28/10/2026

գործուղում

Ա.

Եթե աշխատակիցը գործուղվել է մի քանի վայր, որոնց հեռավորությունները առանձին-առանձին չեն գերազանցում 30 կիլոմետրը, սակայն, հաշվի առնելով այդ բնակավայրերի՝ իրարից հեռավորությունը, ընդհանուր ճանապարհը գերազանցում է 30 կիլոմետրը, այդ դեպքում օրապահիկ պե՞տք է հաշվարկվի և վճարվի, թե՞ ոչ:

Զանուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, և եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, հեռավորությունը՝ 50 կմ, 10 աշխատանքային օր տևողությամբ: Վճարումը նախապես չի կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:

Տաթևիկ.

Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում:

Կանխավ շնորհակալություն:

Անժելա.

Բարև ձեզ,

Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին:

Նախապես շնորհակալություն:

Կամո.

Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:

Արմենուհի Ե.

Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Սաթեն.

Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:

Ռոման.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Լևոն.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:

225

Վարդան.

Հարգելի հաշվապահներ,
մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով:
Հարգանքով` Վարդան
vxanumyan շնիկ mail.ru

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Գևորգ.

Հարգելի գործընկերներ, կխդրեի պատասխանել մի այսպիսի հարցի. եթե աշխատողին գործուղում ենք հուլիսի 1-ից հուլիսի 31-ը, ինչպե՞ս պետք է հաշվել, թե քանի օր և քանի գիշեր է կազմել աշխատակցի գործուղումը, եթե աշխատում ենք 6-օրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.

Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:

Շնորհակալություն:

Անահիտ Սիմոնյան.

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ու համապատասխանաբար վճարել օտար երկրից, մասնավորապես՝ Իտալիա-Հռոմից, հրավիրված մասնագետի գործուղման ծախսերը ՀՀ տարածքում:

Սոնա Հայրապետյան.

Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Կանխավ շնորհակալություն:

Նարե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Նարինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն: