24/10/2026

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին, և նախորդ տարվա հասույթը չի կազմել 58.35 մլն դրամ, այդ դեպքում արդյո՞ք կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է հանդիսանում: Եթե այո, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիմում ներկայացնել ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար, քանի որ ոչ ռեզիդենտին մատուցվող ծառայությունները հարկվում են 0-յական դրույքաչափով:

ANNA.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. ես կարո՞ղ եմ տրամադրել աշխատողներին հասանելիք արձակուրդը 23 օր (աշխատած 14 ամսվա համար) կամ 30 օր (աշխատած 18 ամսվա համար), թե՞ օրենք եմ խախտում և պետք է տրամադրեմ 20 օրից ոչ շատ: Շնորհակալություն:

Ազատ.

Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մինչև ե՞րբ են հետաձգել հունվար ամսվա համար գրանցման հայտերի և եկամտային հարկի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետները:

Հարություն.

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք “հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)” տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.

“Հաշվետու տարվա շահութահարկի գումարը” (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է “- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:

Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը

Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Արուսյակ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:

Սուսի.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որն իրականացնում է փաստաբանական գործունեություն:

ANNA.

Բարև ձեզ: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք. աշխատողը 3 տարվա ընթացքում չի գնացել վճարովի ամենամյա արձակուրդ, ես կարո՞ղ եմ տրամադրել 01 փետրվար 2013թ.-ից միանգամից 3 տարվա չօգտագործված արձակուրդ, այսինքն 60 աշխատանքային օր վճարովի արձակուրդ, թե՞ դա օրենքի խախտում է: Շնորհակալություն:

Եդվարդ.

Արդյո՞ք կարելի է կնքել հավատարմագրային պայմանագիր, եթե ձեռնարկությունը իրականացնւմ է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և չունի գույք, այլ ընդամենը 10 հատ 5000 դրամ արժողությամբ բաժնետոմս:

Մարինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ԱՁ-ն ինչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի այն դեպքում, երբ չկա ոչ մի աշխատղ, միայն ԱՁ հանդիսացող անհատն է: Եվ ինչպե՞ս ճիշտ լրացնել “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվետվությունը”:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Ունենք դպրոց, որի մի մասնաշենքը պետք է տալ վարձակալության: Մասնաշենքն ունի 3 հարկ, հարկերի միջանցքները հաշվարկվու՞մ են արդյոք որպես վարձակալությամբ տրվող քառակուսի: Կանխավ շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել “Շրջանարության հարկի մասին” օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է.

Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:

Աշոտ.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:

Eva.

Հարգելի կոլեգաներ, ինչպե՞ս է հաշվարկվում և հաշվանցվում միկրոավտոբուսի վաճառքից առաջացած ԱԱՀ-ն (միկրոավտոբուսը կարելի՞ է համարել մարդատար ավտոմեքենա)
1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունում
2. ՓՄՁ-ում

Որտեղի՞ց է կարելի քաղել այս ինֆորմացիան:

Angelina.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Աղբյուր` PanARMENIAN.Net

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց “Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին” համաձայնագիրը:

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխաններպետական ընթացակարգերն անցնելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արթուր.

Բարև ձեզ: Աշխատողին տրամադրել եմ արձակուրդ (20 օր) 01/02/2013-28/02/2013: Կարո՞ղ եք օգնել` ես այդ գումարը ամսի քանիսի՞ն վճարեմ, և այդ գումարը եկամտային հարկի հաշվետվությունում փետրվար ամսում ցույց տա՞մ: Հաշվարկի համար պետք է վերցնել 01/02/2012-31/01/2013 ժամանակահատվա՞ծը: Եվ ես կարո՞ղ եմ տրամադրել ոչ թե 20 օր, այլ 22օր: Շնորհակալություն: