24/10/2026

Վանա.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:

Հակոբ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է.
եթե գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ մեկ ամիս ժամկետով, արդյո՞ք այս դեպքում խնդիրներ են առաջանում սոց. վճարի հետ կապված: Խոսքս գործատուի սոց. վճարի մասին է: Այսինքն անկախ ամեն ինչից պե՞տք է գոնե 7000 դրամ նվազագույն գումարը փոխանցել: Եթե փոխանցվի, ապա այս դեպքում ԱՎՈՒՄ-ն ու ՍՈՑ-ի հաշվարկը իրար չեն բռնի: Միգուցե ես ինչ որ բան բա՞ց եմ թողել:

Մհեր.

Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ:

Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր:
Նախապես շնորակալ եմ:

Կարեն Մարգարյան.

Բարև Ձեզ:
Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով:
Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան»

Կանխավ շնորհակալ եմ …

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Աննա Բադալյան.

Բարև բոլորին: Ինչպե՞ս “Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում” վերնագրով աշխատությունը բաժանեմ գլուխների: Նախապես շնորհակալություն:

Մարինա Ղազարյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել:
Կանխավ շնորհակալություն:

Tina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

Լալա.

Խնդրում եմ օգնեք իմանալ, թե ինչքան է կազմում իմ ֆիզոլգիական արձակուրդի գումարը: Այն սկսվում է 15/03/2011-ին, ավարտվում է 01/08/2011-ին: Աշխատավարձիս չափը կազմում է 78000 /կեղտոտ/: Չկա հավելավճար և պարգևատրում: Աշխատում եմ դպրոցում: Շնորհակալություն:

Տ.Ս.

Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :

Վահե.

Բարև, իմ հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր ընկերությունը զբաղվում է ոռոգման ջրի վաճառքով: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ձև N2) իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք սյունակում ո՞ր ծախսերն են ներառվում: Արդյո՞ք արտադրական նշանակության հիմնական միջոցների հաշվարկված մաշվածքի գումարը ներառվում է ինքնարժեքի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:

Անի.

Խնդրում եմ պատասխանել: Եթե դրամարկղային գրքում եջը կեղտոտվել է և պոկվել, այն նորից կպցվել է և գլխավոր հաշվապահի կողմից ակտավորվել: Սրա համար տուգանք հասնու՞մ է: Իսկ առհասարակ եթե էջ է պակասում գրքից, բայց ոչ լրացված (բոլոր ամիսների գրառումներն առկա են), ի՞նչ տույժ է հասնում սրա համար:

Անահիտ.

Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։

anahitpapikyan շնիկ yahoo.com

Աննա.

Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:

Արփինե.

Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:

Anna.

Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն: