28/10/2026

գործուղում

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ, հարցս գործուղումների մասին է։ Եթե աշխատակիցը 10 օրով գործուղվել է Չինաստան, ինչպե՞ս վճարեմ գիշերավարձի համար, եթե Հ/Ա չկա, կառավարության հաստատած նորմայի քանի՞ տոկոսը հաշվարկեմ:

Մարիամ․

Բարև ձեզ, երաժշտական քոլեջում քաղիրավական պայմանագրով աշխատողը պետք է մեկնի արտերկիր՝ համերգների։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, եթե օրենքով քաղիրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ չի տրամադրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Գոհար․

Կազմակերպությունը զբաղվում է մասնագիտացված շինարարական գործունեությամբ: 2025թ ՀՀ տարածքում իրականացրել է տվյալ գործունեություն, որի համար ըստ օրենսդրության պարտավոր էր գործուղում ձևակերպել, սակայն գործուղման գումարները ժամանակին չեն վճարվել: Կարո՞ղ է արդյոք 2026թ-ին վճարել։ Արդյո՞ք հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։

Սամվել․

Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում։ Հնարավոր է ավիատոմսը ձեռք բերել տնօրենի անձնական քարտով, հետո կազմակերպությունը փոխհատուցի այդ գումարը։ Ինչպես նաև հյուրանոցի ծախսերն էլ վճարել անձնական քարտով՝ գործուղումից վերադառնալուց հետո դրանք փոխհատուցելով կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։

Լալա․

Կարո՞ղ եք պարզաբանել՝ եթե աշխատակիցը գործուղման է մեկնում սեպտեմբերի 17-ին, թռիչքը
ժ 23։50, և ժամանում է արտ երկիր սեպտեմբերի 18-ին 06։20, իսկ վերադառնում է սեպտեմբերի 22-ին արտ երկրից՝ թռիչքը կեսգիշերին 03։20 և Հայաստան ժամանումը սեպտեմբերի 22-ին 08։30։
Ինչպե՞ս են հաշվարկվում գործուղման օրապահիկը և գիշերավարձը։

Անի Աբրահամյան․

Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։

Արսեն․

Բարև ձեզ։ ՀՀ-ում գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից ավել վճարվող օրապահիկից եկամտային հարկ կա՞: Օրինակ, 7 000դրամ է վճարվել 1 օրվա համար Դիլիջան գործուղման համար։

Հայկ․

Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

Գայանե․

Ներքին գործուղումների ժամանակ ինչպե՞ս է հաշվարկվում ճանապարհածախսը։ Գիտեմ, որ աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա գտնող վայրերի համար հաշվարկվում է օրապահիկ և գիշերակաց։ Իսկ ինչպե՞ս է հաշվարկվում երթուղու երկարությունը։ Եթե գումարը հատկացվում է հանրային տրանսպորտի գներով, արդյո՞ք երթուղու երկարությունը հաշվարկվում է այդ տրանսպորտի երթուղով, թե՞ կա ինչ ոչ ցանկ նորմատիվ իրավական ակտով սահմանված։

Հերմինե․

Բարև ձեզ։ Օտարերկրյա գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից բացի, այլ հիմնավորված ծախսեր կարելի՞ է նվազեցնել շահութահարկից։ Օրինակ բերեմ՝ Օրապահիկ է տրվել 74$ 5 օրվա համար։ Փաստացի սննդի ծախսերը կազմել են 100$ օրեկան։ Հասկանում եմ, որ ավել մասով եկամտային հարկ կձևավորվի։ Բացի դրանից, 70$ այլ ծախսեր են եղել, օրինակ՝ ճանապարհածախս և այլն։ Ո՞ր մասի համար կձևավորվի եկամտային հարկ, և ինչքա՞նը կարող եմ նվազեցնել։ Գիտեմ, որ համախառն եկամտի 5 տոկոսը չեն գերազանցելու:

Լուսինե․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։

Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ

2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։

Սաթենիկ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ եթե անձը համատեղությամբ է աշխատում, և նրա հիմնական աշխատատեղից տրամադրում եմ գործուղման մասին տեղեկանք, ապա մյուս աշխատավայրում դա կարո՞ղ են համարել հարգելի բացակա, և եթե, այո՛, ապա աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է դա սահմանվում:

Արմեն․

Աշխատակիցը մեկնում է արտերկիր՝ մասնակցելու կոնֆերանսի զեկուցման համար, որը տևելու է մեկ օր։ Վերադարձի տոմսը կոնֆերանսից հետո 4 օր հետո է։ Ինչպե՞ս ձևակերպել գործուղումը։ Քանի՞ օրն է հնարավոր ձևակերպել որպես գործուղում։

Արմեն․

Ողջույն։ Օրապահիկի հստակ սահմանում կա՞, կոնկրետ ի՞նչ ծախսերի համար է։

Կխնդրեմ նաև ասել, եթե․

– գործուղվողը օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն ունի՞
– օրապահիկն արդյո՞ք գործուղվողի համար օրինական եկամուտ է, եթե փաստացի ծախսել է ավելի քիչ, քան ստացել է

Լուսինե․

Բարև Ձեզ, հարցս գործուղման մեկնելուն է վերաբերվում։ Գործուղման մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակահատվածը գերազանցում է իմ աշխատաժամանակը ( աշխատում եմ 9-ից 6-ը, բայց մեկնում եմ 7-ին և վերադառնում 10-ին): Խնդրում նշեք՝ կա՞ արդյոք օրինական հիմք հավելավճար ստանալու։

Երկրից դուրս մեկնել եմ գործուղման, վերադարձել առավոտյան 5-ին, նույն օրը 9-ին խնդրել են ներկայանալ աշխատանքի, իմ վերադարձի օրն արդյո՞ք չի համարվելու գործուղման վերջին օր։

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի․

1․ Եթե գործուղվող աշխատակիցը ձեռք է բերել ավիատոմս, որի համար հաշիվ չի գրվել կազմակերպությանը, գումարը ենթակա՞ է շահութահարկից նվազեցման

2․ Եվ, եթե կազմակերպությունը օնլայն ավիատոմս է պատվիրում ոչ ռեզիդենտից և ինվոյս է վերցնում, գումարը ենթակա՞ է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման և շահութահարկից նվազեցման

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, եթե օտարերկրյա գործուղման մկնելու համար աշխատողին վճարվել է օրապահիկ (գիշերավարձը վճարել է կազմակերպությունը հաշվարկային հաշվից անմիջապես հյուրանոցին) ՝ սահմանված չափը չգերաանցող գումար, արդյո՞ք անհրաժեշտ են փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։

Նշված փասաթղթերի բացակայության դեպքում արդյո՞ք չի նվազեցվի օրապահիկի ծախսը շահութահարկի հաշվարկում։ Չէ՞ որ ՀՕ 111 Հոդվածը ասում է « 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:»

Ի՞նչ խնդիրներ եմ կարող ունենալ փաստացի կատարված ծախսերի հաշվետվություն և գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չունենալու դեպքում։

Կանխավ շնորհակալ եմ։

Lucy.

Եթե գործուղման ծասերը հաշվարկվում են Կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի չափով, ապա արդյո՞ք պարտադիր է գործուղման հրամանների, գործուղման վակայականների և գործուղման ծախսերի հաշվետվությունների կազմումը։

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։

2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։

Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։