Tag: դուրսգրում

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna.

Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

0

Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։

0

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

3+

Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

Մանե.

Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. “եկամուտը կիսվենք”։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն

0

Կա՞ն արդյոք հատուկ բլանկներ, որոնցով հնարավոր է ապրանքը դուրս գրել

Ամալյա.

Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն:

0

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. “Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս”։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:

5+

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

2+

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

0

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։

1+

Ընկերությունում իրականացվել է գույքագրում

Վարդան.

Բարև ձեզ:

Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել… փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է:

Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:

2+

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

0

Հիմնական միջոցների դուրսգրում

Արևիկ.

Ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում հիմնական միջոցների դուրսգրման գործընթացը:

3+

Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար

Գոհարիկ.

Ի՞նչ հիմնավորող փաստաթղթեր են անհրաժեշտ անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար:

Կանխավ շնորհակալություն:

0

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:

1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Էլեոնորա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Վարդուհի.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել:

Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները:

1+

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

0

ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թվականը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

0

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ:

0

Ապրանքի դուրսգրում

Արթուր.

Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանել մի հարցի՝ ջրահեռացման խափանման պատճառով վնասվել է ապրանքների մի մասը, որոնք պիտանի չեն վաճառքի: Ինչպե՞ս է դուրսգրման կարգը:

0

Խոտան ապրանքների դուրսգրման հետ կապված

Առնո.

Հարգելի հաշվապահներ, խանութում ունենք ապրանքներ, որոնք խոտան են, հետ վերադարձ չենք կարող անել, ինչպե՞ս դուրս գրենք:

Շնորհակալություն:

0