22/10/2026

ԱԱՀ

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:

Սառա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը, որը հիմնադրվել է 24.02.2010թ, ԱԱՀ վճարող չի հանդիսացել, արդյո՞ք պետք է կատարի նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ: Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Satenik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. մեր ընկերությունը Բ ընկերության հետ պատրաստվում է պայմանագիր կնքի, աշխատանքները կատարելու համար մեր ընկերությունը Գ ընկերությունից պետք է ձեռք բերի նյութեր, սակայն Գ ընկերությունը չի աշխատում ԱԱՀ-ով, իսկ մեր և Բ ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, մեր ընկերությունը պե՞տք է Բ ընկերությունից այդ նյութերի համար գանձի ԱԱՀ-ի գումար, թե՞ ոչ: Եթե Գ ընկերությունը չի աշխատում ԱԱՀ-ով, մենք պետք է վճարենք ԱԱՀ: Մեր ընկերությունը պետական է: Խնդրում եմ օգնեք, որտեղի՞ց կարող եմ օգտվել: Նախապես շնորհակալություն:

Սաթինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, եթե ՍՊԸ ՓՄՁ է, ԱԱՀ-ով չի աշխատում, շահութահարկի տարեկան հաշվետվությունը պարզեցվածո՞վ ենք հանձնում: Եվ եթե այո, ապա այդ ձևի մեջ չի երևում ապրանքի մնացորդը, իսկ մնացած ապրանքները, որոնք չեն վաճառվել, դա հաջորդ տարում կարո՞ղ ենք ծախս ցույց տալ վաճառելու դեպքում: Նախապես շնորհակալություն:

Արսեն.

Բարև Ձեզ:
Ինձ մի հարց է հուզում ավտոմեքենաների ներմուծման հետ կապված:
Բազմիցս լսել եմ այն պնդումը, որ եթե մեքենան ներմուծվում է անձնական օգտագործման համար, ապա ԱԱՀ չպետք է գանձվի: Կխնդրեի պարզաբանեք, օրինակի համար 2000թ. արտադրության, այսինքն 10-15 տարվա արտադրության, ավտոմեքենայի ներմուծման համար նախատեսված 42 տոկոս վճարվող գումարը ԱԱՀ ներառու՞մ է, թե՞ ոչ, և եթե ոչ, նույն ավտոմեքենան հիմնարկի, ՍՊԸ-ի անունով ներկրվելուց ի՞նչ տոկոս կկազմեն վճարները:
Կանխավ շնորհակալություն:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Tina.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

Իննա.

Հարգելի կոլեգաներ,
կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Իննա.

Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն ծառայության ոլորտում: Համաձայն Հ 27 ԱԱՀ-ը հաշվանցում է` ելնելով տեսակարար կշռից: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ճիշտ է չհաշվանցվող ԱԱՀ նվազեցնել շահութահարկ հաշվարկելիս որպես չփոխհատուցվող հարկեր ԱԱՀ-ի գծով, թե՞ կա այսպիսի կետ ՝ միացնել ԱԱՀ-ն ապրանքի գներին կամ վերագրել արտադրության կամ շրջանառության ծախսերին: Նշեմ, որ կազմակերպությունը ապրանք ձեռք չի բերում:
Նախապես, հարգելի կոլեգաներ, շնորհակալություն:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այնպիսի կազմակերպությունների, որոնք ազատված են ԱԱՀ-ից, և ՀԾ ծրագրով աշխատելիս ծրագիրը ԱԱՀ-ի հաշվարկում հաշվում է ԱԱՀ-ի դեբետից ազատվածի մասով ծառայությունների մեջ ԱԱՀ-ի ծախսագրումը և միացումը ծախսերին, սակայն ձևակերպում կատարելիս (դ-տ 713 կ-տ 5243) այն երևում է ԱԱՀ-ի և´ կրեդիտային, և´ դեբետային մասում: Ինչպե՞ս վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մատուցվել է էլեկտրաէներգիայի ծառայություն փետրվար ամսին: Հարկային հաշվում նշվել է մատակարարման ամսաթիվ 28.02.2011, իսկ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ` 03.03.2011: ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում պետք է ներառեմ այդ հաշիվը: Խնդրում եմ տալ ստույգ պատասխաններ: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար:
Հարց.
1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը:
2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը:
3. Ո՞ր ամսվա “Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ” տեղեկանքում պետք է ներկայացվի:
4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:

Գոհար.

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին:
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելիներս:
Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

ԱՆՆԱ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք պետք է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գումարները ներառենք ԱԱՀ-ի հաշվարկի 16Ա սյունակում: Եթե կազմակերպությունը վճարել է պարտադիր ապահովագրության գումարը և ստացել հաշիվը, համարվու՞մ է այդ ծառայությունը ձեռք բերված: