24/10/2026

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:

Շնորհակալություն`
Թամարա

Razmik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:

Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով

Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:

Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Անի.

Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է:

Narine.

Խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս է պետք հաշվարկել արձակուրդային գումարը, եթե արձակուրդը ընկնում է դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը ընկած ժամանակահատվածում եկամտային հարկի նոր օրենքի գործածման պայմաններում:

Արթուր.

Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:

Artur.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:

Tigran.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:

Շողեր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ենթադրենք աշխատողը ազատվել է աշխատանքից 2012 թվականի սեպտեմբեր ամսին, և նա ունի 2 տարվա չօգտագործած արձակուրդ: Վերջնահաշվարկ է կատարվել, և գումարը կազմել է ենթադրենք 250.000 դրամ: Վերջնահաշվարկը չի վճարվել մինչև այսօր` գործատուի կամայական վերաբերմունքի պատճառով (չեմ ուզում, չեմ տալիս): Խնդրում եմ ասել` օրեկան քանի՞ տոկոս տույժ է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել օրենսգրքի համապատասխան հոդվածը:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝

1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:

Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Նաիրա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում, մեծ մասամբ ֆիզ անձանց: 2012-ի նոյեմբեր ամսին ծառայություն է մատուցել իրավաբանական անձի, որի համար հաշիվ-ապրանքագիր եմ դուրս գրել: Սակայն գումարը դեռ չեն փոխանցել և հնարավոր է փոխանցեն 2013 մարտ ամսին: Արդյո՞ք ես պետք է ինչ-որ ձևով ձևակերպեմ այս պարտքը և 2012 շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է արտացոլվի: Կանխավ շնորհակալ եմ:

Ruzanna.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և աշխատացնել արագ սննդի վաճառակետ: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու: Շնորհակալություն:

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի:
Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել: Եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:

Ռոման.

Բարև Ձեզ, կոլեգաներ:

Համաձայն “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար (խոսքը գնում է աշխատողների գրանցման հայտերի մասին):

Իսկ աշխատանքից ազատվելիս անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:

Նարեկ.

Բարև ձեզ, նախապես շնորհակալություն: Սառը սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ և այլն), խնդրում եմ օգնեք:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք կարող է պաշտպանության նախարարության աշխատակիցը մեկ այլ տեղ աշխատել համատեղությամբ: Կա՞ն արդյոք որոշակի սահմանափակումներ` կապված զբաղեցրած պաշտոնների հետ, և ընդհանրապես կառավարության որևէ որոշում կամ օրենք, որը կսահմանի նման կարգի որոշակի ցուցակ: Կանխավ շնորհակալություն: