27/10/2026

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ես բացել եմ ԱՁ ամառային դպրոցի համար։ Սեպտեմբերից դասապատրաստում եմ անելու։ ԱՁ-ի համար ես վճարում եմ ամսական 5 000 դրամ + տարեկան 18 000 դրամ։ Խնդրում եմ գործից հասկացող մարդկանց գրել ինձ։ Անցյալ տարվա նամակներից նայեցի՝ գրված էր, որ տարեկանով են վճարում 10 000դրամ։ Եթե հնարավոր է, ուզում եմ տվյալ համակարգից օգտվել։

Լուսինե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասացեք․ աշխատողը ընդունվել է աշխատանքի 05.08.2022-ին, և նույն թվականի օգոստոսի 22-ից գտնվում է պարապուրդում մինչև 15.08.2023 թ-ը։ 15.08,2023 թվականին ազատվել է աշխատանքից։ Խնդրում եմ ասացեք վերջնահաշվարկի օրերի քանակը։

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 31
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է գլխավոր հաշվապահ ՀԾ 7-ի իմացությամբ։ Աշխատավարձը սկսած 300․000 դրամից։ Հետաքրքրված անձանց առաջարկվում է իրենց ինքնակենսագրություններն ուղարկել taxlawllc3@gmail.com հասցեին:

Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade. Gov. Am, tax-stamp. Taxservice. Am համակարգերի պարտադիր իմացություն։

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի․

1․ Եթե գործուղվող աշխատակիցը ձեռք է բերել ավիատոմս, որի համար հաշիվ չի գրվել կազմակերպությանը, գումարը ենթակա՞ է շահութահարկից նվազեցման

2․ Եվ, եթե կազմակերպությունը օնլայն ավիատոմս է պատվիրում ոչ ռեզիդենտից և ինվոյս է վերցնում, գումարը ենթակա՞ է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման և շահութահարկից նվազեցման

Մանե․

Բարև ձեզ։ Հարցս այսպիսինն է. մասնագիտությամբ բժիշկ եմ, աշխատում եմ պետական բուժ հաստատությունում 0.5 դրույքով։ Իմ ցանկությանբ հաճախում եմ մասնագիտացման դասընթացների, որը տևելու է մեկ տարի։ Իմ և տնօրենի միջև եղել է բանավոր համաձայնություն, որ կարող եմ հաճախել աշխատանքի ըստ իմ հարմարության։ Բայց հաճախ խնդիրներ եմ ունենում փոխտնօրենի հետ։ Ներկայացրել եմ անհրաժեշտ թղթերը՝ մասնագիտացման վայրի և տևողության մասին։ Այժմ ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անել, որ օրենքով ճիշտ լինի։ Ինձ հասնու՞մ է արդյոք ուսումնական արձակուրդ մեկ տարով, եթե տնօրենի կողմից հատուկ ուղղորդում չի եղել, իսկ իմ մասնագիտացումը ՀՀ-ում է։

Նաիրա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է. Ուսուցիչը դեռ արձակուրդում է, սակայն այսօրվանից (17.08.2023) բուժհաստատությունից ֆիզարձակուրդի փաստաթուղթ է ներկայացրել 140 օրվա համար։ Արդյո՞ք կարող եմ հաշվարկել արձակուրդի ավարտի օրվանից, այսինքն՝ 25.08.2023-ից հետո, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում։ Նախապես շնորհակալ եմ։

Հայկ․

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։

Սյուզի․

Բարև Ձեզ: Մարզում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել: Եվ բացի տարեկան շրջանառության վերաբերյալ հաշվետվությունից ի՞նչ հաշվետվության ձևեր պետք է լրացնի աշխատողի բացակայության դեպքում։

Lili.

ՀՀ քաղաքացին, որը բնակվում է ԱՄՆ-ում արդեն 2 տարուց ավելի, ստացել է աշխատանքի առաջարկ այլ երկրում (ոչ ՀՀ-ում) սկսած սույն թվականի հոկտեմբեր ամսից։ ՀՀ-ում լինում է ոչ ավել, քան տարեկան մոտավոր 60 օր։ Քաղաքացին ունի սեփական բնակարան ՀՀ-ում։ Հաշվի առնելով այս տեղեկությունները, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը․

1․ Արդյո՞ք քաղաքացին հանդիսանում է ՀՀ-ի ռեզիդենտ և հետևաբար հարկ վճարող, եթե այո, ապա

2․ ի՞նչ հարկեր են առաջանում, ի՞նչ չափով և ի՞նչ է անհրաժեշտ անել օրենքի շրջանակներում առաջացած հարկերը վճարելու համար

Կանխավ շնորհակալություն։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ոչ նյութական ակտիվի մշակման ծախսումներում ներառվում է մշակման գործընթացում ներգրավված աշխատողի արձակուրդային գումարը կամ վերջնահաշվարկը։ Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Բարև ձեզ։ Աշխատողներին ընկերության ներքին կարգապահական կանոններին ծանոթացնելու համար պարտադի՞ր է արդյոք նրանցից գրավոր պարտավորագիր վերցնել իրենց ստորագրությամբ, որով կհավաստեն, որ ծանոթացել են կանոններին:

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, ֆիզ․ անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, այս դեպքում․

1․ ՍՊԸ հանդիսանու՞մ է հարկային գործակալ

2․ Որպես հարկային գործակալ պե՞տք է ֆիզ․ անձից պահի գումարի 10% և վճարի բյուջե

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողների աշխատավարձից չի կատարվում դրոշմանիշային վճարի պահում, այլ գործատուն դրոշմանիշային վճարը համապատասխանաբար հաշվարկում և վճարում է իր միջոցների հաշվին` կամովի, արդյո՞ք դա օրենքի խախտում է։

Արամ․

Բարև Ձեզ, ես գրանցված աշխատող եմ, սակայն ցանկանում եմ լրացուցիչ աշխատանքի անցնել, որն ազատ գրաֆիկով է, իսկ այդտեղից պահանջում են բացել ԱՁ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում:

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Խնդիրը հետևյալն է` ընկերությունը մի անձի համար գնում է լողավազանի աբոնեմենտ, որը նրա աշխատակիցը չէ: Այսպես ասած՝ ընկերության կողմից ինչ որ նվեր: Ի՞նչ օրենքով է կարգավորվելու այդ աբոնենտի գումարը տվյալ ընկերությունը: Արդյո՞ք կարող է եկամտային հարկ առաջանա, և արդյո՞ք կարող է շահութահարկի գծով ծախս ճանաչվել ընկերության կողմից: Կանխավ շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Արթուր․

Բարև Ձեզ։ Հուլիսից սկսած, որպես միկրոյի հաշվետվություն, արդյո՞ք շարունակում ենք միայն 189 ձևը տալ, թե՞ այլ փոփոխություններ էլ կան: Կանխավ շնորհակալ եմ մասնագետներին՝ ինձ լուսավորելու համար:

Անի․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել այս տարվա հունիսի 20-ին և այսօր տեղեկացրել է, որ չի ցանկանում աշխատել, քանի որ այլ տեղից աշխատանքի հրավեր է ստացել, կարելի է եթե այսօր ազատման դիմում է ներկայացրել, նրան մեկ շաբաթից ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր պետք է 30 օրն անցնի, նոր ազատվի:

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ, նոր բացված Ա/Ձ է․

1. Տնային կենդանիների համար կերի մանրածափ առևտուր մասնագիտացված խանութում

2. Անասնակերերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութում։

Ասեք խնդրում եմ՝ կարո՞ղ եմ անասնաբուժական դեղատուն բացել սեփական տան մեջ, ինչպե՞ս և ի՞նչ է հարկավոր։

Ֆելիքս․

Բարև Ձեզ։ Aliexpress -ից ցանկանում եմ կանացի պայուսակներ պատվիրել: Կասե՞ք խնդրեմ՝ ինչպե՞ս պատվիրեմ առանց հարկվելու, կա՞ արդյոք քանակի կամ արժեքի շեմ, որը չգերազանցելով չեմ հարկվի: Եվ իհարկե եթե կան արժեքային կամ քանակային շեմեր, արդյո՞ք դրանք վերաբերվում են կոնկրետ ժամանակահատվածի, թե՞ օրինակ կարող եմ տարվա կտրվածքով պատվիրել որքան ցանկանամ՝ ուղղակի չգերազանցելով հարկվելու շեմը: Նախապես շնորհակալ եմ:

Անի․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը չվճարվող արձակուրդի մեջ է, և նրան փոխարինող է ընդունվել, և պայմանագրում ազատման ժամկետի տեղը նշվել է մինչև առաջին աշխատողի աշխատանքի ներկայանալը, հիմա առաջին աշխատողը առողջացել է և վերադարձել աշխատանքի, հիմա երկրորդ (փոխարինող) աշխատողին օրենքի ո՞ր հոդվածով պետք է ազատել և ազատման հրամանը ինչպես ձևակերպել։