24/10/2026

Մարիա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ.

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ`
1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար:
2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան):

Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Եվա.

Խնդրում եմ օգնեք: Եթե ՍՊԸ -ին որոշ ախատանքներ կատարելու համար մի քանի օրով (3-5 օրով) աշխատող է հարկավոր, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է նրա հետ կնքվի, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում, ձևակերպվում: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար:
Կանխավ շնորհակալություն:

Գոհար.

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Էդգար.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8:
Նախապես շնորհակալություն:

Anna.

Հարգելի հաշվապահներ, համաձայն “Հարկերի մասին ՀՀ օրենքի” 16.1 հոդվածի հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, տեղեկություններում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների համար որպես չափման միավոր է ընդունվում դրամը առանց լումաների: Հարց. 2010 թվականին վերաբերող գործարքների մասով հաշվետվությունները, որոնք ներկայացվել են ս.թ, նույնպե՞ս պետք է ներկայացվեր դրամներով, թե՞ միայն 2011 թվականի հաշվետվություններին է վերաբերում: Եվ շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացվի դրամներո՞վ, թե՞ հազար դրամներով: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Անի.

Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Նելլի.

Շահութահարկի պարզեցված հաշվարկի ժամանակ ինչքա՞ն կկազմի հաշվետու տարվա շահութահարկի գումարը, եթե.
հաշվետու տարվա համախառն եկամուտը 46222,0 է,
համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերը` 37672,0,
հարկվող շահույթը` 46222-37672= 8550,0:
46222,0*2% =924,4 թե 8550,0*20%=1710,0: Խնդրում եմ պատասխանել հնարավորության դեպքում: Նախապես շնորհակալություն:

Անուշ.

Խնդրում եմ օգնել:
1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ
2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը
Կանխավ շնորհակալություն:

Իզաբելա.

ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխությունների համաձայն՝ պետք է հարկային ներկայացնել տեղեկություն ՀԴՄ-ի ամսական դրամական հաշվարկներ շրջանառության մասին՝ կառավարության կողմից սահմանված ձևով: Ինչպե՞ս պետք է ներկայացվի և ի՞նչ ձև գոյություն ունի կառավարության կողմից հաստատված:

Գոհար.

ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է “Հայփոստ”-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը “Հայփոստ”-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

ԱՆՆԱ Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն “Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ”-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին:
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելիներս:
Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

Ռոբերտ.

Բարև Ձեզ: Ավտոտրանսպորտային ոլորտի ելակետային հանձնելով հարկային տեսչություն` ես կարո՞ղ եմ ելակետային տվյալներում նշել առանձին օրերով գործունեություն, այլ ոչ ամսով:
Օրինակ` մարտի 5 – ից մինչև 10 – ը:
Կանխավ շնորհակալություն: