործակալին դուրս է գրում հաշիվ, օրինակ 100 000 դր., բայց լրացում դաշտում նշում է միջնորդավճարի գումար` 10 000, վճարման ենթակա 90 000: Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի իր շրջ. հարկը` 100 000-ից, թե՞ 90 000-ից:
Արդյո՞ք ուսուցիչը կարող է օգտվել իր հերթական արձակուրդի իրավունքից
gayane.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանել հետևյալ հարցին: Ուսուցիչը, որը աշխատանքի է ընդունվել 2010թ-ին և ամեն տարի ամռանը օգտվել է իր հերթական ամենամյան արձակուրդից, 2014թ-ի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո ուսուցիչը իրավունք ունի՞ օգտվել իր հերթական ամենամյա վճարովի արձակուրդից, որից հետո միայն գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

Լուսի.
Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:
Սոց. վճարի հետ կապված
Վաղարշակ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ. եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, իսկ մյուսը հիմնական, սոց. վճարումը կատարում են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:
Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ նպաստի վճարման հետ կապված
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ,
Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ աշխատակցին հղիության և ծննդաբերության նպաստի վճարման հետ կապված: Հարցի վերաբերյալ ոչ մի կարգ և որոշում չեմ կարողանում գտնել: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ:
Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը
Lusine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները.
331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով
343-342 շահույթի տեղափոխումը այս տարի
342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում
529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից
Թափուր աշխատատեղեր

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ACCEPT Employment Center կազմակերպության կողմից:
Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ
Մարիամ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ կարող եմ իրականացնել ԱՁ-ի բացում: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, որևէ անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ինչպես նաև այդ ամենով զբաղվելու համար ո՞ր մարմիններին պետք է դիմել:
Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե
Armen.
Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.
Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:
Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Հաշվապահական կազմակերպության կողմից:
Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ:
ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ:
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը
Մարգարիտա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

Լիպարիտ.
Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528:
Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը:
Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին:
Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի`
Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:
Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս
Lusine.
Հարգելի կոլեգաներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր պայմանագիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում կողմերի համաձայնությամբ, ընդգծում եմ` կողմերի համաձայնությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Եվ վերջապես` ուզում եմ հասկանալ հասկացողությունը` ի՞նչն է մտնում այլ-ի տակ:
Ո՞ր կետը պիտի նշվի ՀԴՄ ձեռքբերման հայտի մեջ
Արամ.
Բարև ձեզ: Արծաթյա զարդերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց եմ ու ուզում եմ ՀԴՄ ձեռք բերելու մասին հայտ ներկայացնել, բայց հայտի մեջ կա միայն ոսկերչական արտադրատեսակների վաճառք ու նորոգում կետերը: Ո՞ր կետը պիտի նշվի հայտի մեջ:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Վարդան․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:
Ո՞ր տոկոսադրույքով հաշվարկել շրջանառության հարկը
Սամվել.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Գործարանը ժամանակին արտադրել է մի քանի տեսակի արտադրանք, այժմ արտադրում է մի տեսակի արտադրանք և պահեստում կուտակված պաշարների (հումքեր, նյութեր և այլ օժանդակ նյութեր) մի զգալի քանակ ներկայիս արտադրության մեջ չեն օգտագործվում, և հանել ենք վաճառքի: Շրջանառության հարկի հաշվարկում այդ պաշարների վաճառքից առաջացած եկամուտները պետք է լրացնել առք ու վաճառքի՞ց (1%), թե՞ ակտիվների վաճառքից եկամուտները (10%): Կանխավ շնորհակալ եմ:
