27/10/2026

Դմիտրի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պլանավորում ենք սկսել հրուշակեղենի արտադրություն (մարմելադ, իրիս և այլն)։ Հարկավո՞ր է արդյոք ամեն ապրանքատեսակ գրանցել հարկայինում կամ ինչ որ այլ տեղ։ Կանխավ շնորհակալություն։

Արսեն․

Ժող ջան, սենց խնդիր ա. ապրանք եմ պատվիրել մեծաքանակ, բայց մոռացել եմ ԱՁ-ի անունով պատվիրեմ ու ֆիզ անձի անունով եմ պատվիրել, ֆիզ անձի բանկային քարտով: Էս քանի օրը կհասնի մաքսային, հնարավո՞ր ա ինչ որ ձև փոխեմ ԱՁ-իս վրա։

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հետ կապված հարց ունեմ։ ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 14 կետ՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված` գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները պետք է պարտադիր ներառվեն աշխատանքային պայմանագրում։ Ասացեք խնդրեմ՝ կոնկրետ ո՞րը պետք է ներառվի, յուրաքանչյուր հոդված իր ծանուցման եղանակներն ունի, հնարավո՞ր է արդյոք այդքանը ներառել։

Լիլիթ․

ԱԱՀ վճարողը շահութահարկ վճարելուց հետո վճարում է նաև ԱԱՀ-ի հարաբերությունը շրջանառությանը վճար 4% չափով։ Նմանատիպ հարկային վճար կա՞։ Եթե այո, ապա որտե՞ղ կարելի է այդ մասին կարդալ, ավելի ստույգ։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ,

Տնտեսվարողը զբաղվում է սպասքի ու տան պարագաների մանրածախ առևտրով, սակայն ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ծանուցում է ստացել հարկային տեսչությունից։ Արդյո՞ք պետք է գրանցվել, թե՞ ոչ։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Ռուսաստանից ֆիզ․ անձից ձեռք է բերում տրանսպորտային միջոց, որի համար պետք է վճարի կանխիկ գումար, կասե՞ք՝ սա ինչքանո՞վ է հակասում մեր կանխիկ գործարքների սահմանափակմանը։

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ ԱՁ իր ծառայության դիմաց ստացել է դոլլարով գումար, դա որպես անձնական եկամուտ կարո՞ղ է փոխանցել իր անձնական հաշվեհամարին, թե՞ պարտադիր պետք է ՀՀ դրամով փոխանցի, և եթե դժվար չէ՝ հղում կարո՞ղ եք տալ օրենքի կետին։

Արփինե․

Ողջույն, ունեցել եմ ԱՁ, միաժամանակ ինքս եղել եմ գրանցված աշխատող։ Այժմ ինձ իմ հիմնական աշխատանքից կրճատել են, և ես այսօր դադարեցրեցի ԱՁ գործունեությունը։ Երեխաս 1.5 տարեկան է, եթե դիմեմ խնամքի նպաստի համար, կընդունվի՞ դիմումս, կարո՞ղ եմ ստանալ նպաստ մինչև երեխայի երկու տարեկան լրանալը։

Արևիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր օգնության կարիքն ունեմ. Անհատ Ձեռներեց եմ, աշխատում եմ միկրոձեռնարկատիրության դաշտում, չունեմ աշխատող և գտնվում եմ հղիության գրեթե 7-րդ ամսում։ Ինձ արդյո՞ք հասնում է Մայրության նպաստ, և պետք է կասեցնե՞մ գործունեությունս, ի՞նչ տեղեկանք պետք է ներկայացնեմ բուժ․ հաստատություն։

Ալլա․

ՍՊԸ հիմնադրվել է 1 տարի առաջ, պետ․ ռեգիստի վկայականում գործադիր մարմնի ղեկավար նշանակված է պաշտոնը՝ տնօրեն (Անուն Ազգանուն), հարկման դաշտը՝ ԱԱՀ (դիմումը տարվա սկզբին այդպես ներկայացվել է), բայց ոչ մի օր գործունեություն չի իրականացվել, պարզապես ամեն ամիս ներկայացվել է 0-ական եկամտային հարկի և ԱԱՀ հաշվետվություն: Քանի որ գործունեություն չի իրականացվել, տնօրենի գրանցման հայտ չի ներկայացվել: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք անհրաժեշտ էր ներկայացնել գրանցման հայտը։ Եթե այո, ապա հիմա ուշացած ներկայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում։

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք կատարել աշխատողի վերջնահաշվարկը: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 17.07.2023թ. և դուրս է գալիս աշխատանքից 21.08.2023թ.։ Հուլիսի աշխատավարձը 67 485 դրամ է հաշվարկվել։ 5-օրյա աշխատանքային շաբաթ է։ Իմ կարծիքով 1 օր է հասնում, թե՞ ոչ մի։

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Վազգեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում։ Իրականացնում է սառույցի արտադրման գործունեություն։

Հարց 1․ Միկրոսուբյեկտը շուկայից ձեռքբերման համար պարտավո՞ր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ։

Հարց 2․ Եթե այո, ապա եթե ԱՁ-ն փաստացի ջուրը, որն օգտագործում է սառույցի պատրաստման համար, վերցնում է իրեն պատկանող տան ջրագծից, այս դեպքում ունե՞նք 20 տոկոսի խնդիր, թե՞ ոչ։

Հերմինե․

Բարև Ձեզ, հարցս լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին է վերաբերվում: Տեսախցիկների տեղադրում, կամ արտաքին լուսավորում, այս գործունեության տեսակները նշված չեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում, բայց քաղաքաշինության նախարարությունից ասում են, որ լիցենզավորվող գործունեության տեսակներ են: Խնդրում եմ հուշել՝ որտե՞ղ կարդամ: Շնորհակալություն։

Արթուր․

Բարև ձեզ։ Հարցերս հետևյալն են․

1․ Ցանկանում ենք ԱՁ բացել որպես վարսավիրանոց, մատուցվելու է նաև մատնահարդարման ծառայություններ, արդյո՞ք կարող ենք միկրոյի դաշտում աշխատել

2. Տարածքը վարձակալած է, պե՞տք է արդյոք վարձակալության պայմանագիր կնքել, եթե այո, կխնդրեմ պայմանագրի ձև ուղարկել

3. Որպես տնօրեն գրանցումը պարտադիր չէ չէ՞, եթե լինելու են 4 աշխատողներ։ Եվ աշխատանքային պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ վերցնել վարսավիրանոցներին վերաբերող

Իրինա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ զանգերի կենտրոնի գիշերային հերթափոխով աշխատողները արդյո՞ք համարվում են ԱՕ 249 հոդվածով սահմանված պարտադիր բժշկական զննություն անցնող աշխատողներ։ Շնորհակալություն։

Քրիստինա․

Բարև Ձեզ։ Եթե կատարվում է ԱԱՀ-ի ավելացում (նախկինում որ միացվել է ձեռքբերումների արժեքին), այդ ավելացումը 16․67%-ով կատարում եմ ինքնարժեքի արժեքի նկատմամբ, թե՞ վաճառքի գնի նկատմամբ։

Աստղ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ հուշեք՝ կա՞ այնպիսի հղում կամ փաստաթուղթ, որտեղ կարելի է ուսումնասիրել օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ–ում բացված մասնաճյուղերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները։

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հնարավո՞ր է աշխատակցի աշխատաժամանակը փոխել, օրինակ շաբաթական 10 ժամից դարձնել 40 ժամ, օրական 8 ժամ գրաֆիկով, սակայն աշխատավարձային փոփոխություն չկատարել։ Շնորհակալություն։