24/10/2026

Գալյա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Աշխատողը 04.03.2013թ.-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հաշվարկվել է նպաստի գումար՝ 500 500 դրամ: Արդյո՞ք հաշվարկված նպաստից եկամտային հարկ պահվելու է, եթե այո, որքա՞ն:

Կանխավ շնորհակալություն:

Ռուբեն.

Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին.

1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում – Երևան ներառյալ ԱԱՀ
2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ
3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ
4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության:

Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Գալյա.

Աշխատողը 04.03.2013թ. գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Հունվար և փետրվար ամիսների համար փոխանցվել է սոց. փաթեթի գումար 22 000 դրամ: Մարտ ամսվանից սոց. փաթեթի գումարի փոխանցումը պե՞տք է դադարեցվի:

Գայանե.

Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գրանցման հայտը լրացնելիս նշել ենք ժամկետը` սկիզբը՝ տող 24, 01.02.2013թ., վերջը` տող 25, 30.03.2013թ.: Ապրիլ ամսին որևէ այլ տեղեկություն, գրանցման հայտ ներկայացնելու՞ ենք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը զբաղվում է քարթրիջների լիցքավորմամբ: Ըստ Ձեզ, այդ գործառույթը դասվում է ծառայությունների մատուցմա՞ն, թե՞ առևտրի ոլորտում:

Ժաննա.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսական կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:

Սուրեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է եկամտային հարկի հաշվետվությանը: Ես աշխատում եմ համայնքին ենթակա հաստատություններից մեկում: Աշխատողներից մեկը դեկտեմբեր ամսից երեխայի ֆիզի բյուլետենի մեջ է մինչև մայիսի 5-ը: Եկամտային հաշվետվության մեջ ես իրեն ներկայացրել եմ որպես չվճարվող աշխատավարձ հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում եմ ասեք ինձ` արդյո՞ք ճիշտ եմ արել, եթե ոչ, ապա ինչպե՞ս պետք էր ձևակերպել իրեն:

Վարդան

Հարգելի ընթերցողներ, ես անհատ ձեռներեց եմ, գործունեությունը սկսել եմ մարտի 10-ին, առայժմ միայն էլեկտրոնային ստորագրության հարց եմ լուծել: Հաշվապահությանը լավ չեմ տիրապետում: Ուստի հարցնում եմ, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ի՞նչ գործողություններ պետք է անեմ և այլն: Հավելեմ, որ զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ:

Նարինե.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե կազմակերպության աշխատակիցը փոխում է անձնագիրը, արդյո՞ք պետք է ներկայացնել նոր փոփոխված անհատական հաշիվների գրանցման հայտ: Կանխավ շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ:

Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ:

Հարցերս հետևյալն են.` Մանրամասն

Էմմա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն հաշվետվությունը ուշ ներկայաղնելու համար վարչական տուգանքը ո՞ր հաշվեհամարին պետք է վճարի: taxservice.am և taxinfo.am կայքերում տարբեր հաշվեհամարներ են նշված:

Նարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.

1. Եթե ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալին հիմնադրի որոշումով տեղափոխում եմ գլխավոր տնօրենի պաշտոնում, տալիս եմ հրաման, իսկ համաձայնագիրը այս դեպքում պարտադի՞ր է, թե՞ կնքեմ նոր պայմանագիր:

2. Իսկ համաձայնագրի մեջ աշխատատեղի և աշխատավարձի փոփոխության մասին նշումներից բացի պարտականությունների մասին է՞լ պետք է նշում ներառել:

Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Ա..

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ինչ ձևակերպում տամ հետևյալ դեպքում.
կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար 100.000 դրամ, սակայն վճարել է 150.000 դրամ` բանկային փոխանցմամբ: Նշված գերաճարը ի՞նչ հաշվում պետք է արտացոլեմ, որպեսզի ճիշտ լինի, քանի որ բանկը մարում է ավել վճարած գումարը մարման գրաֆիկին համապատասխան, ապա եթե ես այդ մարումը կատարեմ հիմա ու պակասեցնեմ իմ լիզինգի պարտավորությունից, այս դեպքում չեն համընկնի մեր կազմակերպության ու բանկի մնացորդները: Նախապես շնորհակալություն:

Գուրգեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:

Կարեն.

Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն բարեգործական հիմնադրամի համար: Գիտեմ, որ ուշացրել եմ, բայց ցանկանում եմ իմանալ` որտեղից սկսեմ դիմել, և ինչ է սպասվում ուշացնելու համար, կանխավ շնորհակալ եմ:

Մարիա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք պարզել մեկ հարց: Ես ցանկանում եմ զբաղվել խմորեղենի արտադրությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք գրանցվել` որպես Ա/Ձ, թե՞ ՍՊԸ: Կցանկանայի իմանալ նաև, թե ինչ հարկեր պետք է վճարեմ թե Ա/Ձ, և թե ՍՊԸ-ի դեպքում տվյալ գործունեությունը իրականացնելու ընթացքում:

Հարութ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
հաշվետվությունները (օրինակ` ԱԱՀ հաշվարկը) ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված, և դրանք ո՞ր օրենքով են ամրագրված: Կանխավ շնորհակալություն:

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.
Եթե ես` Հայաստանի ռեզիդենտս (Հայաստանում գրանցված ՍՊԸ) գնեմ որևէ ապրանք որևէ x երկրից և վաճառեմ որևէ y երկրին (գործընթացը տեղի է ունենում x երկրում, և ես ոչ x երկրին եմ հարկ վճարում, ոչ էլ y երկրին), այս դեպում ես ԱԱՀ վճարու՞մ եմ: Շնորհակալություն:

Syuzi.

Կարո՞ղ է արդյոք առևտրային կազմակերպությունն ընդունել աշխատանքի կամավոր հիմունքներով աշխատողի (զուտ ստաժի համար): Խնդրում եմ հուշել, արդյո՞ք ՀՀ օրենքը կամավոր աշխատանքի մասին ուժի մեջ է մտել, կամ ե՞րբ է մտնելու: Ո՞րտեղ գտնեմ պատասխան:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, խանութում կատարվել է վաճառված ապրանքի վերադարձ: Հաշվապահական ձևակերպումները պարզ են, սակայն ի՞նչ քայլեր պետք է արվեն ՀԴՄ-ի հետ կապված, և կա՞ արդյո՞ք ՀՏ-ին այս մասին իրազեկման ինչ-որ ձև: Կանխավ շնորհակալություն: