28/10/2026

ԵՏՄ

Անի.

Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ:

Անի.

Բարև ՁԵզ։ Ընկերությունը փոստային առաքմամբ ՌԴ-ից պատվիրել է գյուղատնտեսական սերմեր։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է արդյոք ներմուծման հայտարարագիր և հայտարարություն տալ:

Անի

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր.

Բարև Ձեզ: “Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ” – եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
ԵՏՄ-ից ներմուծում է եղել, բայց ֆիզ․ անձից, գործարքի տվյալները լրացնելիս, նշում եմ, որ ֆիզ․ անձ է, և նույնականացման կոդի դաշտը բաց եմ թողնում, բայց հայտարարության մեջ այդ դաշտը բաց թողնել չի լինում, պարտադիր լրացման դաշտ է, ի՞նչ պետք է անեմ։

Ալբերտ․

Բարև Ձեզ։ Այսպիսի մի հարց ունեմ․ ուզում եմ Ռւսաստանից ներկրեմ ապրանքներ՝ սնունդ, և առաջարկեմ ցանցային խանութներին: Ինչպիսի՞ Ա/Ձ պետք է բացել, որպեսզի մինիմալացնեմ ծախսերս, խոսքը չի գնում մեծ քանակների մասին։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Եթե ընկերությունը ԵՏՄ անդամ պետությունից ներմուծում է արել, սակայն ֆիզ. անձից և ՀՎՀՀ չունի, ներմուծման հայտարարությունը տալիս ինչպե՞ս պետք է լրացնեմ վաճառողի ՀՎՀՀ-ի դաշտը։

Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրում եմ, որտեղի՞ց կարող եմ նայել 9026208000 ծածկագրով ԵՏՄ-ից ներմուծված ապրանքները ԱԱՀ-ով հարկման ենթակա՞ են, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ։

Լուսինե.

Բարև Ձեզ: ՌԴ-ից ներմուծել եմ մազերի խնամքի միջոցներ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ներմուծման ժամանակ արդյո՞ք պիտի 5% շրջհարկ վճարեմ, թե՞ ոչ: Ասեմ, որ վաճառք չեմ իրականացնելու ներմուծված ապրանքը:

Karen.

1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։

2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ ուղղություն ցուց տալ, ինչպե՞ս սկսեմ ԵՏՄ ներմուծման հայտարարությունը տալ, հայտարարագիրը տալուց հետո։ Կանխավ շնորհակալություն։

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։

Կարինե.

Եթե մարտ ամսին ունեմ ԵՏՄ-ից ներմուծում, որից առաջացած ԱԱՀ-ն վճարել եմ մինչև ապրիլի 20-ը, ներմուծման ԱԱՀ-ն լրացնում եմ միայն ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողու՞մ:

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Գայանե.

Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա: