Բարև Ձեզ։ Գյուղացուց փաստաթղթավորված (ոչ էլեկտրոնային) ձեռքբերումը կարո՞ղ ենք շարունակել ծախս ճանաչել։ Հարցս վերաբերում է շրջանառության հարկով և ԱԱՀ- ով հարկվող կազմակերպություններին։
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։
Բարի երեկո։ Իրական շահառուների հայտարարագիրը խմբագրել և ստորագրելուց հետո, տեղեկացնում է, որ ստորագրելը հաստատված է, և վերջում նշում է, որ հայտարարագիրը հանձնելու համար պետք է կատարել վճարում 10 000 դրամ։ Նախորդ տարի նման վճարում չէր պահանջվում։ Ո՞վ է տեղյակ՝ սա օրենսդրական փոփոխություն է, թե՞ ինչ որ բան սխալ եմ արել։ Նախապես շնորհակալություն պատասխանելու համար։
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 2023թ. հունվարի 19-ին ներկայացրել է գործունեությունը դադարեցնելու հայտը: Հանձնվել է միայն 2023թ. 1-ին եռ. շրջհարկի հաշվարկը: Արդյո՞ք 2024թ. պետք է հանձնել 240 և 244 ձևերը: Եվ արդյո՞ք առաջանում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն։
Հարգելի հաշվապահներ, անհատ ձեռնարկատերը 2023թ-ին գործունեություն է իրականացրել ընդհանուր հարկման ռեժիմում: Ինչպե՞ս կարող է տնօրինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (շահույթը): Խոսքը դրամարկղում առկա գումարներին է վերաբերվում։
Բարև Ձեզ։ Ես վերանորոգման ծառայություններ եմ ցանկանում առաջարկել, ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ դեպքում գործունեությունը համարվում է միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարել։
– Հաշիվների դուրս գրում, քաղվածքի անցկացում – Դրամարկղային գործառնությունների իրականացում – Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում – Ապրանքների մուտքերի և ելքերի վարում – Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում – Աշխատավարձի հաշվարկ – Վիճակագրական հաշվետվությունների իրականացում – ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ բոլոր հաշվետվություների պատրաստում – Կադրերի հաշվապահական մասի վերահսկում – Նպատակասլացություն – Բարձր պատասխանատվության զգացում – Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ: Պահանջներ՝ ՀԾ-7 հաշվապահ 7.3.9, E-invocing, Ms word, Ms Excel, Ms Access, Ms power point, Corel Draw, Adobe Photoshop, Ms publisher, Internet Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը 5 օրյա , ժամերը 9:00-18:00
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն լիզինգով շինտեխնիկա է ձեռք բերում, ո՞ր դեպքում չի վճարում ԱԱՀ-ն։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ի՞նչ տարբերակներ կան, նախապես շնորհակալություն։
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ժամկետից շուտ մարում է երկարաժամկետ վարկի գումարը, ի՞նչ ձևակերպում է տրվում: Խոսքս վերաբերում է չկրած տոկոսային ծախսեր հաշվի մնացորդին: Եվ փաստացի վճարած վարկի գումարը փոքր է 411 հաշվում առակա գումարից։ Դա ի՞նչ անել։
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր տոները շնորհավոր🎄 Հարցս հետևյալն է․ ընկերությունը մասնակցել է պետական գնումների, ընկերությունը պետությանը վճարել է պայմանագրի գնի որոշակի տոկոս, ծառայության մատուցման ավարտից հետո, որակի չափանիշներին համապատասխանելու դեպքում պետությունը վճարելու է այդ գումարը, պայմանագրի գնի հետ։ Այդ գումարը, որը սկզբում վճարվում է, որպես ծա՞խս պետք է ձևակերպվի, և եթե այո, ի՞նչ ծախս։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև ձեզ։ Քաղաքաբնակ եմ, աշխատանքից անցել եմ դեկրետի։ Ուզում եմ սկսել նոր գործունեություն և բացել ԱՁ, արդյո՞ք կզրկվեմ միչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից։ Շնորհակալություն։
Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։
Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։
Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։
Բարև Ձեզ, կխնդրեի հարցիս պատասխանել, եթե հնարավոր է։ Աշխատողը աշխատում է 01.12.2009թ-ից։ Աշխատողը 2013-ին գնացել է արձակուրդ երեխայի խնամքի հետ կապված 2 ամիս, դրանից հետո ամեն տարի իրեն տրվել է ամենամյա վճարվող արձակուրդ, 2024 դուրս գալուց աշխատանքից վերջնահաշվարկի ժամանակ չեն տալիս 2024 հասանելիք արձակուրդի գումարը, դա օրենքի սահմաններու՞մ է։
Ընկերություն՝ «Թի Ըքաունթ» ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Իսրայելյան 37 1/1 Հեռախոս՝ 011 408 608 Էլ․ փոստ՝ hr@taccount.am Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
Ստացված/դուրս գրված հաշիվների ձևակերպում ՀԾ-ում
Բանկային գործառնությունների ձևակերպում
Ապրանքանյութական արժեքների մնացորդների վերահսկում
Հաշվապահական հաշվեկշռում առկա մնացորդների, տողերի վերահսկում
Հարկային պարտավորությունների, գերավճարների հաշվառում և վերահսկում
Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի, կանխավճարների հաշվառում և վերահսկում
Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում, հաշվետվությունների կազմում
Աշխատակիցների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխության և այլ գրանցման հայտերի պատրաստում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, նպաստների հաշվարկների իրականացում
Հիմնական միջոցների հաշվառում և վերահսկում
Եկամուտների և ծախսերի հաշվառում
Հարկային, վիճակագրական և այլ պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կազմում
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Գրությունների կազմում և ուղարկում համապատասխան պետական մարմիններ
Հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և հարակից օրենքների, ինչպես նաև այդ իրավական ակտերում պարբերաբար կատարվող փոփոխությունների մասով խորհրդատվության տրամադրում գործընկերներին և խմբի աշխատակիցներին
Գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում: Պահանջներ՝
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
Թիմում աշխատելու ունակություն
Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
Մանրուքների հանդեպ ուշադրություն
Պատասխանատվություն, պարտաճանաչություն
Ինքնատիրապետում
Նախաձեռնողականություն: Այլ նշումներ՝ Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝ • Կայուն աշխատանք • Մրցակցային աշխատավարձ • Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր • Անվճար LUNCH • Կորպորատիվ միջոցառումներ • Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքները:
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։