Բարև Ձեզ, հարցս հաշվապահական ձևակերպման հետ է կապված։ Կազմակերպության մասնակիցը (կազմակերպություն է) անվանական արժեքով իր մասնակցությունը վաճառել է ֆիզ․անձի։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ տվյալ կազմակերպությունում և ի՞նչ ձևակերպում այն կազմակերպությունում, որը վաճառել է իր մասնաբաժինը։
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը Ռուսական կազմակերպությունից ձեռք է բերում հումք, որպեսզի որոշակի աշխատանքներ կատարի այդ հումքի վրա և նորից որպես կիսաֆաբրիկատ հետ ուղարկի Ռուսական այդ նույն ընկերությանը։ Այս դեպքում ի՞նչ հաշվետվությունների կարիք է առաջանում։
Բարև Ձեզ: 2010 թվականից ունենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ հաստատված նոտարով: Ժամանակի ընթացքում պայմանագրի գնի փոփոխություններ են եղել, որոնք չեն հաստատվել նոտարով: Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել: Այժմ արդեն աշխատում ենք ընդհանուր հարկման դաշտում: Կարո՞ղ եմ արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն։
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը (ԱԱՀ վճարող) ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունում ցանկանում է բաժնեմաս կամ այլ ալտիվներ գնել: ՀՀ կազմակերպությունում ինչ որ հարկային պարտավորութուններ առաջանու՞մ են։
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նորաբաց ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, և հիմնադիրը ուզում է աշխատանքի ընդունել մեկ այլ անձի, որպես տնօրեն։ Արդյո՞ք կարիք կա դիմել պետ․ ռեգիստր տնօրենին գրանցելու համար, և ի՞նչ թղթեր են հարկավոր։
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Գործունեության վերսկսումը տվել եմ օգոստոսի 1-ով (մայիսին էի դադարեցրել)։ Հուլիս ամսվա համար ծառայության հաշիվ պիտի դուրսգրեմ։ Ի՞նչ հետևանքներ կունենա:
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար 105 000 դրամ պետ․ տուրքի վճարումը ու՞մ կողմից է կատարվելու, գործատուի՞, թե՞ օտարերկրացու:
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ՝ մետաղադրամով սուրճի ապարատները շրջհարկով կարո՞ղ են աշխատել։ Եթե այո՝ ինչպե՞ս հականամ, թե ինչքան հարկ պիտի վճարեմ։ Շնորհակալ եմ։
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե հայկական ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում Բրիտանիայի քաղաքացու հետ (բրիտանացին մեզ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ), ապա ինչպե՞ս պետք է կատարեմ վճարումը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում։ Շնորհակալություն։
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, 2023թ. ապրիլին ծառայության ձեռքբերում է ունեցել ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ-ի ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տվել “այլ հարկային պարտավորություն” տողում և վճարել եմ բյուջե, ինքնահաշիվ եմ դուրս գրել մայիսին: Հարցը․ հարկի հաշվանցումը արդյո՞ք կատարվում է մայիս ամսում։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք խնդրեմ՝ շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ գնումներով շահել է մրցույթ ուղևորափոխադրում կատարելու համար, ՍՊԸ կարո՞ղ է ուղևորափոխադրումն իրականացնել, այսինքն պայամանագիր կապել մեկ այլ ԱՁ հետ, որն իր անձնական մեքենաներով կկատարի պատվեր։ Եթե այո, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան ՍՊԸ մոտ։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։
ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:
Հաշվետվությունների ժամանակին կազմում, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով
Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
Եկամուտների, ծախսերի հաշվառում
Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը
Պահանջներ՝
1. Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայություն 2. Հաղորդակցման բարձր մակարդակ 3. Ժամանակի կառավարման հմտություն 4. Կոնֆլիկտների կառավարման հմտություն 5. Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Փորձառություն՝
1. Առնվազն 3-4 տարվա աշխատանքային փորձ 2. Հարկային և մաքսային օրենսդության իմացություն 3. ՖՀՄՍ-ների իմացություն 4. Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am
Աշխատավարձ՝ Կախված հարցազրույցից Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա 9:00-18:00, շաբաթ և կիրակի հանգիստ
Ընկերություն` ԱԼԻԳԱ Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50 Հեռախոս` +37491875854 Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ հաշվապահական գրասենյակում առկա է հաշվապահի թափուր հաստիք: Աշխատանքային գրաֆիկը` 5-օրյա Աշխատանքային ժամեր` 10:00-18:00 Աշխատանքային փորձը` առնվազն մեկ տարի Համակարգչային հմտություններ` MS office, ՀԾ համակարգ Պահանջվող հմտություններ`
– հարկային օրենսդրության իմացություն
– MS Office, Excel, E-invoicing իմացություն
– էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կազմում և ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ԵՏՄ դարանով և Վերո համակարգով աշխատելու ունակություն Աշխատավարձ՝ 180 000
Խնդրում եմ պատասխանել՝ ԱՁ, որը պիտի զբաղվի ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով, ի՞նչ հարկատեդակով է շահավետ աշխատելը, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։
Հարգելի հաշվապահներ, եթե օտարերկրյա գործուղման մկնելու համար աշխատողին վճարվել է օրապահիկ (գիշերավարձը վճարել է կազմակերպությունը հաշվարկային հաշվից անմիջապես հյուրանոցին) ՝ սահմանված չափը չգերաանցող գումար, արդյո՞ք անհրաժեշտ են փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։
Նշված փասաթղթերի բացակայության դեպքում արդյո՞ք չի նվազեցվի օրապահիկի ծախսը շահութահարկի հաշվարկում։ Չէ՞ որ ՀՕ 111 Հոդվածը ասում է « 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:»
Ի՞նչ խնդիրներ եմ կարող ունենալ փաստացի կատարված ծախսերի հաշվետվություն և գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չունենալու դեպքում։
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. Աշխատողը 2 ամիս աշխատել է ԵՊԲՀ-ում, այնուհետև ԱՁ-ի մոտ, մինչև հուլիսի 17-ը։ Հուլիսի 17-ից գնալու է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը։
ԱՁ-ն գրանցել եմ որպես Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, պետռեգիստրում։ ՀԴՄ գրանցման հայտում 101 ձևում գործունեության տեսակը տվել եմ ավտոտեխսպասարկման կայան, քանի որ ուրիշ կետ չկար, կամ պետք է նշեյի այլ։ Հիմա ՊԵԿ-ի էջում Անհատական տվյալներ էջում լիցենզավորվող ոլորտներ բաժնում հայտնվել է գրություն. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 100տոկոս: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ գործունեության համար լիցենզավորման պահանջ կա։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պահանջ չկա։
Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰