24/10/2026

Աննա.

Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ.
1*520000=520000
զեղչ 10%` 52000
հարկվող գումար` 468000
ԱԱՀ 20%` 93600
ենթակա է վճարման` 561600

Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը.
իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000,
թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000

կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600
13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400
ո՞ր լրացման ձևն է ճիշտ:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:

Նախապես շնորհակալ եմ:

Էլինա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել էլեկտրոնային գովազդով: Կայքը ստեղծվելու է online shoping-ի տեսքով: Իրականում ոչ թե ես եմ վաճառք իրականացնելու, այլ ապրանքը և ծառայությունը մատուցող անձը: Ես պարզապես իրականացնում եմ դրանց գովազդ: Ցանկանում եմ ամեն ինչ օրինական ճանապարհով իրականացնել, պարզապես չգիտեմ, թե հարկային դաշտում ինչպես եմ գործելու: Սկզբի համար որոշել եմ գրանցվել որպես ԱՁ, իսկ թե ինչ հարկատեսակներով եմ հարկվելու կամ ինչպիսի հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմին, պատկերացում չունեմ: Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Ու՞մ կամ որտե՞ղ կարող եմ դիմել:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը միևնույն անձն է ու նա որպես հիմնադիր կազմակերպությանը փոխառություն է տրամադրում: Գումարը նրա անունից գլխավոր հաշվապահը մուտքագրում է բանկային հաշվին: Արդյո՞ք պետք է գումարը մուտքագրվեր դրամարկղ, թե՞ խնդիր չկա:

Tatevik.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Կարինե.

Ես աշխատում եմ դպրոցում: Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը` տարիֆիկացիայով եղած ժամերով, թե այն ավել ժամերով, որոնցով ես վարձատրվում եմ հիմա ուրիշի փոխարեն: Նախօրոք շնորհակալություն:

Լևոն.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե դրամարկղում առկա գումարը ինչքան ժամանակ կարող է մնալ դրամարկղում և չփոխանցվել հաշվարկային հաշվին: Եթե չի թույլատրվում, ապա ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Նաև ուզում եմ իմանալ, թե դրամարկղում առկա գումարի չափ նախատեսված է, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Samvel.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:

Բորիս.

Խնդրում եմ պարզաբանեք` հասարակական կազմակերպությունը, որը իրականում չի ֆինանսավորվում և հետևաբար վարձու աշխատողներ չունի, պե՞տք է վճարի սոց. վճար, թե՞ ոչ: Թե՞ պարտադիր է վարձու աշխատող ունենալը: Շնորհակալություն:

Armine.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:

Նախապես շնորհակություն:

Անի.

Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել:

Լիանա.

Մինչ արտոնագրային վճարին անցնելն եռամսյակը մեկ անգամ ներկայացնում էինք հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին: Ո՞վ կարող է հուշել` հաշվետվության այս ձևը պահպանվել է, թե՞ նոր ինչ-որ բան կա:

Շնորհակալություն:

Anonimus.

Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:

Արսեն.

Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի: