24/10/2026

Anna.

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ:

Կարինե.

Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Մեր ընկերությունը գնել է ավտոմեքենա` ներմուծող ընկերությունից: Ավտոմեքենան մարդատար է և օգտագործվելու է որպես ծառայողական: Նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրում նշված է ԱԱՀ, որը մուծվել է մեր ընկերության կողմից: Խնդրում եմ պարզաբանեք, նշված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, թե որ կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ, և եթե տվլյալ տարում իրացման շրջառությունը գերազանցել է 1 մլդ. դրամը, արդյո՞ք պարտադիր է, որ ֆին. հաշվետվությունը ստորագրի լիցենզավորված գլխ. հաշվապահը:

ալ-Խորեզմի

ալ-Խորեզմի

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:

Մանրամասն

Արմեն.

Բարև Ձեզ,
կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ:
Կանխավ շնորհակալություն:

Հռիփսիմե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ գլխավոր գրքի վարման մասին: Պարտադի՞ր է, որ կազմակերպության հաշվապահությունը վարի գլխավոր գիրք: Շրջանառության տեղեկագիրը կարող է փոխարինել գլխավոր գրքին: Շնորհակալ եմ:

Կարինե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ցանկանում է գնալ աշխատանքի մինչ այդ ժամկետի լրանալը, պետք է նոր դիմում գրի, հրաման ձևակերպվի: Խնդրում եմ օգնեք իմանալ ճիշտ կարգը:

Հայկ.

Բարև ձեզ,
ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած “վերահսկիչ թվով” հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել:
Շնորհակալություն:

ashot.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը 01.09.2010-30.09.2010 արձակուրդի մեջ է եղել, որից հետո 2 ամիս աշխատել է, դեկտեմբերին հիվանդի խնամակալության համար իր հաշվին արձակուրդ է վերցրել, իսկ 2011թ. հունվարի 11-ից ազատման դիմում է գրել: Այս 2 ամիսների համար արձակուրդային պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ: Սեպտեմբերին արձակուրդայինի հաշվարկ կատարվել է: Կանխավ շնորհակալություն:

Տիգրան.

Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին.
ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ներմուծված ապրանքների ինվոյսի գումարը, թե՞ մաքսային արժեքը:

Ժաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է:
Կանխավ շնորհակալ եմ:

Վահե.

Հարգելի գործնկերներ,
խնդրում եմ ուղարկել, եթե հնարավոր է, աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման և արձակուրդի հրամանի ձևեր:
Կանխավ շնորհակալ եմ:
vahe_tigranyan շնիկ mail.ru

Հասմիկ 2011.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ իր տարածքը 2010թ. տվել է վարձակալության ամսական 65 000 դրամով: ՍՊԸ ուրիշ գործունեություն չի ծավալում: Շենք-շինության արժեքը 44 322 000 դրամ է: Վճարվել է աշխատավարձ 12 ամիս, ամսական 30 000 դրամ տնօրենին, որի համար հանձնվել են սոց. և եկամտահարկի հաշվետվություններ 4 եռամսյակների համար: Խնդրում եմ պատասխանեք, շահութահարկի պարզեցված հաշվարկը լրացնելիս ո՞ր գումարից եմ շահութահարկը հաշվելու և որքա՞ն: Շնորհակալություն: