24/10/2026

Հրանուշ.

Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:

A.M.

Հարցս հետևյալն է. ընկերությունը 2010 թ.-ի ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող, այդ ժամանակահատվածում ձեռք է բերել հիմնական միջոցներ: 2011 թ-ում ստուգմամբ հաստատվել է, որ նա 2011 -ին ԱԱՀ վճարող է: Արդյո՞ք թույլատրվում է հաշվանցում կատարել հիմնական միջոցների համար վճարված ԱԱՀ-ները համամասնորեն:

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ասեք՝ արդյո՞ք պետք է արխիվացնել մինչև 2010թ. օգոստոսը գործող ընկերության հրամանագրքերը ու գրանցամատյանը և նոր հրամանագիրք վարել, քանի որ գրանցամատյանի գործողության ընթացքում հրամանագիրքը չի վարվել, այլ կնքվել է պայմանագիր և համապատասխանաբար գրանցվել գրանցամատյանում:

Անի.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին:
Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը:
Շնորհակալություն:

gohar.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսի 2 ին, հունիսի 19 ին ծննդաբերել է վաղաժամ: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նրա բյուլետենը, եթե բյուլետենի թերթիկի վրա նշված է 19.06.2011- 28.08.2011
Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր օգնողներին:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ:
Կանխավ շնորհակալություն:

Կամսար.

Ստացել եմ դատարանից վճիռ աշխատակցի աշխատավարձի 30%-ի վրա կալանք դնելու և գումարը ոստիկանություն փոխանցելու վերաբերյալ: Նրա աշխատավարձը 152000 դրամ է: Խնդրում եմ օգնել կատարել հաշվարկը և ձևակերպումները: Սա աշխատակցի աշխատավարձի հաշվարկն է:
ԴՏ 7131 ԿՏ 5271 152000
ԴՏ 5271 ԿՏ 5251 4560=152000*3%
ԴՏ 5271 ԿՏ 5242 14988=8000+(152000-4560-32500-80000) *20%
ԴՏ 7131 ԿՏ 5251 21600=19000+(152000-100000)*5%
ԴՏ 5271 ԿՏ 2521 132452=152000-4560-14988
Իսկ ինչպիսի՞ն կլինի կալանքը կիրառելիս:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում:
Մենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն ենք: Ձեռք բերված նյութերի մի մասը վերավաճառում ենք մեկ այլ կազմակերպության: Դուրս ենք գրել թղթային հարկային հաշիվ: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գրքում լրացնել 7-րդ սյունակը:
Կանխավ շնորհակալություն:

Տաթև.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե աշխատողը պատրաստվում է գնալ ֆիզ. արձակուրդ, նա ոչ լրիվ դրույքով աշխատող է, և աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից, կազմում է 22 000 դրամ, նրա հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է փաստացի աշխատավարձի՞, թե՞ նվազագույն աշխատավարձի բազայի հիման վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ իմանալ, թե անշարժ գույքի գործակալությունում ինչ հարկատեսակ է վճարվում պետությանը, և ինչ հաշվետվություններ են ներկայացվում: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Սաթեն.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք.
ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Աշոտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
տնօրենից որպես ֆիզ. անձ փոխառություն է վերցրել կազմակերպությունը 6 ամիս ժամկետով, և կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է:
Կանխավ շնորհակալություն:

Գարիկ.

Խնդրում եմ տեղեկացրեք մեզ, արդյո՞ք ՀԿ-ների տնօրենները աշխատավաձ ստանում են, թե՞ ամբողջովին կամավորության սկզբունքով է: Հասարակական կազմակերպությունները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Sona.

Եթե հաշվարկվում և վճարվում է 10 օրվա արձակուրդային և այնուհետև ամսվա վերջում մնացած օրերի աշխատավարձը, հարկերը հաշվարկելիս գումարվու՞մ են արդյոք այդ գումարները, թե՞ հաշվարկվում են առանձին: Կանխավ շնորհակալ եմ:

Համեստ.

Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Այլ կազմակերպություն, որին մենք ծառայություն ենք մատուցել, պնդում է, որ մենք իրեն չներկայացնենք ԱԱՀ-ի հարկային հաշիվ, քանի որ նա այդ ժամանակ աշխատել է արտասահմանյան կազմակերպության ծրագրով և ազատված է նման հարկերից այդ վճարվող գումարը, որը նա մեզ պետք է վճարի, պետք է նշվի առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ ինձ ասեք` ես պետք է հարկային հաշիվ ներկայացնեմ նրան ԱԱՀ-ի վանդակում 0 թիվը նշելո՞վ, արդյո՞ք դա ճիշտ է: Նախապես շնորհակալություն:

Լիզա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը թողարկել է արտադրություն և օգնության կարգով տվել է ուրիշ կազմակերպությանը, Հ/Ա-ում գրվել է գումար և հաշվարկվել է ԱԱՀ, խնդրում եմ ասել` ինչ ձևակերպումներ պետք է տամ:
Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ` ինչպես վարվել: Աշխատողներին աշխատանքի ընդունելիս միայն պայմանագիրը բավակա՞ն է, թե՞ նորից անցել ենք նախկին ձևին, և պիտի հրաման գրվի և հրամանագիրք պահվի: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, կարո՞ղ եմ շարունակել հին հրամանագրքում լրացնել, և արդյո՞ք պարտադիր է նաև հրամաններ գրել այն աշխատողների համար, ում լրացրել ենք գրանցամատյանով, և առանց հրամանի:

Լիլիթ Բալայան.

Հարցս հետևյալն է.
պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը և մարտկոցը մաշված են և ենթակա են դրանք նորով փոխարինելու: Կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որը հիմք կհանդիսանա նշված հարցը օրենսդրորեն ճիշտ կազմակերպելու համար:

Sabina.

Կազմակերպության աշխատանքի ծավալի նվազեցման պատճառով կարելի՞ է սահմանել բոլոր աշխատողների միջին աշխատավարձը 33500 դր, թե՞ անպայման պետք է սահմանել նախկին աշխատավարձի 2/3 չափով: Օրինակ` հիմնականում բոլորի աշխատավարձը սահմանված է 120.000 դր, նաև կան վնասակար աշխատողներ 50%, ես կարո՞ղ եմ այդ պատճառով նվազեցնել և սահմանել 33500 դր: Եթե կարող եք, գրված օրինակի վրա նշեք գրանցելու ճիշտ տարբերակը: Շնորհակալություն:

Մարիամ.

Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն: