Tag: Ա/Ձ
ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
Ու՞մ պետք է դիմի ԱՁ-ն` պարտադիր կուտակային վճարներից հրաժարվելու համար
Մարատ.
Բարի օր, հարգելի հաշվապահներ: Դիմում եմ Ձեզ մի հարցով, որի նորմալ պատասխանը օրենքները կարդալով չգտա: Ես հանդիսանում եմ ԱՁ, աշխատող չունեմ: Ծնվել եմ 1987թ: Կուտակային թոշակից հրաժարվելու համար ես ու՞մ դիմում պետք է ներկայացնեմ: Մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները ինչ-որ դիմում են գրում իրենց տնօրեններին, որպեսզի իրենցից այդ պահումները չանեն: Իսկ իմ նման ԱՁ-ներ ի՞նչ պետք է անեն: Նախապես շնորհակալ եմ:
Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք
Գոռ.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ
Սամվել.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները:
Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:
Որպես Ա/Ձ կարո՞ղ են գրանցվել այլ երկրի քաղաքացիները
Ծովինար.
Որպես Ա/Ձ կարո՞ղ են գրանցվել այլ երկրի քաղաքացիները, և դա ինչ որ կերպ կազդի՞ հարկերի վճարման վրա:
Անհատ ձեռներեցը չունի աշխատող
Գոհար.
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ
ANNA.
Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:
Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում
Արթուր.
Հարգելի հաշվպահներ,
Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը:
Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:
ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում
Gor.
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը: Այսինքն, եթե ԱՁ-եմ և արագ սննդի կետում վարձու աշխատող եմ պահում, ուրեմն չեմ համարվում արտոնագրային վճար վճարող: Ուրեմն ի՞նչ հարկ պետք է վճարեմ այդ դեպքում: Նախապես շնորհակալություն:
ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ
Գոռ.
Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ:
Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի`
“Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:”
Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:
ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը
Արևիկ.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը ու ՀԴՄ-ն գրանցումից հանել է, բայց այդ ՀԴՄ-ի կասեցման թուղթը կորցրել է, կարո՞ղ եմ նորից դիմել ՀՏ ու նոր թուղթ վերցնել: Շնորհակալություն:
ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:
Անձնական նվազեցման վերաբերյալ
Սոնա.
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:
Վճարումը հաստատող փաստաթղթի բացակայություն
satik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և համարվում է շրջանառության հարկ վճարող: Ձեռք բերման հաշիվները մատակարարները հաճախ տրամադրում են առանց վճարման փաստաթղթի առկայության` կանխիկի կամ փոխանցման, սակայն մենք նրանց վճարում ենք անմիջապես, պայմանով, որ հետո բերեն վճարումը հաստատող փաստաթուղթ, սակայն չեն բերում: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք դա որևէ կերպ բացասաբար է անդրադառնալու մեր կազմակերպության վրա հարկային կամ այլ առումներով: Շնորհակալություն:
Ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի ԱՁ-ն
Էդուարդ.
Ասացեք, խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ. ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց վճարել եմ ամսական 5 000 դրամը:
Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ
Տիգրան.
Քանի՞ տարեկանից կարելի է գրանցվել որպես ԱՁ:
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն
Shushan.
Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն, որ աշխատում է շրջանառության հարկով և չունի գրանցված աշխատող, բացի շրջանառության հարկից այլ հարկեր պե՞տք է վճարի, թե ոչ, և կխնդրեի նշել հոդվածը:
Ի՞նչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները: Կանխավ շնորհակալություն:
Անհատ ձեռներեցը կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում
Գարիկ.
Անհատ ձեռներեցը կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում: Եթե այո, ապա ինչպե՞ս:
ԱՁ չի ներկայացել ՀՏ
Սոնա.
Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:
ԱՁ զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ
Վահե.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Շնորհակալություն:
ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

Գայանե.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:
ԱՁ աշխատում է զբոսաշրջության ոլորտում
Հայրոյան.
Սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ուղղություն տալ. տուրիստական միջնորդային կազմակերպություն է` ԱՁ, ինչպիսի՞ հարկով է հարկվում և ինչպիսի՞ հաշվետվություններ է ներկայացվում:
Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Սոնա.
Կարո՞ղ եմ ես գրանցվել որպես ԱՁ այն դեպքում, երբ ես աշխատում եմ մեկ այլ տեղ: Անհատ ձեռներեցը կարո՞ղ է ունենալ աշխատող, թե՞ ոչ:
Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ
Լիանա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:
ԱՁ եկամտային հարկ
Սաթիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Ա/Ձ-ն 2013 և 2014 թթ. վճարու՞մ է արդյոք ամսական 5 000 դր՝ որպես Ա/Ձ-ի եկամտային հարկ, և եթե այո, ո՞ր հաշվետվության մեջ է այն արտացոլվում:
ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ
Տիգրան.
Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Հաստոցների ներմուծում և մաքսազերծում
Արման.
Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում ԱՁ-ները
Վարդուհի.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ -ները, որոնք չունեն աշխատողներ, տարեկան ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
