Tag: աշխատանք

Աշխատանք

LILIT.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես էլ եմ մասնագիտությամբ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է գործ չեմ կարողանում գտնել, բոլորը փորձ են պահանջում: Ինչպե՞ս գտնեմ աշխատանք: Կարո՞ղ եք ինձ օգնել:

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն

Աստղիկ Ավետիսյան.

Հարգելի կոլեգաներ,
Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2.
“Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:”
Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից… ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք… Կարդալ ավելին “Անվտանգության ապահովման մի քանի հարց”

Վնասակար աշխատատեղերի վերաբերյալ

Արսեն.

Խնդրում եմ ինձ հուշեք, կարող է արդյոք կազմակերպության ղեկավարը իր հայեցողությամբ վնասակար համարել որոշակի տիպի աշխատանքների կատարումը, չնայած որ դա կառավարության սահմանած ցանկի մեջ չի մտնում, և դրա համար աշխատողին վճարել հավելավճար` դա նախատեսելով աշխատանքային պայմանագրում:

Արտադրություն

Էլլա.

Ունեմ Ա և Բ արտադրություն.Ա արտադրությունը գործում է ,իսկ Բ արտադրությունը դադարեցրել է իր աշխատանքը մի քանի տարով:Հարց`ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որ Ա փակել, իսկ Բ բացել:Շնորհակալություն

Անվտանգության կանոնների վերաբերյալ

Ալֆա Կասիոպեա.

Հարգելի Accountant.am,

նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին:

Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:

Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Կարդալ ավելին “Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր”

Աշխատանք

Կայքում ավելացվել է “Աշխատանք” բաժինը:

Գործատուները կարող են տեղեկատվություն տեղադրել թափուր աշխատատեղերի մասին:

Մասնագետները կարող են հայտարարություններ հրապարակել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ: