27/10/2026

Անի․

Բարև Ձեզ։ Կխնդրեի հնարավորության դեպքում պատասխանել։ Անձը գրանցված աշխատող է և ունի ՀՀ քաղաքացիություն, ինչ որ մի պահից ստանում է նաև այլ երկրի քաղաքացիություն, հետագայում լինելով երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիությունը չկորցնելով և չունենալով կացության քարտ, հնարավո՞ր է արդյոք այլ երկրի տրամադրված անձնագրով շարունակել աշխատել ՀՀ ում։

Անի․

Ողջույն։ Արդյո՞ք ԱՁ-ի հաշվի քարտով գնումներ կատարելիս, հետագայում որպես ծախս ձևակերպելու հնարավորություն ունենալու համար, պարտադիր է նշել, որ ԱՁ-ի համար է կամ օնլայն քարտի անունն լրացնելիս նշել ԱՁ:

Իմ հասկանալով՝ պարտադիր չէ: ԱՁ-ն համարվում է Ֆիզ. անձ և իր գույքով է պատասխանատու: Բացի այդ, բիզնես հաշիվ ունենալն օրենքով պարտադիր չէ, զուտ ցանկալի է հարկային գործերն հեշտացնելու համար: Այս տրամաբանությամբ, ստացվում է՝ նույնիսկ անձնական հաշվից բիզնեսի ծախս անելն ընդունելի պետք է լինի: Իսկ բիզնես հաշվից ծախսն, նույնիսկ առանց ԱՁ նշելու, ինքնին ենթադրում է բիզնեսի ծախս:

Նելլի․

Բարև Ձեզ։ Ա/Ձ բացել է ստոմատոլոգիական կլինիկա, աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ինչպե՞ս պետք է վարել հաշվապահությունը, եթե ապահովագրական ընկերությունների հետ է աշխատելու։ Եվ կարո՞ղ եք օրենքի հղում տալ՝ առանձնահատկություններին ծանոթանալլու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիա․

Բարև Ձեզ։ ՀՀ իրավաբանական անձը արդյո՞ք կարող է արտարժույթով վճարում կատարել այլ երկրից իրեն ծառայություն մատուցող ինքնազբաղված անձին (մասնագիտական գործնեությունից եկամուտ ստացողին)։ Ինձ անհանգստացնում է այն, որ դիմացի կողմի կարգավիճակը չեմ հասկանում։ Եթե ԱՁ լիներ, խնդիր չէր լինի։

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Տիգրան․

Բարև ձեզ, ֆրիլանս ծառայություններ եմ մատուցում Upwork – ում, հիմա Upwork-ը VAT ID է ուզում, ընդ որում դա պիտի լինի 9 նիշ թիվ և պիտի ավարտվի 1-ով: Ես ԱՁ եմ, և ID քարտի համարից բացի այլ 9 նիշ ոչինչ չունեմ, ԱՁ ՀՎՀՀ 8 նիշ է, սոց․ քարտի համարը՝ 10 նիշ: ID քարտի համարը չի ընդունում: Պետռեգիստրում ասացին, որ առանձին ԱԱՀ համար չկա: Հիմա ես Upworkում ի՞նչ լրացնեմ։

Լիլիթ․

Wildberries – ի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջհարկով, ունի Wildberries սրահ և ծառայությունը դեռ նոր է սկսել մատուցել։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ունենք անելու հարկային դաշտում, հաշվետվություն և հաշիվների դուրս գրման մասին է խոսքը, շաաաատ եմ խնդրում օգնեք։

1. Հաշվարկային փաստաթուղթ դու՞րս է գրելու Wildberries – ին և ի՞նչ հաճախականությամբ

2 Իսկ եկամուտների մասով ինչպե՞ս ցույց տանք

Սյուզան․

Բարև Ձեզ, ինձ անհրաժեշտ է բացել ԱՁ, Wildberries-ում աշխատելու համար, և գրանցվել հարկային դաշտում: Կխնդրեմ ծանոթացնել մանրամասներին՝ ու՞ր պետք է մոտենալ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչքա՞ն ժամանակ է տևում, ի՞նչ հարկեր են վճարվում: Շնորհակալ եմ։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ի հաշվեհամարից ԴԱՀԿ գումար է քաշել, որը պետք է մարվեր ԱՁ-ի հարկային պարտավորությունից։ Արդեն 10 օր անցել է, բայց միասնական հաշվում մուտք ցույց չի տալիս։ Կասեք՝ ի՞նչ պետք է անել։

Բարև ձեզ։

Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի և փորձաշրջան պետք է անցնի, արդյո՞ք պետք է նրա համար գրանցման հայտ լրացվի հարկայինում, և արդյո՞ք վարձատրվում է, եթե այո, ապա ինչպես է վարձատրվում:

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն օպտիկամանրաթելային ինտերնետ է մատակարարում: Յուրաքանչյուր ամիս ստանում է ֆիքսված չափի ինտերնետ կապ մայր պրովայդերից՝ Յուքոմից, որն էլ արդեն իր ցանցի միջոցով ցրում է բաժանորդներին: Կհուշե՞ք խնդրեմ՝ այդ ստացված ինտերնետի արժեքը մեր ՍՊԸ-ի համար ինչպիսի՞ ծախս է համարվում: Ինչպե՞ս ձևակերպել:

Ջուլիա․

Բարի օր։ Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման հետ կապված․

1․ Հաշվետվության ձևը 163՞-ն Է

2. 2023-ի համար ներկայացնելու են բոլորը, ովքեր կազմակերպությունների 20 և ավել %-ի բաժնետե՞ր են (փաստորեն բոլոր նրանք, ում համար պետ․ ռեգիստր ներկայացրեցինք իրական շահառուի հայտարարագիր)

3. Ներկայացնելու՞ են բոլոր նրանք, ովքեր 20 մլն և ավել փոխառություն են ստացել, բայց ոչ թե այդ փոխառության գումարը, այլ հարկվող եկամուտները՝ աշխատավարձ, շահաբաժին․.., որոնք արդեն իսկ արտացոլված են ամսական եկամտայինի հաշվարկում

4․ Եթե ստացել են օրինակ 25 մլն փոխառություն, բայց մինչև 2023-ի վերջ ամբողջությամբ կամ մասամբ մարել են, ենթադրենք մնացորդը 0 կամ 5մլն է, էլի՞ ներկայացնելու են

Աննա․

Հարգելի հաշվապահներ, եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որի գործունեթյան տեսակն է կանոնավոր ուղևորափոխադրում, ունի նաև այլ գործունեություն՝ տեխզննման կայան, որն իր մեքենաների համար կատարում է տեխզննումներ , այս դեպքում ի՞նչ լրացուցիչ հաշվետվություններ հանձնելու և հարկային պարտավորություններ են առաջանում։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հետևյալ հարցում․ հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ծրագրով է աշխատում, երեխաներին էքսկուրսիա տանելու համար տրանսպորտային ծախսը ինչպե՞ս կարող եմ իրականացնել։ Մենք ունենք տաքսու վարորդ՝ պայմանագիրը թեթև մարդատար մեքենայի է։ Հիմա մեզ պետք է 15 տեղանոց մեքենա։ Ինչպե՞ս իրականացնեմ ծախսերս։ Վարորդին պետք է քաղաքացիաիրավականով գրանցել, թե՞ ոչ, կամ այլ տարբերակ կա՞ արդյոք։Կանխավ շնորհակալ եմ։

Էրիկ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք։ ԱՁ ունեմ, կայք է ինֆորմատիվ, սերվերի վճար եմ կատարում գերմանական ընկերությունում ԱՁ քարտից։ Դրա համար ի՞նչ փաստաթուղթ է պետք ստեղծել, որպեսզի արտացոլվի կատարած ծախսերի մեջ հարկայինում։

Քնարիկ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք՝ առաջին անգամ հաշվապահական հաշվեկշիռ եմ պատրաստում, ու ակտիվներն ու պասիվները տարբերություն են տալիս։ Ինչպե՞ս գտնեմ, ինչո՞վ ուղղորդվեմ, եթե մեկը արել է՝ փորձով կիսվեք։ Նշեմ, որ հաշվառումը վարել է ուրիշը, ես միայն հաշվեկշիռն եմ ցանկանում կազմել։

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը բաժնետերին վճարել է 500 000 ՀՀ դրամ շահաբաժին։

Հարց 1․ Եկամտային հարկի հաշվարկի մեջ պե՞տք է հետ հաշվարկ կատարեմ, այսինքն գրեմ 526 315 ՀՀ դրամ, որից 5 տոկոսը՝ 26 315 ՀՀ դրամը եկամտային հարկ վճարեմ։

Հարց 2․ Ճիշտ կլինի՞ հաշվապահական ձևակերպումները․

Դ․տ 529 Կ․Տ 252 526 315
Դ․տ 713 Կ․տ 524 26 315

Սաթենիկ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ եթե անձը համատեղությամբ է աշխատում, և նրա հիմնական աշխատատեղից տրամադրում եմ գործուղման մասին տեղեկանք, ապա մյուս աշխատավայրում դա կարո՞ղ են համարել հարգելի բացակա, և եթե, այո՛, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է դա սահմանվում: