27/10/2026

Դավիթ Ասատրյան.

Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ… մի խոսքով կարդացեք… Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում…

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես գնացել եմ ֆիզ. արձակուրդի մայիսի 16-ից, պայմանագրիս ժամկետը ավարտվում է հուլիսի 1-ին, ինչպե՞ս պետք է հաշվարկվի հղիության և ծննդաբերության նպաստը, 140 օրվա պե՞տք է վճարեն, թե՞ ոչ, կանխավ շնորհակալություն:

Գուրգեն.

Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է ավտոմեքենա, ինչպես նաև, ձեռք է բերել բենզին (կտրոններ): Ինչպե՞ս է կանոնակարգվում բենզինի բաց թողումը: Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի ձևաթղթեր: Շնորհակալություն:

Գևորգ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք: Եթե կարելի է, կխնդրեմ փոքր ինչ մանրամասն ասեք. շինարարության ոլորտում, եթե ծանոթ եք ՇԻՆՎԱՐՄԱՆ մատյանների լրացմանը, խնդրում եմ ասեք, թե ինչպես պետք է կատարվի լրացում, ինչ պարբերությամբ, եթե կա որևե օրենք կամ կարգ, խնդրում եմ կատարեք հղում կամ sggev շնիկ mail.ru հասցեին ուղարկեք լրացման ձևը, այսինքն ինչը պետք է այնտեղ լրացնենք, և հնարավո՞ր է արդյոք կատարել ջնջում կամ հետ ամսաթվով ավելացում և այլ նմանատիպ հարցեր: Կանխավ շնորհակալություն:

Դավիթ Ասատրյան.

Ինչքա՞ն է վարչական տուգանքը` 10000 դրամ, թե՞ 50000 դրամ, եթե հաստատագրված վճարով աշխատող ՍՊԸ-ն` ավտոտեխսպասարկում, չի հանձնել շահութահարկի պարզեցված հաշվարկը: Ի միջի այլոց, ասում են, որ հաշվետվությունների քանակը կրճատել են, սակայն այս դեպքում ավելանում է:

Ֆլորա.

ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:

Anushik.

Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

Gագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Արփի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ պատասխանեք. Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվության մեջ իրացումից ստացված հասույթ տողում գրվում է առանց ԱԱՀ-ի թիվը, թե՞ ԱԱՀ-ն ներառյալ: Կանխավ շնորհակալություն:

Tatev.

Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի վրա անփութությամբ թափվել է թանաք (կնիքի համար նախատեսված), արդյո՞ք ես այն պետք է տանեմ հարկային տեսչություն, որպեսզի նոր գիրքը հաստատեն, և արդյո՞ք դրա համար ինչ որ տույժ հասնում է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Լառա.

Հարգելի կոլեգաներ, ես ստանձնել եմ շատ բարդ պարտականություն, վերցրել եմ մի արտադրության հաշվապահություն, որի նախկին հաշվապահը 3 տարի շարունակ հանձնել է հաշվետվություններ, որոնց թվերը չեն համապատասխանում ոչ մի փաստաթղթի հետ, կարելի է ասել` օդից վերցրած թվերով, հաշվառում չի տարել և ոչ մի գործ ընդհանրապես արված չէ: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել նման իրավիճակում: Կանխավ շնորակալ եմ:

Գոռ.

Բարև, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հղեք օրենքի կետը հաշվետվությունների հանձնման կարգի մասին: Հիմա պարզաբանեմ. ինձ պետք է իմանալ` սխալ ներկայացված հաշվետվությունը հարկային մարմնի կողմից քանի՞ օրում պետք է հետ ուղարկվի և քանի՞ օրում պետք է ես ճշտեմ կամ կամ ապացուցեմ, որ ես ճիշտ եմ: Խնդրում եմ հնարավորության դեպքում նշեք օրենքի կետը:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը. հանրագումարը իր մեջ ներառում է միայն իրացվա՞ծ արտադրանքի դիմաց ստացված դրամական միջոցները, այսինքն Z հաշվետվության գումարը, և ներկայացնելու եմ ամսակա՞ն կտրվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Սաթենիկ.

Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

EvA.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել: Մեր ՍՊԸ տնօրենը ուզում է աշխատակցի ուսման վարձը (մագիստրատուրա է շարունակում) փոխանցի ՍՊԸ-ի միջոցներից և ծախս ձևակերպվի: Ես դեմ եմ, նա ասում է` հիմնավորի ՕՐԵՆՔՈՎ, ինչ-որ հոդվածով: Տնօրենն ասւմ է, որ այդ ուսումը նպատակային է, մասնագիտական, գործունեության հետ կապ ունի: Ես կարծում եմ, եթե դա լիներ վերապատրաստման դասընթաց կամ սեմինար, հնարավոր կլիներ, իսկ որպես ուսման վարձ` ոչ: Խնդրում եմ օգնեք, կարո՞ղ ենք վարձը փոխանցել, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի որևէ հոդվածով (միայն նման հիմնավորում է ընդունում):

Գուրգեն.

Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով:
Կանխավ շնորհակալ եմ:

Axunik.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ ՀԾ ծրագրով, սակայն ինձ հետաքրքիր է նաև, թե ինչպես է աշխատում 1C-ը: Եթե կարող եք, խնդրում եմ հուշեք, թե ինչպես կարող եմ սովորել 1C ծրագիրը: Արդյո՞ք գոյություն ունի վերջինիս demo տարբերակը, և ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել: Նախապես շնորհակալ եմ:

Անահիտ Հ.

Խանութում տեղադրված է տերմինալ վճարումների համար, տերմինալ տեղադրող ընկերությունը ամեն ամիս վճարում է խանութին 10000 դրամ: Խանութի համար այդ գումարը պետք է դիտվի հասո՞ւյթ, թե՞ վարձավճար։