24/10/2026

Ա.Մ..

Եթե կազմակերպության շրջանառությունը ավելացվում է 20%-ով համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 12 կետի, այդ 20%-ով ավելացված շրջանառությունը հարկվու՞մ է շահութահարկով, թե՞ ոչ:

Աննա.

Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ:

Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

Տաթևիկ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:

Ջավահիր.

Բարև Ջեզ, ես Ջավահիրն եմ, ապրում եմ Արմավիրի մարզում: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղարկեք ՀԿ կանոնադրության ունիվերսալ ձև, եթե այդպիսին կա: Կանխավ շնորհակալություն:

Միքայել.

Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն:

Hamest.

Խնդրում եմ ինչքան հնարավոր է արագ պատասխանեք հարցիս. մենք ժամանակավոր դադարեցրել ենք կազմակերպության գործունեությունը, և պետք է աշխատողներին տեղափոխել նույն կազմակերպության տնօրենի անունով բացված ԱՁ մոտ աշխատելու համար: Ինչպե՞ս լուծել հին պայմանագիրը և նոր ԱՁ հետ կնքել նորը: Եթե կա լուծման հատուկ ձև, խնդրում եմ ուղարկել էլ. փոստիս hak-05 շնիկ mail.ru

Tsovinar.

Խնդրում եմ շտապ պատասխանեք` եթե ես ունեմ 2009թ. հրատարակված հաշվային պլանի գրքույկն իր պարզաբանումներով և ձևակերպումներով, արդյո՞ք կարող եմ այն օգտագործել հիմա, և ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանում ՀՀ ֆինանսների նախարարության 2012թ ապրիլի 17-ի թիվ 353-Ն որոշումով: Շնորհակալություն:

Նարինե.

Կազմակերպությունը ՊՈԱԿ է, նրա միակ ֆինանսական աղբյուրը պետությունից ստացված սուբսիդիան է, ամսվա ընթացքում կատարված ծախսերից հետո մնում է մնացորդ: Բանկը, որտեղ մեր հաշվարկային հաշիվն է, այդ գումարի վրա տոկոս է աշխատացնում` 0,05: Արդյո՞ք այդ գումարը համարվում է եկամուտ, և պե՞տք է ցույց տամ եկամտահարկի հաշվետվության մեջ և հարկեմ 10 տոկոսով որպես տոկոսներ: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, և 3 տարին լրացել է, բայց երեխան ունի առողջական խնդիրներ, սակայն ներկայացրել է բժշկական փաստաթուղթ, կարո՞ղ է արդյոք աշխատողը երկարացնել իր ֆիզ. արձակուրդը:

Armine.

Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru

Sweet.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:

Արամ.

Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Arevik.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում:
Կանխավ շնորհակալություն:

Ռազ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցով: Ցանկանում եմ խանութ բացել` տնտեսական ապրանքներ, բանջարեղեն ու միրգ վաճառելու նպատակով: ԱԱՀ-ով չեմ աշխատելու: Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ հարկատեսակներ եմ վճարելու: Որպես ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ հիմնադրեմ: Այսինքն` որո՞վ է ձեռնտու աշխատել՝ հարկեր քիչ վճարելու առումով: Խնդրում եմ, պարզաբանեք ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը:

Արմեն.

Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 – 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը:

Շնորհակալություն:

Lusin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար: