24/10/2026

Gayan.

Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, պատասխանեք իմ մի հարցին: Ես Ա/Ձ – ի հաշվապահ եմ, նա զբաղվում է առևտրով, ունի 2 աշխատող, օրենքով նա պետք է աշխատավարձից եկամտահարկ վճարի (մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 24.4 տոկոսը – աշխատավարձերի չափը չի անցնում 120000-ը) և շրջանառության հարկով հարկվի 3.5 տոկոս, բայց չեմ հասկանում` արդյո՞ք տալու է հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը (մինչև 1.440.000 դրամ – հարկվող եկամտի 24.4 տոկոսը), չէ՞ որ նա արդեն տալիս է իր շրջանառությունից շրջանառության հարկ:

Հայկ.

Ես ավտոմեքենայի գույքահարկ պետք է վճարեի 2012 ի դեկտեմբերին: Այսօր ինձ ասացին, որ պարտավոր եմ վճարել 2 անգամ ավելին` իբրև 2014 թվականը ներառյալ: Կարո՞ղ եմ արդյոք ես վճարել տույժը և միայն 2013 թվականի համար:

Աննա.

Անհատ ձեռնարկատերը 2013թ. հունվարի 14-ին հարկային տեսչություն է ներկայացրել դիմում ԱԱՀ վճարող համարվելու մասին` հիմք ընդունելով իր նախորդ տարվա իրացումից հասույթը (որը նրա հաշվարկով անցել է 58.35 մլն դրամը): Սակայն հաջորդ օրը ներկայանում է հարկային և հայտնում, որ սխալմամբ է ներկայացրել դիմումը, շրջանառությունը պակաս է 58.35 մլն դրամից: Հնարավո՞ր է չեղյալ համարել այդ դիմումը, եթե նա բացի դիմում ներկայացնելուց ներկայացրել էր նաև հարկային հաշիվներ ստանալու մասին հայտ: Կանխավ շնորհակալություն:

Աննա Սարիբեկյան.

Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե

1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն

2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում

3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:

Հարգանքներով`
Աննա

Անի.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն ցանկանում է իր անունից գնումներ կատարել ինտերնետ խանութի միջոցով, որտեղ վճարումները ընդունում են PAYPAL համակարգի միջոցով: Կարո՞ղ է ՍՊԸ-ն բանկում իր անունով ունենալ MasterCARD, որպեսզի կցի PAYPAL-ին և կարողանա վճարումներ կատարել: Շնորհակալություն:

Տիգրան.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք:
ՍՊԸ-ն սույն թվականի հունվարի 8-ին աշխատող է ընդունել աշխատանքային պայմանագրով: Ի՞նչ պետք է անել` էլեկտրոնային եղանակով գրանցել, թե՞ անհատական տիտղոսաթերթ ներկայացնել սոց. ապ:

Արման.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: ՍՊԸ-ն կատարում է շինարարական ծառայություն, որի շրջանառությունը 2012 թ-ին չի գերազանցել 58.35 մլն ԱԱՀ շեմը, լիցենզիայի արշեքը 400 000 դրամ, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ: Ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Nelli.

Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:

Տիգրան.

Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

Gurgen.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով, շրջանառության հարկի դեպքում ո՞րն է համարվում իրացումից հասույթը (շրջանառությունը):

Լյուդմիլա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին և պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկին, եթե հնարավոր է, օրինակ ուղարկեք excel ֆայլով կամ համապատասխան հղում արեք հետևյալ էլ. հասցեին lyudmila.margaryan շնիկ gmail.com

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մարդը նույն կազմակերպությունում աշխատել է 1 դրույք այլ հաստիքով և կես դրույք այլ հաստիքով, օրենքով դրա իրավունքը նա ունի, բայց եկամտահարկի և սոցապի հաշվետվություններում նույն մարդը պե՞տք է համարվի 2 աշխատող, թե՞ ոչ, որովհետև նրա համար հաշվարկվել է 2 տարբեր աշխատավարձ:

Եվ մեկ ուրիշ հարց` մարդը օրինակ իր մեկ անգամյա ծառայության դիմաց ստացել է հոնորար և այդ հոնորարից հաշվարկվել ու պահվել է եկամտահարկ, նրա համար գործատուի սոցապ չի հաշվարկվել ու վճարվել, դա ճի՞շտ է և պե՞տք է արդյոք ոսցապի հաշվետվության մեջ դա երևա, եկամտահարկի հաշվետվության մեջ կարծում եմ պետք է երևա, խոսքս անցած տարվա մասին է:
Շնորհակալություն:

Կարեն.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են “կտանք, երբ տուգանքը վճարեք”: Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:

Լիաննա.

Հարգելի կոլեգաներ,
դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Տարոն.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:

Նունե.

Բարև բոլորին: Ի՞նչ անել, եթե գործատուն ձգձգում է վերջնահաշվարկ վճարելը և միայն 3 ամիս հետո հայտնում, որ հրաժարվում է վճարել: Նշեմ, որ աշխատանքային գրքույկը հանձնել է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարող է վարվել տվյալ դեպքում նախկին աշխատողը ըստ օրենքի: Կանխավ շնորհակալ եմ:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հիմնադիրը, որը հանդիսանում է նաև կազմակերպության տնօրեն, փոխառություն է տրամադրում կազմակերպությանը: Կարո՞ղ է արդյոք գլխավոր հաշվապահը հիմնադրի անունից այդ գումարը մուտքագրել կազմակերպության բանկային հաշվին` առանց դրամարկղ մուտքագրելու: Նախապես շնորհակալ եմ:

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
– տարվա ընթացքում մուծած տույժերը ինչպե՞ս պետք է ձևակերպեմ և դրանք շահութահարկի հաշվարկում ինչպե՞ս պետք է ձևակերպեմ:
– տարվա ընթացքում կատարվել է 2 000 000 միլիոն դրամի գործուղման ծախս` օրապահիկ և գիշերավարձ, իսկ տարվա շրջանառությունը 11 000 000 դրամ է, կարո՞ղ եմ ամբողջ գործուղման գումարը ծախս ճանաչել:

Անի.

Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը ՍՊԸ 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում լիզենզիա համար: Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Եթե կարող եք, շտապ օգնեք Շահութահարկի հաշվարկի հետ կապված: 2012թ. նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 200.000 դրամ, հաշվետու տարվա շահութահարկի գումարը 150.000 դրամ, կատարել եմ կանխավճարներ 900.000 դրամ (300.000*3), 4-րդ եռ. կանխավճար չեմ կատարել: Այդ դեպքում Ակտիվների և Պարտավորությունների աղյուսակում պե՞տք է նշել կրեդիտորական պարտքեր բյուջեներին 300.000 դրամ կամ դեբիտորական պարտքեր բյուջեներին 700.000 դրամ (900.000-200.000):

Շնորհակալություն:

Տիգրան.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. համաձայն Ա/Օ 110 հոդվածի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ յոթ օրվա ընթացքում: Այսինքն` յոթ օր աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:

Արամ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների: