22/10/2026

դրոշմանիշային վճար

Մելինե.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։

Հայարփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։
2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։
Կանխավ շնորհակալ եմ։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Կարո՞ղ եք ասել, եթե աշխատողի մեկ դրույքը 95 000 դրամ է (մինիմում դրույքից բարձր), բայց աաշխատում է կես դրույքով (47 500), այս դեպքում՝ դրոշմանիշի գումարը պետք է պահվի աշխատողից, թե՞ վճարելու է գործատուն:

Ռոման․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և իրականցնում է հանրային սննդի գործունեություն:

Հարց 1․ Արդյո՞ք աշխատողների մասով կարող ենք և աշխատավարձ և աշխատավարձի մասով հաշվարկված հարկեր այդ թվում դրոշմանիշային վճար, ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Հարց 2․ Եթե բացարձակ չներառենք աշխատավարձի ծախսերը հարկերի մեջ, արդյո՞ք որևէ խնդիր կլինի։

Սեյրան.

Բարև ձեզ: Ունեմ միկրոբիզնես, 2-րդ աշխատող եմ ընդունել` կես դրույքով /2-րդ կարգի հաշմանդամ/, եկամտային հարկը և դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պիտի հաշվարկեմ։

Շուշանիկ․

Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,
աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին:

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։

Սոֆյա․

Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:

Նարին.

Հարցս հետևյալն է. միկրոձեռնարկատերը չունի աշխատող և չունի շրջանառություն, այդ պատճառով պետք է ամեն դեպքում 256 և 257 տարեկան հայտը և 0-ական հաշվետվությունը ներկայացնի։ Բացի նշված հաշվետվություններից արդյո՞ք նաև պետք է վճարի նվազագույնը 18 000դրամ դրոշմանիշային վճարը, թե՞ աշխատող և շրջանառություն չունենալու պատճառով զինվորի փողը նույնպես չի փոխանցվում։ Բացի վերոհիշյալից հաշվետվություններում կամ փոխանցումներում որևէ բաց թողում ունե՞մ, որ պետք է կատարեմ, բայց տեղյակ չեմ, թե՞ ոչ:

Դիանա.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել` եթե արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն գործում է սահմանամերձ շրջանում, (աշխատում է շրջհարկով և ազատված է շրջհարկից), տարեկան դրոշմանիշային վճարը կազմում է 48 000, թե՞ 102 000 դրամ, եթե հարկման բազան 6 000 000-12 000 000 սահմանում է: Շնորհակալ եմ նախապես:

Սերյոժա.

Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:

Օվսաննա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է. ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտը (չնայած այն փաստին, որ ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում, քանի որ հարկային արտոնություն ունի) տարեկան դրոշմանիշային վճարը պարտավո՞ր է վճարել։ Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Խնդրում եմ պատասխանել․

1) ըստ աշխատանքային պայմանագրի աշխատակցի նորմալ աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատավարձը կկազմի 95 000, բայց աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրական 3,5 ժամ, իսկ շաբաթ օրը 2,5 ժամ (ստացվում է կես դրույք) և նման գրաֆիկի պայմաններում ստանում է 47 500։ Դրոշմանիշայինը ո՞վ պետք է վճարի։
2) Արդյո՞ք կարող եմ տվյալ գրաֆիկի համար ֆիքսված աշխատավարձ սահմանել
3) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից ամսվա սկզբին և ստացել է 68 000 ցածր աշխատավարձ, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարի։

Նարինե․

Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել: